Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

воскресенье, 31 мая 2020 г.

Ուսումնական ամառ-Հունիսի 1-5

Ստուգատեսային-նախագծային շաբաթ: 

Մասնակիցներ-7-8 -րդ դասարան:

Բնությունը և մաթեմատիկան-թարգմանական ստուգատես / Ֆիբոնաչի,Լեոնարդո -Դա Վինչիի աշխատանքների ուսումնասիրություն, թարգմանություն/:

Սովորողներն ամսագրի համար պատրաստում են շաբլոն:
Բաժինների ստեղծում:
Մաթեմատիկայի վերաբերյալ հետաքրիր փաստերի պարբերաբար  թողարկում, մշակում:
Տեսակապի դասացուցակը և տեսաձայնագրությունը`
7-2 դասարան  /երեքշաբթի 13:00,  հինգշաբթի 14:30
7-3 դասարան /երկուշաբթի, հինգշաբթի 13:00
7-4 դասարան  / երկուշաբթի 14:30, հինգշաբթի 16:00
7-5 դասարան /երկուշաբթ 16:00, ուրբաթ՝ 13:00
8-4 դասարան/ չորեքշաբթի 13:00, ուրբաթ 14:30 
Առաջադրանքների փաթեթ լրացուցիչ կրթության համար:

 Լրացուցիչ աշխատանք 7-րդ դասարան
Բազմությունների տեսություն /խաղ-տեսակապին/
 Լրացուցիչ աշխատանք 8-րդ դասարան-հարցերի քննարկում, ամփոփում:




пятница, 22 мая 2020 г.

Չորրորդ ուսումնական շաբաթ- նախագծեր

Մայիսի 25-հունիսի 5
Աշխատակարգ՝  հունիսի 8- 12
Աշխատակարգ՝  հունիսի 15- 19

Ստուգատեսային-նախագծային շաբաթ: 

Մասնակիցներ-7-8 -րդ դասարան:

Բնությունը և մաթեմատիկան-թարգմանչական ստուգատես / Ֆիբոնաչի,Լեոնարդո -Դա Վինչիի աշխատանքների ուսումնասիրություն/:

1.Ֆիբոնաչիի կախարդական թվերը:
Նախագծի ընթացքը:
Սովորողները  համացանցից տեղեկություն են գտնում իտալացի մաթեմատիկոս՝ Ֆիբոնաչիի մասին:
Ուսւոմնասիրում են Ֆիբոնաչիի թվային hաջորդականությունը:
Բացահայտում են շարքի գաղտնիքները:
Գտնում են  կապ Ֆիբոնաչիի շարքը և բնության միջև:
Կատարում են թարգմանություն ռուսերենից հայերեն թեմայի վերաբերյալ, նշելով աղբյուրը:
Պատրաստում են  ուսումնական նյութ-Ֆիբոնաչիի թվեր վերնագրով:

2. Մաթեմատիկական ամսագրի ստեղծում:
Նախագծի ընթացքը:
Սովորողները ամսագրի համար պատրաստում են շաբլոն:
Բաժինների ստեղծում:
Ամսագրի անվան ընտրություն:
Մաթեմատիկայի վերաբերյալ հետաքրիր փաստերի պարբերաբար  թողարկում:
http://kvant.mccme.ru/ կայքից թարգմանություններ, թողարկում ամսագրում:
Պատում Մեբիուսի ժապավենի մասին:
Բազմանիշ թվերի բազմապատկաման նոր եղանակ/Հնդկական/
3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ
Միջին դպրոցի սովորողները, ուսումնական կարողությունների ստուգատեսին, ներկայացնում են իրենց մեդիահմտությունները՝ լուծելով խնդիրներ  GEOGEBRA  երկրաչափական ծրագրով:
4.Հունիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների կազմում:


четверг, 21 мая 2020 г.

