четверг, 19 декабря 2019 г.

Երկրորդ ուսումնական շրջանի իր գործունեության պլանը, նախագծերը՝

Ուսումնական ճամբար, երկրորդ ուսումնական ճամբար-2020թ.:
Հիմնական տարվող աշխատանքները ուղղված են հունվարյան ստուգատեսներին՝

Նախագիծ 1. Հմուտ ձեռքերով տարածական մարմիններ

Նախագիծը նախատեսված է 7-8 -րդ դասարանցիների համար:
Նպատակը՝

  • Ծանոթություն երկրաչափական պատկերների հետ հարթության վրա:
  • Ծանոթություն տարածաչափական մարմինների հետ   տարածության մեջ:
  • Մարմինների գծագրում, պատկերում: Տարածական մարմինների, հարթաչափական  պատկերների  ստեղծում, գծագրում, պատրաստում  տարբեր նյութերից` թղթից, ժապավենից, մետաղալարից և այլն: 
Արդյունքում՝

 Թելով կամ ժապավենով կապելով  իրնեց պատրաստած մարմինները, կստանան տոնական խաղալիքները, որոնք կնվիրենք  կրտսեր դպրոցներին:  Կհաշվենք պատրաստած մարմինների կողմնային մակերևույթի և լրիվ մակերևույթի  մակերեսները, պարզագույն մարմինների ծավալը: Սովորողները կպատրաստեն տեսանյութեր, կհրապարակեն իրենց աշխատանքները բլոգներում:Լավագույն նյութերը կհայտագրվեն  բնագիտական  ստուգատեսին:
Սովորողին օգնող հարցեր,  տեսանյութեր:

Նախագիծ 2. օլիմպիական խնդիրներ, ոչ ստանդարտ խնդիրներ
Մասնակիցներ՝ 7-8 րդ դասարանցիրներ: Քննարկում և լուծում ենք  http://olymp.am/ կայքի<< Դպրոցական, Հանրապատեկան >>  օլիմպիադա բաժնի մաթեմատիկայի  խնդիրները: Սովորողներին ծանոթացնում են  ոչ ստանդարտ խնդիրներին՝  որպեսզի պատշաճ մասնակցեն  կայանալիք օլիմպիադային, մաթեմատիկական մրցույթներին: Խնդրի լուծումները հավաքել մեկ ֆայլում, պատրաստել լուծումների գրքույկ: Հրապարակել բլոգում, gradaran, mskh.am-ում: 8-րդ դասարանցիները  օգնում, բացատրում են խնդիրները: Քննարկում ենք    այս խնդիրները: Սովորողները   համացանցից փորձում են գտնել  նմանատիպ այլ խնդիրներ, առաջարկում են տարբեր լուծումներ: Համագործակցություն ընկեր Մենուայի, ընկեր Լուսինեի հետ:
Արդյունքում -Քննարկված խնդիրների լուծումների հիման վրա հոդվածի հրապարակում dpir.mskh.am-ում:

Ճամբարային գործունեություն:

 7-4 դասարանի համար:


10.01.2020
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽՈՐԱՆԱՐԴ ԹՂԹԻՑ.
տե՛ս տեսանյութը - https://youtu.be/pHD77Y_nssI

Դաս 2.
Մեզ շրջապատող առարկաները զբաղեցնում են տարածության մի մասը, և առանձնանում են իրենց մաերևույթներուվ: 
mn99.png      
Բազմանկյուններից կազմված մակերևույթով սահմանափակված տարածաչափական մարմինը կոչվում է բազմանիստ:
Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:
  
mn11.jpg
Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:
mn10.jpg
Կողերի ծայրակետերը կոչվում են բազմանիստի գագաթներ:
mn9.jpg




Ուղղանկյունանիստ
Psk.jpg
Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում տուփի ձև ունեցող առարկաների: Դրանք կարող են պատրաստված լինել տարբեր նյութերից, ունենալ տարբեր գույներ, սակայն տեսքից բոլորը նման են՝ տուփերպահարաններշենքեր և այլն:

Այն ուղիղ զուգահեռանիստը, որի հիմքերն ուղղանկյուններ են կոչվում է ուղղանկյուն զուգահեռանիստ կամ պարզապես՝ ուղղանկյունանիստ:
zud4.png
Քանի որ ցանկացած ուղիղ զուգահեռանիստի կողմնային կողերն ուղղահայաց են հիմքին, ապա ուղղանկյունանիստի կողմնային նիստերն ուղղանկյուններ են:

