пятница, 13 марта 2020 г.

Առցանց ուսուցում-Մարտի16-20




7-8-րդ դասարաններ.

Մարտի 16 /օր առաջին/ամփոփումը:

Առանձնացրել եմ այն սովորողների աշխատանքները, ովքեր չեն զլացել և պատրաստել են  տեսանյութ, թե ինչպես են  խնդիր լուծում:
Նանե Ժամհարյան-տեսանյութ
Գոհար Կարագյան-տեսանյութ-հեռավար սովորող
Լիրա Խաչատրյան-տեսանյութ
Իռեն Կարապետյան-տեսանյութ
Տարոն Անտոնյան-տեսանյութ
Արարատ Ոսկանյան-տեսանյութ
Դավիթ Գրիգորյան- 1, ձայնագրություն
Դավիթ Սողոմոնյան-ձայնագրություն
Արա  Արամյան-տեսանյութ
Գոռ Մնացականյան-տեսանյութ
Դավիթ Մնացականյան-տեսանյութ
Մարտին Բարսեղյան-տեսանյութ
Մարկ Հովհաննիսյան-ձայնագրություն




Ընդհանուր շաբաթվա գործունեության մասին:
Սիրելիներս, այս շաբաթ աշխատելու ենք հեռավար: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:

Մեր համատեղ աշխատանքը կազմված է՝

Մասնակիցներ - 7-րդ և 8-րդ դասարանի սովորողները :
Այս նախագիծը սովորողները կիրականացնեն մեկ շաբաթվա ընթացքում: Միասին   կառուցելու ենք թվային բուրգ, որը կիրականացնենք մի քանի  փուլով:   Յուրաքանչյուր օր,  սովորողները կկատարեն բուրգի  կառուցման աշխատանքի համար նախատեսված  փուլերը՝   ըստ հերթականության: Արդյունքները կհրապարակվեն ենթակայքում:

Խնդիրների առցանց քննարկում-olymp.am կայք
 Խնդիրները վերցված են olymp.am  կայքից,  նախորդ տարիների կազմակերպած մաթեմատիկական մրցույթներից: Խնդիրներն  առցանց քննարկելու  ենք, այնուհետև  լուծումները մանրամասն կներկայացնեք  ձեր  բլոգներում, որի արդյունքում ես  կատարած աշխատանքները կհավաքեմ մեկ ֆայլում,   հոդվածի տեսքով հրապարակելու համար: Մենք միասին  կապացուցենք բոլորին, որ օլիմպիադաներից պետք չէ վախենալ:


Խնդիր եմ առաջարկում ընկերոջս:
Սովորողները  անկախ տարիքից  հետաքրքրաշարժ  խնդիրներ   են փնտրում  համացանցից  կամ հորինում  են և ուղարկում են իմ հասցեին՝ l.hakobyan@mskh.am: Lավագույն խնդիրները կտեղադրվեն   https://emath.mskh.am/ -բլոգում,  մաթեմատիկական ամենամսյա ֆլեշմոբի  « Սովորողներն են առաջարկում խնդիրներ» մակարդակում: Որպես օրվա խնդիր կհրապարակվի ձեր գտած լավագույն խնդիրը և կուղարկեմ  ձեր ընկերներին, այն  միասին լուծելու և քննարկելու համար:

Բ- մակարդակ-ովքեր դժվարանում են


Գ-մակարդակ-ովքեր դժվարանում են




0 коммент.:

Отправка комментария