суббота, 1 июня 2019 г.

Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում

    մինչև հունիսի 3-ը...

Մաթեմատիկայի  ջոկատի  մասնակիցները 6, 7-րդ դասարանի սովորողներն են: Այս շաբաթ   աշխատել ենք տարբեր նախագծերի շուրջ, կատարել ենք ինչպես խմբային նախագծեր, այնպես էլ ՝  անհատական:
 6-րդ դասարանի սովորողները  մասնակցել են   «Սովորող-սովորեցնող»  նախագծին, այցելել են  Արևտյան դպրոց, օգնել են  ընկեր Գրետային և  իրենց կրտսեր ընկերներին մաթեմատիկայի ստուգատեսը անցկացնելու հարցում:  Հաշվել են տարբեր երկրաչափական պատկերների  պարագծերը և մակերեսները:
Միասին աշխատել ենք խոհանոցում, կազմակերպել  ենք  մեր նախաճաշը:
Սովորողները վերլուծել են մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները:
Սովորողները կազմակերպել են սեղանի տարբեր  խաղեր:
Լուծել ենք ոչ ստանդարտ խնդիրներ, միասին  քննարկել ենք  դրանց լուծումները:
Կատարել ենք թարգմանություն  ընկեր Գայանեի ուղղորդմամբ, թարգմանված խնդիրները նախատեսված են մաթեմատիկական ֆլեշմոբի հետագա ամիսների անցկացման համար:
Հավաքել ենք  մեկ ֆայլում 2018-2019թթ. սեպտեմբեր-մայիս մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, քննարկել ենք մի մասը, երկրորդ շաբաթվա ընթացքում կպատրասենք ամբողջական փաթեթը:
Այս ընթացքում, մի խումբ սովորողների հետ շրջել ենք Բանգլադեշի տարբեր փողոցներով, նկարել ենք մեզ հանդիպած թեք հարթակները, ստուգել ենք  թեք հարթակին համապատասխանող պահանջը՝  1:10  հարաբերության պայմանը  (ուղղահայաց և թեք), որի  առկայության դեպքում  է  միայն հնարավոր  սայլակների տեղաշարժումը  փողոցներով:
Աշխատանքը պատրաստվում ենք ներկայացնել 
Շաբաթվա ֆոտոպատում տե՛ս ստորև...













0 коммент.:

Отправка комментария