https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

понедельник, 11 ноября 2019 г.

Լրացուցիչ աշխատանք

 Սովորողներն   յուրաքանչյուր պարապմունքին  թե հանրահաշիվ  թե երկրաչափություն առարկայից ստանում են օրվա աշխատանքը, որն իր մեջ ներառում է տարբեր բարդության խնդիրներ, բոլոր սովորողների համար: Կան սովորողներ, ովքեր ամբողջությամբ  հասցնում են և ավարտում են, կան երեխաներ, ովքեր ավելի դանդաղ են աշխատում և ավելի երկար ժամանակ է պետք այդ ամենն  յուրացնելու համար: Ուստի նրանք շարունակում են դասից դուրս  աշխատել, ես դա չեմ համարում տնային աշխատանք, որովհետև հնարավոր է սովորողը իր աշխատանքը ավարտում է դասերից հետո, օրինակ՝ գրադարանում: Կախված ժամանակից սովորողները նաև ստանում են լրացուցիչ  առաջադրանքներ մաթեմատիկայի օլիմպիադային պատշաճ մասնակցելու համար:
Օրիանակ ստորև նշված սովորողները ստացել  են առաջադրանքեր  https://olymp.am/ կայքից:Այս աշխատանքը ես ուղարկում եմ սովորողների  անհատական հասցեներին:
Ռաֆայել Քեքեջյան-7-3
Մարիա Աբրահամյան-7-3
Հայկ Ղազարյան-7-2
Էդուարդ 7-2
Նարե Ղազարյան-7-3
Մարկ Հովհաննիսյան-7-5
Նանե Ժամհարյան-7-5

вторник, 5 ноября 2019 г.

Չափչփում ենք արքայանարինջները



Մի քանի օր է կրթահամալիրի դասավանդողները,  մեծ ու փոքր սովորողները զբաղված են արքայանարնջի կեղևահանման և չորացման գործով: Կրթահամալիրը գնել է    1 տ 450 կգ արքայանարինջ, որից 200 կգ-ը   տրամադրել է Միջին դպրոցին:







 Այսօր մի խումբ սովորողների  հետ չափչփեցինք, կշռեցինք արքայանարինջները:  Ընտրեցինք  միջին չափի  արաքայանարինջներ,  որոնց կշիռը մեկ հատը տատանվում էր 350-400 գրամ, այսինքն 200 կգ-ը ստացվում է մոտ 500 հատ արքայանարինջ, տես հաշվարկը՝
200x1000=200000 գ
200.000:400=500 հատ   միջին չափի արքայանարինջ:

 5կգ մաքրելուց  հետո, սովորողները նորից կշռեցին մաքրած արքայանարինջները,  տեսանք որ կեղևից կես կգ  կուրուստ ունեցանք: Մինչ մենք կշռում, վերհիշում էինք զանգվածի չափման միավորները, երեխաները տասական  արաքայանարինջ ամրացնելով  մեկ պարանին`   կեռիկների օգնությամբ, կախեցին արևոտ ջերմոցում:
 500:10=50 շարան արքայանարինջ ստացվեց;

 Սպասում ենք չորանալուն...
 Մանրամասն տե՛ս ֆիլմում...