Արդյունքների ամփոփում-2019-2020

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփումը իրականացվում է հեռավար-առցանց ընտանեկան, անհատական, ինքնակրթության նախագծերի ամփոփման հիման վրա:Ուսուցման արդյունքների ստուգման և գնահատման հիմքում ընկած է՝

  • Սովորողի բլոգը/հանևահաշիվ, երկրաչափություն, մաթեմատիկա առանց բանաձևերի/
  • Մասնակցություն ընտանեկան նախագծերին/ սեղանի խաղեր, խաչբառերի ստեղծում/
  • Մայիսյան հավաքին մասնակցություն
  • Ես կարողանում եմ նախագծի մասնակցություն/GEOGEBRA ծրագրի մեդիահմտություններ/
  • Խնդրի առաջարկ մաթեմատիկական ֆլեմոբին
  • Մասնակցություն մաթեմատիկական ֆլեշմոբին
  • Մասնակցություն տեսակապին /լսել է ձայնագրությունը կամ ներկա է եղել տեսակապին/

Գնահատումը կատարվում է երեք փուլով՝ դասավանդողի, ծնողի, սովորողի կողմից:
Աշխատանքը գնահատվում է 0-9 բալային համակարգով, կից թերթկով:



Թեմաներ 7-8-րդ դասարաններ

Գաղափար ունենա բազմության, նրա տարրի, տարրը բազմությանը պատկանելու, ենթաբազմության մասին: Ճանաչի բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի բազմությունները: Կարողանա գրառել բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի բազմությունները, նրանց տարրերը:Իմանա բազմությունների միավորման, հատման, գործողությունների օրինակներ, իմանա այդ գործողությունները շրջանակներով պատկերելու եղանակները: Կարողանա շրջանակներով պատկերել տրված բազմությունը, վերջավոր բազմությունների միավորումը, հատումը:

Գաղափար ունենա հավասարության, անհավասարության,  դրանց կիրառական նշանակության մասին, իմանա դրանց հիմնական պարզագույն հատկությունները: Կարողանա գործնական պարզագույն իրադրություններում կիրառել հավասարությունները, անհավասարությունները, կազմել դրանց հանգող առանձին իրադրությունների հանրահաշվական մոդելներ:
Գաղափար ունենա հավասարման, անհաասարման,  դրանց կիրառական նշանակության մասին: Իմանա արտահայտության, հավասարման, անհավասարման մեջ անհայտի թույլատրելի արժեքների բազմության, լուծման հասկացությունները, գաղափար ունենա նույնության, դրանց լուծումների մասին: Կարողանա  առանձին դեպքերում պարզել տրված թիվը հավասարման կամ անհավասարման լուծում լինելը կամ չլինելը:

Իմանա  գծային հավասարումների, անհավասարումների լուծման ալգորիթմները, բացարձակ արժեք պարունակող պարզագույն հավասարումների, անհավասարումների լուծումները,  Վիետի ուղիղ և հակադարձ թեորեմները, քառակուսային եռանդամի ներկայացումը գծային արտադրիչների արտադրյալի տեսքով,  քառակուսային անհավասարումների  լուծումները, երկու անհայտով երկու գծային, երկու անհայտով մեկ գծային և մեկ քառակուսային հավասարումների համակարգերի լուծման եղանակներ, մեկ անհայտով գծային կամ քառակուսային  հավասարումներից, անհավասարումներից կազմված համակարգերի լուծման եղանակներ: Կարողանա լուծել գծային և քառակուսային հավասարումներ, անհավասարումներ երկու անհայտով երկու գծային հավասարումների, երկու անհայտով մեկ գծային և մեկ քառակուսային հավասարումների,  մեկ անհայտով գծային կամ քառակուսային  հավասարումներից, անհավասարումներից կազմված համակարգեր, մոդելավորել և լուծել գծային կամ քառակուսային հավասարումների հանգող պարզագույն խնդիրներ:

Իմանա  թվային ուղղի վրա պարզագույն անհավասարումների և դրանց համակարգերի լուծումների պատկերումը: Կարողանա թվային ուղղի վրա պատկերել թվերը,  միջակայքերը:


воскресенье, 10 мая 2020 г.

Հաշվետվություն-մայիսի 4-9


Մայիսյան  հավաք, հաշվետվություն մայիսի՝4-9


Այս շաբաթը նվիրված էր բաց- դաս քննարկումներին:
Մայիսյան հավաքի շրջանականերում Միջին դպրոցում կայացավ
բազմաթիվ կլոր սեղան քննարկումներ, որոնք վարում էին  խորհրդատու՝
դասավանդողները և  ընտանեկան դպրոցի ղեկավար՝ ծնողը: Ես մասնկացել եմ՝
Մայիսի 4՝ Մարիետ Սիմոնյան, Մարինե Մխիթարյան, Արմինե Մովսիսյան-
տեխնիկական խնդիրների պատճառով մասամբ եմ լսել: 
Մայիսի 7` ժամը 11:00-Բնագիտությունը ընտանիքում, Անուշ Ասատրյան և ընկերներ


 Մայիսի 7 ժամը 14:00, Արտ-Միջավայր, Հասմիկ Գրիգորյան և ընկերներ 


Մայիսի 8` Ժամը 12:00 Արշակ Մարտիրոսյան և ընկերներ




 Շաբաթվա նախագծերն են եղել՝ «Ես կարողանում եմ» նախագիծը, որի
ընթացքում երեխաները ներկայացրել են 
Geogebra ծրագրի մեդիահմտությունները և
Մաթեմատիկական խաղերի ստեղծումը, զարգացումը, որի ընթացքում
երեխաները իրենց ծնողների հետ ստեղծել են նոր մաթեմատիկական խաղեր,
կիրառելով  նոր հարթակի գործիքներ՝ http://learningapps.org/ և https://quizizz.com/:


Մասնակիցներ-Geogebra 






Կազմակերպել եմ մաթեմատիկական ֆլեշմոբի ապրիլ ամսվա խնդիրների
լուծումները՝ սովորողներն են առաջարկում մակարդակի համար: 



понедельник, 4 мая 2020 г.

Մայիսյան հավաք-բաց դաս

Մայիսյան  15-րդ հավաք-2020թիվ

Հավաքին կարող եք միանալ այս հղումով:


















Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք:

Օրվա լուսաբանող՝ Իռեն Կարապետյան
Բաց դաս-քննարկում
Մայիսի 6, ժամը՝  13:00
 Բաց դասի տեսաձայնագրություը այստեղ՝



Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ, ընտանիքի անդամներ, դասավանդողներ, հյուրեր:

Թեմա՝  Մաթեմատիկական խաղերի ստեղծումը, զարգացումը:

Դասը վարում են սովորողները, ընտանիքի անդամները /ծնող. քույր, եղբայր, տատիկ, պապիկ/:

Համակարգողներ՝
Դասի ընթացքը: 

Սովորողները,  ներկայացնում են իրենց պատրաստած  խաչբառերը, որոնք կազմել են ծնողների հետ,խոսում են իրենց պատրաստած խաղի ընթացքի մասին, ինչ ծրագրով են աշխատել, ներկայացնում են խաղի ընթացքը: 
Սովորողների կազմած խաղերը կարող եք տեսնել  այստեղ:

Ընտանիքի անդամները՝  ներկայանալով ընտանեկան  դպրոցի ղեկավարներ ներկայացնում են սովորողի ամփոփ աշխատանքները մարտ-ապրիլ ամիսներին:
Այնուհետև միասնական խաղ՝ խաչբառի լուծում, մասնակից-հյուրերի հետ: 

Դասին ներկա էր  4 հյուր

Մենուա Հարությունյան
Զարինե Փանյան
Գրետա Բակունց
Արշակ Մարտիրոսյան

Վարողներ 10

Ծնողներ 7


  1. Անդրեասյան Օֆելյա 
  2. Լուիզա Եղիազարյան+Մայրիկ
  3. Վերմիշյան Անահիտ+ տատիկ
  4. Աբել Բաբայան+մայրիկ
  5. Տիգրան Գրիգորյան+ Մայրիկ
  6. Գոհարինե, Մարիա Ազնաուրյաններ+Մայրիկ
  7. Նանե Ժամհարյան+ Մայրիկ
  8. Հայկ Ղազարյան
  9. Անդրեասյան Օֆելյա-ներկայացնում է խաղի ուղեցույցը
  10. Լուիզա Եղիազարյան-ներկայացնում է խաղի ուղեցույց
  11. Նարեկ Գրիգորյան- Մայրիկ
Ավելացած 25 սովորող-մասնակից:




воскресенье, 3 мая 2020 г.

