четверг, 11 июня 2020 г.

Մարդուն կենտրոն է բերում գործը

Վերնագրին համապատասխան սկսեցինք այսօրվա մեր հանդիպումը: Մանկավարժության լաբորատորիայի  կենտրոնում   են բնագետներն ու մաթեմատիկա դասավանդողները: Հունիսի 11-ի հանդիպման մասնակցիների խումբն՝ այստեղ:Ես այս հանդիպմանը ոչ միայն  տեղեկատվական թերթիկ պատրաստող էի, այլ նաև անմիջական մասնակիցը:  Թվով ութերորդ հանդիպումն  էր կրթահամալիրի տնօրենի հետ, ութն էլ տարբեր ըթնացքով, անսպասելի քննարկումով: Այսօրվա հանդիպումն էլ  տարբերվող էր,  յուրօրինակ ինձ համար:  Ես  տասնչորս տարի դասավանդում  եմ կրթահամալիրում, ամեն անգամ  դասից  առաջ պատրաստում  եմ խոսքս, դասի կառուցվածքը և հետո միայն վստահ  քայլերով մտնում  կաբինետ, բայց այս անգամ այդ ձևաչափը ինձ չօգնեց, քանի որ   հանդիպումը բոլորի համար եզակի է,  և ինչքան էլ պատրաստվում ես, ինքդ քեզ հարցեր ես տալիս, միևնույնն է, հանդիպման ընթացքը քեզ համար անսպասելի է,  տարբերվող իր   հարցադրումներով, ընթացքով: Ես առաջին անգամ էի հայտնվում  կրթահամալիրի տնօրենի կիզակետում: Մինչ հանդիպումը կարդացի մասնակիցների տեղեկանքները, ծանոթանացա նրանց իրականացրած աշխատանքներին, հետո անցում կատարեցի   տնօրենի հերթական գրին, այն ինձ շատ ոգեշնչեց,  քանի որ   տնօրենը անդրադարձել էր իմ աշխատանքին և իր  գրում ներկայացվող խմբից առանձնացրել էր հենց իմ անունը: Այն ինձ պարտավորեցնում և իհարկե շատ ուրախացնում է: Եվ միայն   այդ ժամանակ մի փոքր  շունչ քաշեցի, անհանգստությունս վերածվեց ուրախության  և արդեն անհամբեր  սպասում էի մեր  հանդիպման մեկնարկին:

Այս հանդիպման զրույցի շրջանակն էր՝

  • 2019-2020 ուստարվա գործունեությունից ի՞նչ  է առանձնացնում  մասնակիցը,  բլոգը ուսումնասիրողը, ծրագրի ղեկավարը, հեղինակային TV վարողը՝ Աշոտ Բլեյանը:
  • Ի՞նչ կուզեմ կանեմ հունիսի 8-ից սկսած շրջանում, այսինքն՝ ի՞նչ է արել  կամ   ի՞նչ է անում մասնակիցը:
  • Ի՞նչ է պատրաստվում անել հուլիսի մեկից սկսած շրջանում, նշել կամավորական, հակաբացիլ  աշխատանքների ուղղությունները:

Իմ կատարած աշխատանքներից  տնօրենն նախապես առանձնացրել էր
 1.Ֆլեշմոբին առաջադրվող խնդիրների փաթեթները կրթահամալիրի մեդիագրադարանում՝



Ես հավելեմ, որ այս տարվա իմ գործունեությունից կարևորում եմ նաև այն, որ մաթեմատիկական ֆլեշմոբը ունեցավ նոր մակարդակ՝ «Առաջարկում են խնդիրներ»
 տարատարիք սովորողները: Այս ընթացքում եղել են մասնակիցներ նաև այլ դպրոցներից, որը մի այլ երանգ, նոր  շունչ է  տալիս ֆլեշմոբին, քանի որ սովորողը դառնում անմիջական մասնակիցը, ֆլեշմոբի տարածողը:

Ամառային աշխատանքները շատ են և այս փուլում շատ կարևոր է, որ երեխաների հետ կապը չընդհատվի, ուստի մենք շարունակում ենք նույն ոգով աշխատել, տարվող  ուղղություններն են՝

Շնորհակալ եմ  արդյունավետ, պարտավորեցնող հանդիպման համար:










0 коммент.:

Отправка комментария