https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

воскресенье, 3 мая 2020 г.

Մայիսի 4-8

Մայիսյան  15-րդ հավաք-2020թիվ

Հավաքին կարող եք միանալ այս հղումով:






Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք:

Աշխատակարգ:
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ, ընտանիքի անդամներ, դասավանդողներ, հյուրեր:

Սիրելի սովորողներ / 7-2,7-3,7-4,7-5, 8-4/, այս շաբաթ տեսակապով դասեր չեն լինելու, դրա փոխարեն լինելու են բաց դասեր, կլոր սեղաններ, քննարկումներ:
 Յուրաքանչյուրդ ժամանակ ունենք վերանայելու ձեր բլոգը և  թողարկելու կիսատ  թողած  աշխատանքները:



Կարևոր:


Չորեքշաբթի օրը  դասացուցակով, ժամը 13:00 դրված է բաց դաս:
Դասի թեման՝ Մաթեմատիկական խաղերի ստեղծում, խաչբառեր, սեղանի խաղեր:

Բոլոր այն սովորողները, ովքեր դեռ  չեն ուղարկել աշխատանքը, խնդրում եմ, ուղարկեք: Մասնակիցների անունները տես այստեղ:

Բաց դասին, յուրաքանչյուրդ պատրաստում եք մեկ-երկու րոպեանոց ելույթ, ինչպես եք աշխատել, ինչպես եք խաղ  ստեղծել, հետաքրքիր էր աշխատանքը, թե ոչ  և այլն:
Դասը վարելու են սովորողները և ընտանիքի անդամները /ծնող. քույր, եղբայր, տատիկ, պապիկ/:
Սիրելիներս, այս երկամսյա հեռավար աշխատանքի ակտիվությունը, ուզում եմ  նաև երևա  բաց դասի քննարկմանը:


Բաց դասը ավելի համակարգված լինելու համար նախնական խումբ եմ ընտրել, կարծում եմ, իրենք շատ սիրուն դասը կվարեն, հյուրերին կներկայացնեն իրենց կազմած խաչաբառերը, խաղերը:

Դասի պատասխանատուներ, վարողներ՝

  1. Անդրեասյան Օֆելյա+ընտանիքի  անդամ
  2. Վերմիշյան Անահիտ+ընտանիքրց  անդամ
  3. Լուիզա Եղիազարյան+ընտանիքի  անդամ
  4. Աբել Բաբայան +ընտանիքի  անդամ
  5. Գոռ Մնացականյան +ընտանիքի անդամ
  6. Տիգրան Գրիգորյան+ընտանիքի անդամ
  7. Տարոն Անտոնյան+ընտանիքի  անդամ
  8. Նարեկ Գրիգորյան+ընտանիքի  անդամ
  9. Գոհարինե, Մարիա Ազնաուրյաններ+ընտանիքի  անդամ
  10. Մարկ Հովհաննիսյան+ընտանիքի  անդամ

Նորից եմ  նշում, խումբը ընտրել եմ պայմանականորեն:Սիրելիներս, պատրաստում եք  2-3 րոպեանոց ելույթ, ներկայացնելու եք ձեր պատրաստած խաղը, իսկ ընտանիքի անդամը մի քանի նախադասությամբ ամփոփելու է  մարտ-ապրիլ ամիսների   ձեր կատարած աշխատանքները, խոսելու է  տեսակապերին  ձեր  ակտիվ մասկացության  մասին, ինչպես է  օգնել ձեզ՝ որպես ընտանեկան դպրոցի ղեկավար:
Սիրելի պատասխանատուներ, խնդրում եմ, գրեք, ում հետ եք դասին հանդես գալու:

Սիրելիներս, քանի որ դասի պատասխանատուն դուք եք, խնդրում եմ հետ պատասխան նամակով հաստատեք ձեր ներկայությունը բաց դասին: Եթե ընտանիքի անդամը զբաղված է, չի կարող ելույթ ունենալ, գրեք այդ մասին, որ մասնակից վարողների  ցանկը փոխեմ: Շնորհակալ եմ:

Ես հույս ունեմ, որ կլինեն ակտիվ սովորողներ, ծնողներ, ովքեր ինքնակամ կցանկանան  արտահայտել իրնեց կարծիքը հեռավար-առցանց աշատանքի մասին: Խնդրում եմ,այդ մասին  նախապես գրել:




Комментариев нет:

Отправить комментарий