суббота, 15 февраля 2020 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք, փետրվար 17-2117-


Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09.00-09.15
Փետրվարի  17-21
, 2020թ.
Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝  կրթահամալիրի  Միջին,  Ավագ դպրոցների սովորողներ, ծնողներ, հյուրեր…
Հնչյունային օպերատորներ՝ Սաթինե  Տեր-ՊետրոսյանԴավիթ Մնացականյան
Ծրագրի բովանդակությունը՝ կրթահամալիրի ծեսերի օրացույցի
Պատասխանատու՝ Լիանա Հակոբյան, Գայանե
Երաժիշտներ՝
 Լուիզա Քեշիշյան, Նելի Փիլոյան
Պարերգ՝ Սյուզի Մարգարյան
Պարեր՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
Ծրագրում.
Օր առաջին
·         Միասնական ընթերցանություն  «Անդաստան»
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգություն թող ըլլա:
·         Կոմիտաս   «Շողեր ջան»
·         «Կռունկ, հոպ տուր ու թռի».
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
·         ՎՏերյան «Աշուն»

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

·         «Արևը կայնե կեսօր»
Արևը կայնե կեսօր,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Իմ յարը կուգա էսօր,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Իմ յարի գալած ճամփեն,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Կըցանեմ կարմիր մասուր,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան:

Օր երկրորդ
Միասնական ընթերցանություն «Անդաստան».
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
·         Միասնական կատարում «Երի, երի, երի ջան».
Էս գիշեր լուսը տեսա,
 Երի՛, երի՛, երի՛ ջան,
Իմ յարը դուսը տեսա,
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,
Ելել էր, ուխտ էր գալի,
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Հրացանն ուսը տեսա
  Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

Արև էր ամպի տակին,
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Սուրբ Հակոբ ճամբի տակին,
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:
Մի էնպես ախպեր ունեմ,
 Երի՛, երի՛, երի՛ ջան,
Հրեղեն  ձին  թամբի տակի,
    Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

Էս գիշեր լուսը տեսա,
        Երի՛, երի՛, երի՛ ջան,
Իմ յարը դուսը տեսա,
        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,
Ելել էր, ուխտ էր գալի,
        Երի՛, երի՛, երի՛ ջան,
Հրացանն ուսը տեսա,
        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

·         ԵՉարենց «Ինչ որ լավ է»
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
·         Կոմիտաս «Հոյ Նազան»
Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ,
Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունակ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր խոր ձորերով եկար:

Գլխիս վրով պտիտ տուր,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր—խոր ձորերով եկար:

·         Վ Տերյան «Աշուն»
Դաշտ ու այգի դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:
Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:
Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում:

·         Միասնական պարերգ «Հոպայ զարգե ու քելե»
·         Միասնական պար «Դերիկո»

Օր երրորդ

  • Միասնական ընթերցանություն «Անդաստան».
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:


·         Կոմիտաս «Լորիկ»
 Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով,
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:
 Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:
 Լորիկ լորիկ այս տարի,
Արտս ցանել եմ գարի,
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:
 Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

·         Ե Չարենց
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
·         Միասնական պարերգ «Սիրտս ի ճղիմ»
 Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն

Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Ջաղցի բոլոր մանր ի նուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրո տերին չսիք ծուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
 Միասնական պար «Լուտկի»

Օր չորրորդ
Միասնական ընթերցանություն «Անդաստան».

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
·         «Էջմիածին».
 Քեզի մեռնիմ, Էջմիածին, 
Անարատ կաթ, Աստվածածին,
Դու պահե նանի բալին, 
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Նանի դարդեր սարերով էր,
Նանի, նանի, նանի, նանի ջան:

       Էրվում եմ, վառվում եմ, 
       Չեմ կրնա, նանի ջան։ 

Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան։
         Էրվում եմ, վառվում եմ, 
        Չեմ  կրնա, նանի ջան։ 
Ուռի ծառին բար չի ըլնի,
Տակը քար է, վար չի ըլնի,
Էն Աստըվածն  ու երկինքը,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Սիրա տերին  ճար չի ըլնի, 
Նանի, նանի, նանի, նանի ջան։
        Էրվում եմ, վառվում եմ, 
        Չեմ  կրնա, նանի ջան։ 
Նանի, նանի ջան,
Նանի, նանի ջան,
Ջա՜ն:
Հովհ Թումանյան
— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։
  • Միասնական կոմիտասյան պարերգ.  «Ծառի տակին կար կանեմ»
  • Միասնական ընթերցում. Հովհ. Թումանյան «Մեր ուխտը»
  • Միասնական պար «Սղերդի քոչարի»

Օր հինգերորդ.
Միասնական կատարում. Հովհաննես Պլուզեցի «Ո՜վ հայոց աշխարհ»
Միասնական  պարերգ «Ծամիս թորգի»
Միասնական ընթերցում. Հովհ. Թումանյան «Իմ երգը»
Միասնական կոմիտասյան պարերգեր. «Դերիկո յար», «Ծառի տակին կար կանեմ»
Միասնական պար «Իշխանաց»


1 комментарий:

  1. Do you understand there is a 12 word phrase you can tell your partner... that will trigger deep feelings of love and impulsive appeal for you deep inside his chest?

    Because hidden in these 12 words is a "secret signal" that fuels a man's instinct to love, look after and care for you with all his heart...

    12 Words Will Fuel A Man's Love Response

    This instinct is so hardwired into a man's brain that it will make him try better than ever before to build your relationship stronger.

    Matter of fact, fueling this dominant instinct is absolutely important to getting the best possible relationship with your man that as soon as you send your man one of the "Secret Signals"...

    ...You'll instantly notice him open his soul and mind to you in a way he's never experienced before and he will recognize you as the one and only woman in the world who has ever truly fascinated him.

    ОтветитьУдалить