Մայիսի 4-8

Մայիսյան  15-րդ հավաք-2020թիվ

Հավաքին կարող եք միանալ այս հղումով:






Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք:

Աշխատակարգ:
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ, ընտանիքի անդամներ, դասավանդողներ, հյուրեր:

Սիրելի սովորողներ / 7-2,7-3,7-4,7-5, 8-4/, այս շաբաթ տեսակապով դասեր չեն լինելու, դրա փոխարեն լինելու են բաց դասեր, կլոր սեղաններ, քննարկումներ:
 Յուրաքանչյուրդ ժամանակ ունենք վերանայելու ձեր բլոգը և  թողարկելու կիսատ  թողած  աշխատանքները:



Կարևոր:


Չորեքշաբթի օրը  դասացուցակով, ժամը 13:00 դրված է բաց դաս:
Դասի թեման՝ Մաթեմատիկական խաղերի ստեղծում, խաչբառեր, սեղանի խաղեր:

Բոլոր այն սովորողները, ովքեր դեռ  չեն ուղարկել աշխատանքը, խնդրում եմ, ուղարկեք: Մասնակիցների անունները տես այստեղ:

Բաց դասին, յուրաքանչյուրդ պատրաստում եք մեկ-երկու րոպեանոց ելույթ, ինչպես եք աշխատել, ինչպես եք խաղ  ստեղծել, հետաքրքիր էր աշխատանքը, թե ոչ  և այլն:
Դասը վարելու են սովորողները և ընտանիքի անդամները /ծնող. քույր, եղբայր, տատիկ, պապիկ/:
Սիրելիներս, այս երկամսյա հեռավար աշխատանքի ակտիվությունը, ուզում եմ  նաև երևա  բաց դասի քննարկմանը:


Բաց դասը ավելի համակարգված լինելու համար նախնական խումբ եմ ընտրել, կարծում եմ, իրենք շատ սիրուն դասը կվարեն, հյուրերին կներկայացնեն իրենց կազմած խաչաբառերը, խաղերը:

Դասի պատասխանատուներ, վարողներ՝

  1. Անդրեասյան Օֆելյա+ընտանիքի  անդամ
  2. Վերմիշյան Անահիտ+ընտանիքրց  անդամ
  3. Լուիզա Եղիազարյան+ընտանիքի  անդամ
  4. Աբել Բաբայան +ընտանիքի  անդամ
  5. Գոռ Մնացականյան +ընտանիքի անդամ
  6. Տիգրան Գրիգորյան+ընտանիքի անդամ
  7. Տարոն Անտոնյան+ընտանիքի  անդամ
  8. Նարեկ Գրիգորյան+ընտանիքի  անդամ
  9. Գոհարինե, Մարիա Ազնաուրյաններ+ընտանիքի  անդամ
  10. Մարկ Հովհաննիսյան+ընտանիքի  անդամ

Նորից եմ  նշում, խումբը ընտրել եմ պայմանականորեն:Սիրելիներս, պատրաստում եք  2-3 րոպեանոց ելույթ, ներկայացնելու եք ձեր պատրաստած խաղը, իսկ ընտանիքի անդամը մի քանի նախադասությամբ ամփոփելու է  մարտ-ապրիլ ամիսների   ձեր կատարած աշխատանքները, խոսելու է  տեսակապերին  ձեր  ակտիվ մասկացության  մասին, ինչպես է  օգնել ձեզ՝ որպես ընտանեկան դպրոցի ղեկավար:
Սիրելի պատասխանատուներ, խնդրում եմ, գրեք, ում հետ եք դասին հանդես գալու:

Սիրելիներս, քանի որ դասի պատասխանատուն դուք եք, խնդրում եմ հետ պատասխան նամակով հաստատեք ձեր ներկայությունը բաց դասին: Եթե ընտանիքի անդամը զբաղված է, չի կարող ելույթ ունենալ, գրեք այդ մասին, որ մասնակից վարողների  ցանկը փոխեմ: Շնորհակալ եմ:

Ես հույս ունեմ, որ կլինեն ակտիվ սովորողներ, ծնողներ, ովքեր ինքնակամ կցանկանան  արտահայտել իրնեց կարծիքը հեռավար-առցանց աշատանքի մասին: Խնդրում եմ,այդ մասին  նախապես գրել: