https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 21 мая 2020 г.

Արդյունքների ամփոփում-2019-2020

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփումը իրականացվում է հեռավար-առցանց ընտանեկան, անհատական, ինքնակրթության նախագծերի ամփոփման հիման վրա:Ուսուցման արդյունքների ստուգման և գնահատման հիմքում ընկած է՝

  • Սովորողի բլոգը/հանևահաշիվ, երկրաչափություն, մաթեմատիկա առանց բանաձևերի/
  • Մասնակցություն ընտանեկան նախագծերին/ սեղանի խաղեր, խաչբառերի ստեղծում/
  • Մայիսյան հավաքին մասնակցություն
  • Ես կարողանում եմ նախագծի մասնակցություն/GEOGEBRA ծրագրի մեդիահմտություններ/
  • Խնդրի առաջարկ մաթեմատիկական ֆլեմոբին
  • Մասնակցություն մաթեմատիկական ֆլեշմոբին
  • Մասնակցություն տեսակապին /լսել է ձայնագրությունը կամ ներկա է եղել տեսակապին/

Գնահատումը կատարվում է երեք փուլով՝ դասավանդողի, ծնողի, սովորողի կողմից:
Աշխատանքը գնահատվում է 0-9 բալային համակարգով, կից թերթկով:



Թեմաներ 7-8-րդ դասարաններ

Գաղափար ունենա բազմության, նրա տարրի, տարրը բազմությանը պատկանելու, ենթաբազմության մասին: Ճանաչի բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի բազմությունները: Կարողանա գրառել բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի բազմությունները, նրանց տարրերը:Իմանա բազմությունների միավորման, հատման, գործողությունների օրինակներ, իմանա այդ գործողությունները շրջանակներով պատկերելու եղանակները: Կարողանա շրջանակներով պատկերել տրված բազմությունը, վերջավոր բազմությունների միավորումը, հատումը:

Գաղափար ունենա հավասարության, անհավասարության,  դրանց կիրառական նշանակության մասին, իմանա դրանց հիմնական պարզագույն հատկությունները: Կարողանա գործնական պարզագույն իրադրություններում կիրառել հավասարությունները, անհավասարությունները, կազմել դրանց հանգող առանձին իրադրությունների հանրահաշվական մոդելներ:
Գաղափար ունենա հավասարման, անհաասարման,  դրանց կիրառական նշանակության մասին: Իմանա արտահայտության, հավասարման, անհավասարման մեջ անհայտի թույլատրելի արժեքների բազմության, լուծման հասկացությունները, գաղափար ունենա նույնության, դրանց լուծումների մասին: Կարողանա  առանձին դեպքերում պարզել տրված թիվը հավասարման կամ անհավասարման լուծում լինելը կամ չլինելը:

Իմանա  գծային հավասարումների, անհավասարումների լուծման ալգորիթմները, բացարձակ արժեք պարունակող պարզագույն հավասարումների, անհավասարումների լուծումները,  Վիետի ուղիղ և հակադարձ թեորեմները, քառակուսային եռանդամի ներկայացումը գծային արտադրիչների արտադրյալի տեսքով,  քառակուսային անհավասարումների  լուծումները, երկու անհայտով երկու գծային, երկու անհայտով մեկ գծային և մեկ քառակուսային հավասարումների համակարգերի լուծման եղանակներ, մեկ անհայտով գծային կամ քառակուսային  հավասարումներից, անհավասարումներից կազմված համակարգերի լուծման եղանակներ: Կարողանա լուծել գծային և քառակուսային հավասարումներ, անհավասարումներ երկու անհայտով երկու գծային հավասարումների, երկու անհայտով մեկ գծային և մեկ քառակուսային հավասարումների,  մեկ անհայտով գծային կամ քառակուսային  հավասարումներից, անհավասարումներից կազմված համակարգեր, մոդելավորել և լուծել գծային կամ քառակուսային հավասարումների հանգող պարզագույն խնդիրներ:

Իմանա  թվային ուղղի վրա պարզագույն անհավասարումների և դրանց համակարգերի լուծումների պատկերումը: Կարողանա թվային ուղղի վրա պատկերել թվերը,  միջակայքերը:


Комментариев нет:

Отправить комментарий