https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

суббота, 20 июля 2019 г.

Հերթապահի օրագիր

 Հուլիսի 20

 «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում անընդմեջ ուսուցում է: Սովորողներին չէր խանգարում ո'չ ամառվա տապը,  ո'չ էլ հանգստյան շաբաթ օրը: Այսօր ես  էի հերթապահ դպրոցում և ինչպես միշտ  դպրոցում  տիրում էր աշխույժ մթնոլորտ: Տարատարիք սովորողների մի մասը  զբաղված էր  մարզական տարբեր սպորտաձևերով,  մի մասը՝  երգ ու պարով,  իսկ լրագրողների խումբը  սպասում էր Հայկ Մարությանին՝   պատշաճ ընդունելու համար:
    Այս  քսան օրերի ընթացքում դասավանդողների մեծ    մասը  հասցրել են  կրթահամալիրի դպրոցներում լինել հերթապահ:
Հուլիսի մեկից մինչև քսանը  Մայր դպրոցի  հերթապահ  աշխատողին դիմել են տարբեր հարցերով,   ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ամենաշատը դիմել են ընդունելության հարցով,  Միջին դպրոց՝ 18 սովորող, Ավագ դպրոց՝  21 սովորող, երկու սովորողներ  ցանկացել են ուս. պայմանագրերը  լուծարել:

Մենրամասն  տե՛ս ֆայլում...



Ընդունելություն կրտսեր դպրոց, պարտեզ 6
Ընդունելություն Միջին դպրոց 18
Ընդունելություն Ավագ դպրոց 21
Ընդունելություն Քոլեջ 7
Պայմանագրի կնքում 3
Գործերը վերցնելու համար 2
Մարզական 13
Գրադարան 15
Ատեստատ վերցնելու համար 2
Հյուր 11
Վերապատրաստում 16
Ամառային ճամբար 9



понедельник, 1 июля 2019 г.

Հեռավար ուսուցում-2018-2019թթ.

Հեռավար ուսուցումը կրթահամալիրում

Կրթահամալիրը լինելով բաց ուսումնական միջավայր,  հեռավար ուսուցմամբ  աշխատանքը դեռևս սկսել է 2016թ-ից: 
  Այն սովորողները, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ֆիզիկապես  գտնվել  կրթահամալիրում, բայց նախընտրում են մեր  կրթահամալիրյան ուսուցման ձևը, ծրագրերը,  այդ սովորողներն  հնարավորություն    են   ստացել   շարունակել ուսումը հեռավար ուսուցմամբ տարբերակով:  Ստեղծվել  է  մի նոր կրթական տեղեկատվական միջավայր, որտեղ սովորողը հստակ գիտակցում է, թե ինչպիսի գիտելիքներ, հմտություններ և ունակություններ են իրեն անհրաժեշտ: Սովորողները հնարավորություն են ունենում ինքնուրույն ստանալ  անհրաժեշտ գիտելիքներ՝ օգտվելով  տեղեկատվական ռեսուրսներից՝ տեսագրություններ, ձայնագրություններ, էլեկտրոնային գրադարաններ, բլոգներ, googl հարթակներ,  ինչպես նաև էլեկտրոնային  դասագրքեր, դասավանդողի պատրաստած  ուսումնական փաթեթներ:
  Այս ուսումնական տարում՝ 2018-2019 թթ. հեռավար  աշխատել եմ  քսաներեք  տարատարիք  երեխաների հետ, ընդ որում կազմը պարբերաբար  փոփոխվել է՝  ելնելով սովորողի հեռավար կամ առկա ուսուցման գործունեության ընտրության ձևից: Ամենակրտսեր սովորողը, ով  աշխատել է  հեռավար ուսուցմամբ ծրագրով,   եղել է  Հովհաննիսյան Անահիտը՝ 5-րդ դասարան:

Աշխատանքի իրականացման դժվարությունները:

Սովորողի և դասավանդողի միակ կապը  տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով  հեռահաղորդակցությունն է, ուստի  մաթեմատիկան լինելով հարուստ բանաձևերով, երկրաչափական, տարածական նկարներով, երբեմն հանգեցնում է ծրագրային  դժվարության:  Այն սովորողները, ովքեր  կրթահամալիր են  տեղափոխվել և միանգամից նախընտրել  են հեռավար ուսուցման ծրագիրը,   այս դեպքում   հեռավար աշխատող դասավանդողը   առարկայի հետ մեկտեղ  ուսուցանում է  նաև ՏՀՏ   գիտելիքներ:

Հեռավար աշխատանքի  առավելությունները՝

1)սովորողն  ինքն է ընտրում իր համար ամենահարմար ուսուցման ժամանակը:
 2) կարող է սովորել «իր սեփական արագությամբ» և իրեն հարմար ռեժիմով:
 3) կարող է կենտրոնանալ ուսումնական նյութի որոշակի մասերի վրա:
4) կարող է ավելի արագ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:
5)  անկախ ո՞ր դաարանում է, ի՞նչ տարիքի է, շարունակում ենք  ուսուցումը այն թեմաներից, որտեղից սկսած սովորողը  էլ չի յուրացրել: Այստեղից հետևություն, որ հեռավար ուսուցումը անընդհատ ուսուցում է:
6)  սովորողն ավելի շատ է ինքնուրույն աշխատում, քան առկա տարբերակով նախընտրած երեխաները:
7)  այս սովորողներն ավելի   հետազոտող են, ավելի ստեղծագործող:

Հեռավար աշխատող սովորողի հետ նախնական պայմանավորվածության մասին

Սովորողի հետ աշխատանքը սկսում ենք ծանոթությունից, նախնական պայմանավորվում ենք ինչպես ենք միմյանց հետ լինելու  անընդհատ կապի մեջ/ այս տարի միակ կապը եղել է էլեկտրոնային հասցեները/, ի՞նչ հաճախականությամբ է  սովորողը հետևելու իմ նամակներին,  ի՞նչ ծրագրով ենք աշխատելու, ի՞նչ կայքերից ենք օգտվելու:  

Աշխատանքի գնահատում
Ինչպես առկա սովորողները, այնպես էլ հեռավար սովորողները գնահատվում են 1-10  բալանոց համակարգով:

Սովորողի  գնահատաիշը   դրվել է հետևյալ կետերի հիման վրա՝
·          սովորողի  կատարած աշխատանքի,
·          նախագծի   իրականացման
·         թեմայից դասավանդողին   հարցերի տրման
·         ինքնուրույն թեմայի  յուրացման
·         ֆլեշմոբի խնդիրների լուծման
·         առաջադրանքները  ժամանակին կատարման 
·         լրացուցիչ առաջադրանքների կատարման
·         մշտապես դասավանդողի հետ  էլ. կապի  մեջ գտնվելու  համար

<<10>>  առավելագույն միավոր ստանում է այն  սովորողը, ով այս կետերի հետ մեկտեղ մասնակցում է  մաթեմատիկական  օլիմպիադաներին, մրցույթներին: Ցավոք,այս տարի, այդպիսի սովորող չեմ ունեցել: