вторник, 7 января 2020 г.

7-րդ դասարան (Երկրորդ ուսումնական շրջան)



Ճամբարային գործունեություն:

7-2, 7-3, 7-4, 7-5 դասարանների համար:

23.01.2020թ.
Սիրելիներս, վաղը գնում ենք ճամփորդության:
Այսօրվա դասացուցակը՝
նախագիծ
պար
ընտրություն
ընտրություն
նախագիծ

https://hy.khanacademy.org/math/7th-grade-geometry/xf4b4f15f5e23739e:erkrachapakan-skzbnakan-texekutyunner

Խմբային աշխատանքներ
Առաջադրանքներ՝572, 573, 574, 575
բ/ Անահատական աշխատանքներ՝
Ֆլեշմոբի վերլուծություն-Մանե Մկրտչյան և ընկերնոր
գ/Վերանայում ենք նախորդ թեմաները- Լիա, Շահանե
դ/Մաթ. օլիմպիադայի խնդիրների քննարկում, բլոգում հրապարակում:
22.01.2020թ.Չորեքշաբթի-միայն 7-4 դասարանի համար:
Այսօրվա դասացուցակը՝

Նախագիծ
Տաթև Աբրահամյան
Նախագիծ
Ա. Տաթև
ֆիզկուլտ
Ֆիզկուլտ


Խմբային աշխատանքներ
Առաջադրանքներ՝572, 573, 574, 575
բ/ Անահատական աշխատանքներ՝
Ֆլեշմոբի վերլուծություն-Մանե Մկրտչյան և ընկերնոր
գ/Վերանայում ենք նախորդ թեմաները- Լիա, Շահանե
դ/Մաթ. օլիմպիադայի խնդիրների քննարկում, բլոգում հրապարակում:

ե/ Խնդիրներ է առաջարկում Լիա Հարությունյանը՝
Ի՞նչ կա երկրի կենտրոնում։ 
Պատասխան `«կ» տառը։ wstikan


Ե՞րբ ենք նայում «2»-ին և ասում «10»։
Պատասխան `«Ժամատախտակի վրա, երբ ժամացույցի մեծ սլաքը կանգնած է լինում 2-ի վրա։»


Գրեք բանաստեղծություն տասնչորս տառով։
Պատասխան`«բանաստեղծություն»


Ո՞ր ծովում ջուր չկա։ 
Պատասխան`«Այն ծովում, որը պատկերված է քարտեզի վրա։»


Ի՞նչն է ատամներով հասնում ծոծրակին։
Պատասխան` «Սանրը»


Քայլում էին երկու մայր և երկու դուստր։ Նրանք գտան 3 խնձոր և բաժանեցին միմյանց միջև։ Յուրաքանչյուրը ստացավ մեկ խնձոր։ Այդ ինչպե՞ս։
«Քայլում էին թոռնուհին, մայրին ու տատիկը։»





21.01.2020թ.Երեքշաբթի-միայն 7-4 դասարանի համար:
Այսօրվա դասացուցակը՝

Տեխնոլոգիա
նախագիծ
Ընտրութ
Ընտրութ
նախագիծ
Ֆիզկուլտ

Այսօրվա մեր անելիքը.
Լուծիր խնդիրները՝
ա/
  1. Գտնել օրինաչափությունը և շարունակել հաջորդականությունը․
    1,1,2,3,5,8,․․․
  2. Ի՞նչ թվանշանով է վերջանում  արտադրյալը․
    ա․ 15x25x15x25x15x25x15x25x15
    բ․16x26x36x46x56x66x76x86x96
    գ․ 1x2x3x4x5x….x98x99x100
  3. Գերանը 12 մասի կտրելու համար քանի° տեղից է պետք սղոցել:
  4. Գնացքը կազմված է 10 վագոնից:Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում:Սկզբից հաշված որերո՞րդ վագոնում է գտնվում Գայանեն:
  5. Աշոտը սկսեց լուծել խնդիրները սկսած 7 համարից:Քանի՞ խնդիր լուծեց նա,եթե վերջին խնդիրը 27-ն էր:
  6. Քանի՞ թիվ կա,որ մեծ է46-ից և փոքր է 66-ից:
  7. Բժիշկը հիվանդին նշանակում է  10 սրսկում՝ 2 օր  ընդմիջումով:Ո°րքան ժամանակ  է պետք սրսկումը ավարտելու համար:
  8. Առաջին վարպետը աշխատանքը կատարում է 15 օրում,իսկ երկրորդը 30 օրում:Քանի՞ օրում կվերջացնեն նույն աշխատանքը,եթե աշխատեն միասին:
գ/ Դեկտեմբերյան ֆլեշմոբի արդունքների վերլուծում- Մանե Մկրտչյան և ընկերներ
դ/ Բաց թողած դասերի լրացում-Լիա Համբարձումյան, Շահանե Հովսեփյան
ե/Հմուտ ձեռք նախագծի տեսանյութի պատրաստում-Լիա Համբարձումյան, Շահանե Հովսեփյան





