четверг, 14 ноября 2019 г.

Կրթահամալիրի տոհմածառ

Տոհմածառ

Երկրաչափություն-8






Մեր կրթահամալիրը, իմ կրթահամալիրը նշում է իր երեսուն ամյակը: Հազարավոր մարդիկ եկել ու գնացել են, մեկը սովորելով, մյուսը  աշխատելով, մեկն էլ ամբողջովին իրեն նվիրելով դպրոցին, կրթությանը,   դպրոցը զարգացրել է երեսուն և ավել տարիներ և այժմ այնքան ճյուղ, այնքան սերունդ է տվել,  որ անգամ թվերի բազմությունն լինելով անվերջ, չի բավարարում հաշվել սովորողների թիվը:
Կրթահամալիրի հիմնադրման տարիներից սկսած իրենց  բեղուն, ստեղծական, անգնահատելի աշխատանքն են թողել կրթահամալիրի հիմնադիրները՝


Կրթահամալիրը   այսպես կանգուն է  մնացել երկարատև աշխատած,  իր վաստակավոր
մանկավարժների ջանքերի շնորհիվ, ովքեր այժմ  հեռավար են հետևում դպրոցի
գործունեությանը՝
Սարգսյան Նորայր
Սիրադեղյան Ամալյա
Նիկողոսյան Գայանե

Կրթահամալիրի  հատուկ մանկավարժների, երեսունամյա աշխատանքի շնորհիվ մեր
կրթահամալիրը կոչվում է բաց-ստեղծական-հետազոտական-հեղինակային
մանկավարժության համալիր:
Նրանք շարունակում են մեզ ոգևորել, ավելի երիտասարդ մանկավարժներիս փոխանցել
իրենց երեսունամյա փորձը, իրենց ստեղծած նոր նախագծերը, հոդվածները,
մեթոդները՝        

Կրթահամալիրի յոթ  համերաշխ ընտանիքները, որոնք միացված են իրար առանց ցանկապատների ունեն  200-ից ավելի աշխատող, տես դիագրամը՝

 




















Մարիա Աբրահամյանի  կազմակերպմամբ Միջին դպրոցում կատարեցինք հարցում, 
հարցման ընթացքում ունեցանք հետևյալ հետաքրքիր փաստը:
Պարզվեց, որ  պատահական 100 սովորողից տասի ծնողը եղել է կրթահամալիրի շրջանավարտ:
Հարց 1. Ծնողներիցդ ո՞վ է եղել կրթահամալիրի շրջանավարտ:




Հարց 2. 120 սովորողի տրվել է հետևյալ հարցը՝
Հարազատներիցդ կամ բարեկամներիցդ քանի՞սն  են այժմ սովորում կրթահամալիրում:
Պարզվում է , որ 120-ից 18 - ը  ունի գոնե մեկ հարազատ եղբայր կամ քույր,
ով սովորում է կրթահամալիրում:

Սովորողների պատրաստած ընտանեկան տոհմածառերը տես ստորև՝
Մարիա Աբրահամյան՝
Աննա Հարությունյան
Այսպիսին ենք մենք` բազմաճյուղ, եռանդուն, թե'  երեսուն տարի առաջ,  թե՛ երեսուն տարի հետո:

0 коммент.:

Отправка комментария