Ուղղանկյունանիստի բոլոր վեց նիստերը ուղղանկյուններ են:
Ուղղանկյունանիստի ընդհանուր գագաթով երեք կողերի երկարությունները անվանում են ուղղանկյունանիստի չափեր՝ երկարություն, լայնություն, բարձրություն:
Ուղղանկյունանիստը, որի երեք չափերը հավասար են կոչվում է խորանարդ:
Psk_taisnst.png
Պարզ է, որ խորանարդի բոլոր նիստերը միմյանց հավասար քառակուսիներ են:
a կողով Խորանարդի մակերևույթի մակերեսը հավասար է 6a2

    S=6a2

Առաջադրանքներ:

1.Փորձիր գծել ուղղանկյունանիստ:

2.Փորձիր գծել խորանարդ:

3.Մարմինը կազմված է իրար կպած 7 խորանարդներից: Եթե ամբողջ մարմինը ներկենք, ապա խորանարդների քանի՞ նիստ ներկված չի լինի: 


4.  Գտեք խորանարդի մակերևույթի մակերեսը(վերևում գրել եմ՝ s=6a^2), եթե նրա կողը հավասար է՝
ա) a=2 սմ, բ) a=3,5 մ:

5. Գտեք այն խորանարդի նիստի մակերեսը, եթե մակերևույթի մակերեսը հավասար է՝
ա) 24 սմ2
բ) 150 դմ2:
Կարո՞ղ եք գտնել նաև այդ խորանարդի կողը:

6. Քանի՞ անգամ կմեծանա խորանարդի մակերևույթի մակերեսը, եթե՝ նրա յուրաքնչյուր կողը մեծացնեն 4 անգամ:

Տես տեսանյութ, թե ինչպես են համակարգչով պատրաստում խորանարդ:






08.01.2020 Դաս 1.
Կրկնողություն, բանավոր հաշվարկ:
Ոչ ստանդարտ խնդիրների քննարկում:
Առաջադրանքներ:

1.Մի բանանն ու մի խնձորը միասին արժեն 5 դրամ, մի խնձորն ու մի տանձը միասին արժեն 6դրամ, մի տանձն ու մի բանանը միասին արժեն 3 դրամ: ՄԻ բանան, մի տանձ, մի խնձորը միասին ի՞նչ արժեն:

2. 25սմ երկարություն  ունեցող ժապավենը  քանի՞  մմ-ով  է երկար  1դմ 9սմ   երկարությամբ ժապավենից:

3.A թվից  դեպի  ձախ  գրված  է  18 թիվ,  իսկ  դեպի  աջ   8 թիվ:  Քանի՞  թիվ  է  գտնվում  A թվի  և մեջտեղում  գրված թվի միջև:

4.Գտնել ուղղանկյան  պարագծի  երկարությունը, եթե  նրա երկու  մեծ կողմերի  և  մեկ  փոքր կողմի գումարը հավասար է 25-ի, իսկ երկու փոքր և մեկ մեծ կողմերի գումարը 
23-ի:

5.1900-ից մինչև  2020 թվերի միջև քանի՞ բնական թիվ  կա, որոնք գրվում  են  չորս  տարբեր թվանշաններով:

6. 100 հատ բնական թվերի գումարը հավասար է 102-ի: Գտնել այդպիսի 100 թվերի արտադրյալի հնարավոր աենամեծ արժեքը: 

7. Նապաստակը մեկ օրվա ընթացքում պարտադիր ուտում  է  կամ 5 հատ գազար,  կամ  2 գլուխ կաղամբ: Մեկ  շաբաթվա  ընթացքում նա  կերավ  15  գազար: Քանի՞ գլուխ  կաղամբ է  կերել նապաստակը   այդ  շաբաթվա ընթացքում: 

8. Գրատախտակին նվազման կարգով իրար հետևից գրված են 2019-ից  մինչև  A բնական թվերը: 2019 2018 2017..... A: Ո՞րն է A բնական թիվը, եթե օգտագործվել է 2020 թվանշան:








0 коммент.:

Отправка комментария