20.01.2020թ.Երկուշաբթի-միայն 7-4 դասարանի համար:
Այսօրվա դասացուցակը՝

  • Նախագիծ-Ստելլա Մնացականյան
  • Երգ
  • Նախագիծ-Լիանա Հակոբյան
  • Նախագիծ-Տաթև Աբրահամյան
  • Նախագիծ-Քնարիկ
Այսօրվա մեր անելիքը՝



17.01.2020թ. Ուրբաթ
-միայն 7-4 դասարանի համար:
Այսօրվա դասացուցակը՝

  • նախագիծ
  • նախագիծ
  • նախագիծ
  • քայլք գեղասահքի դպրոց
  • Նախագծի ժամանակ պատրաստում ենք  բուրգ թղթից, տես տեսանյութը՝
Տեսական մասը՝
 Բազմանիստը, որն առաջանում է բազմանկյան և նրա հարթությանը չպատկանող կետի այդ բազմանկյան գագաթներին միացումից, կոչվում է բուրգ: 
t 7 1
♦ Բազմանկյունը կոչվում է բուրգի հիմք, իսկ նրա հարթությանը չպատկանող կետը` բուրգի գագաթ:
t 7 2
♦ Բուրգի գագաթը հիմքի գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր: Բուրգի գագաթից նրա հիմքին տարված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:
t 7 3
♦ Եթե բուրգի հիմքը n-անկյուն բազմանկյուն է, բուրգը կոչվում է n-անկյուն բուրգ:
t 7 4
♦ Բուրգի կողմնային մակերևույթի մակերես կոչվում է նրա կողմնային նիստերի մակերևույթների մակերեսների գումարը:
♦ Բուրգի լրիվ մակերևույթի մակերես կոչվում է նրա բոլոր նիստերի մակերևույթների մակերեսների գումարը` կողմնային մակերևույթի մակերեսի և հիմքի մակերեսի գումարը:
t 7 5
♦ Բուրգի ծավալը հավասար է հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալի մեկ երրորդին:
t 7 6
♦ Կանոնավոր բուրգ  է կոչվում այն բուրգը, որի հիմքը կանոնավոր բազմանկյուն է, և որի բարձրության հիմքը համընկնում է հիմքի կենտրոնի հետ:
t 7 7

 Եռանկյուն բուրգը կոչվում է քառանիստ:
t 7 15
♦ Քառանիստը, որի բոլոր նիստերը կանոնավոր եռանկյուններ են, կոչվում է կանոնավոր  (կանոնական) քառանիստ:
t 7 16

16.01.2020թ. Հինգշաբթի-միայն 7-4 դասարանի համար:
Այսօրվա դասացուցակը՝

  • նախագիծ
  • պար
  • ընտրություն
  • ընտրություն
  • նախագիծ

Սիրելիներս, վաղը ժամը` 12:00-ին  գնալու ենք գեղասահքի դպրոց, վերադարձը 14:30:
Այսօր նախագծերի  ժամերին   լուծելու ենք  ձմեռային  արձակուրդի առաջադրանքները:
Կենտրոնական բանկի թանգարանի մասին պատմող տեսանյութը այստեղ:




15.01.2020թ. Չորեքշաբթի-միայն 7-4 դասարանի համար:
Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան

14.01.2020թ. Երեքշաբթի-միայն 7-4 դասարանի համար:
 ընդհանուր պարապմունքից հետո, դասացուցակը՝

Տեխնոլ
նախագիծ
Ընտրութ
Ընտրութ
նախագիծ
նախագիծ
Ֆիզկուլտ
Այսօրվա աշխատանքը:
Պարապմունք 4.


Վաղը գնալու ենք Կենտրոնական բանկի թանգարան, խնդրում եմ բերել 500-ական դրամ:

13.01.2020թ.Երկուշաբթի-միայն 7-4 դասարանի համար:
 ընդհանուր պարապմունքից հետո, դասացուցակը՝

նախագիծ
Երգ
նախագիծ
նախագիծ
նախագիծ-Քնարիկ
Սիրելի սովորողներ,  ուղարկեք ձեր բլոգի հղումը, որտեղ գրված է ճամբարային գործունեության նախորդ ուրբաթ օրվա պատումը:

Այսօրվա աշխատանքը:
Պարապմունք 3.Հանոյի աշտարակը:
Հարցերի քննարկում:
Հանոյի աշտարակը XIX դարի ամենահայտնի գլուխկոտրուկներից մեկը: Այն ստեղծվել է ֆրանսիացի մաթեմատիկ Ֆրանսուա Լուկայի կողմից 1883 թվականին: Գլուխկոտրուկի էությունը հետևյալն է. տրված են երեք սյուներ ու որոշակի քանակությամբ սկավառակներ, որոնք միմյանցից տարբերվում են չափերով և դասավորված են մեծից փոքր՝ ստեղծելով բուրգ: Անհրաժեշտ է առաջին սյան վրա գտնվող բուրգը տեղափոխել վերջին սյան վրա:
Թույլատրվում է յուրաքանչյուր քայլում վերցնել ընդամենը մեկ սկավառակ և չի թույլատրվում մեծ սկավառակը տեղադրել փոքրի վրա:

         
Ներկայացված խաղի սկզբում սկավառակների թիվը 3 է: Փորձեք աստիճանաբար շատացնել սկավառակների քանակը և լուծել խնդիրը: 

Խաղը տե՛ս այստեղ.  /tower-of-hanoi/

Տանը:
1. 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞ նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։

2.Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է

3.Գայանեն, Գոհարը, Վազգենը և Գոռը միասին հավաքել են 10 սունկ, ընդ որում բոլորը՝տարբեր քանակներով։ Գայանեն հավաքել է բոլորից շատ, իսկ Գոհարը՝ բոլորից քիչ։ Տղանե՞րն են շատ սունկ հավաքել, թե՞ աղջիկները:

4.50կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85կգ սպիտակ ներկը՝ 123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր:

5.Երեք բնական թվերի գումարը 364 է։ Նրանցից մեկն ամենամեծ երկնիշ թիվն է։ Մյուս երկուսից մեկը մյուսից չորս անգամ մեծ է։ Գտե՛ք այդ թվերը




10.01.2020. Ուրբաթ.
Դաս 2.
 7-2, 7-3, 7-4, 7-5 դասարանների  և հեռավար սովորողների համար:
Թեմա՝ խորանարդ, ուղղանկյունանիստ

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽՈՐԱՆԱՐԴ ԹՂԹԻՑ.
տե՛ս տեսանյութը - https://youtu.be/pHD77Y_nssI
Սովորողների պատրաստած տեսանյութերը:
Գոհարինա Ազնաուրյան
 Մանե Մկրտչյան
 Կարեն Մարգարյան


Մեզ շրջապատող առարկաները զբաղեցնում են տարածության մի մասը, և առանձնանում են իրենց մաերևույթներուվ: 
mn99.png      
Բազմանկյուններից կազմված մակերևույթով սահմանափակված տարածաչափական մարմինը կոչվում է բազմանիստ:
Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:
  
mn11.jpg
Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:
mn10.jpg
Կողերի ծայրակետերը կոչվում են բազմանիստի գագաթներ:
mn9.jpg





Ուղղանկյունանիստ
Psk.jpg
Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում տուփի ձև ունեցող առարկաների: Դրանք կարող են պատրաստված լինել տարբեր նյութերից, ունենալ տարբեր գույներ, սակայն տեսքից բոլորը նման են՝ տուփերպահարաններշենքեր և այլն:


Այն ուղիղ զուգահեռանիստը, որի հիմքերն ուղղանկյուններ են կոչվում է ուղղանկյուն զուգահեռանիստ կամ պարզապես՝ ուղղանկյունանիստ:
zud4.png
Քանի որ ցանկացած ուղիղ զուգահեռանիստի կողմնային կողերն ուղղահայաց են հիմքին, ապա ուղղանկյունանիստի կողմնային նիստերն ուղղանկյուններ են:

Ուղղանկյունանիստի բոլոր վեց նիստերը ուղղանկյուններ են:
Ուղղանկյունանիստի ընդհանուր գագաթով երեք կողերի երկարությունները անվանում են ուղղանկյունանիստի չափեր՝ երկարություն, լայնություն, բարձրություն:
Ուղղանկյունանիստը, որի երեք չափերը հավասար են կոչվում է խորանարդ:
Psk_taisnst.png
Պարզ է, որ խորանարդի բոլոր նիստերը միմյանց հավասար քառակուսիներ են:
a կողով Խորանարդի մակերևույթի մակերեսը հավասար է 6a2

    S=6a2

Առաջադրանքներ:

1.Փորձիր գծել ուղղանկյունանիստ:

2.Փորձիր գծել խորանարդ:

3.Մարմինը կազմված է իրար կպած 7 խորանարդներից: Եթե ամբողջ մարմինը ներկենք, ապա խորանարդների քանի՞ նիստ ներկված չի լինի: 


4.  Գտեք խորանարդի մակերևույթի մակերեսը(վերևում գրել եմ՝ s=6a^2), եթե նրա կողը հավասար է՝
ա) a=2 սմ, բ) a=3,5 մ:


5. Գտեք այն խորանարդի նիստի մակերեսը, եթե մակերևույթի մակերեսը հավասար է՝
ա) 24 սմ2
բ) 150 դմ2:
Կարո՞ղ եք գտնել նաև այդ խորանարդի կողը:

6. Քանի՞ անգամ կմեծանա խորանարդի մակերևույթի մակերեսը, եթե՝ նրա յուրաքնչյուր կողը մեծացնեն 4 անգամ:

Տես տեսանյութ, թե ինչպես են համակարգչով պատրաստում խորանարդ:






08.01.2020 Դաս 1.
Կրկնողություն, բանավոր հաշվարկ:
Ոչ ստանդարտ խնդիրների քննարկում:
Առաջադրանքներ:

1.Մի բանանն ու մի խնձորը միասին արժեն 5 դրամ, մի խնձորն ու մի տանձը միասին արժեն 6դրամ, մի տանձն ու մի բանանը միասին արժեն 3 դրամ: ՄԻ բանան, մի տանձ, մի խնձորը միասին ի՞նչ արժեն:

2. 25սմ երկարություն  ունեցող ժապավենը  քանի՞  մմ-ով  է երկար  1դմ 9սմ   երկարությամբ ժապավենից:

3.A թվից  դեպի  ձախ  գրված  է  18 թիվ,  իսկ  դեպի  աջ   8 թիվ:  Քանի՞  թիվ  է  գտնվում  A թվի  և մեջտեղում  գրված թվի միջև:

4.Գտնել ուղղանկյան  պարագծի  երկարությունը, եթե  նրա երկու  մեծ կողմերի  և  մեկ  փոքր կողմի գումարը հավասար է 25-ի, իսկ երկու փոքր և մեկ մեծ կողմերի գումարը 
23-ի:

5.1900-ից մինչև  2020 թվերի միջև քանի՞ բնական թիվ  կա, որոնք գրվում  են  չորս  տարբեր թվանշաններով:

6. 100 հատ բնական թվերի գումարը հավասար է 102-ի: Գտնել այդպիսի 100 թվերի արտադրյալի հնարավոր աենամեծ արժեքը: 

7. Նապաստակը մեկ օրվա ընթացքում պարտադիր ուտում  է  կամ 5 հատ գազար,  կամ  2 գլուխ կաղամբ: Մեկ  շաբաթվա  ընթացքում նա  կերավ  15  գազար: Քանի՞ գլուխ  կաղամբ է  կերել նապաստակը   այդ  շաբաթվա ընթացքում: 

8. Գրատախտակին նվազման կարգով իրար հետևից գրված են 2019-ից  մինչև  A բնական թվերը: 2019 2018 2017..... A: Ո՞րն է A բնական թիվը, եթե օգտագործվել է 2020 թվանշան:

0 коммент.:

Отправка комментария