Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

суббота, 18 июля 2020 г.

Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը

 «Մաթեմատիկա» ամսագրի  լաբորատորիայի քննարկումը մաթեմատիկա առարակայի   չափորոշչի   և օրինակելի  ծրագրի շուրջ

Կատարել ենք աշխատանքի բաժանում, մասնախմբի  յուրաքանչյուր անդամ ուսումնասիրում  և առանձնացնում  է իր տեսակետը այն տարիքային խմբի համար, ում  դասավանդել է 2019-2020 ուստարում:
Իհարկե,   մաթեմատիկա առարկայի չափորոշչի և օրինակելի ծրագրի  ուսումնասիրությունը ամբողջովին    խրախուսելի է:

Մասնախմբի անդամների առաջակները  և կարծիքները չափորոշչի վերաբերյալ ստորև՝ 

Լուսինե Ներսեսյանի տեսակետը
Կարինե Խառատյանի տեսակետը
Զարինե Փանյանի դիտարկումը

Իմ դիտարկումները

Մաթեմատիկա առարկայի չափորոշիչը և  օրինակելի ծրագիրը ուսումնասիրելիս,  հասկանալի է դառնում, որ նախապես ձևավորված  մասնագետների խումբը  փորձել   է  ծարգիրը դարձնել ավելի մատչելի և   ընկալելի սովորողների համար՝  հիմք ընդունելով ուսուցումը դարձնել նախագծային:
 Թեմաները դրված է այնպես, որ սովորողներն ուսումնասիրեն  ոչ թե մեկ տարում, այլ  մի քանի տարում, ամեն տարի յուրացնելով այդ տարվա համար նախատեսված մասը: Մի կողմից լավ է, որ սովորողը կստանա  խորքային գիտելիք, բայց մյուս կողմից՝  կարող է սովորողը հոգնել, հիասթափվել առարկայից: Ծրագրում  մեծ տեղ են հատկացրել Վիճակագրություն, Հավանականությունների տեսություն, Մաթեմատիկական տրամաբանություն, Կոմբինատորիա  թեմաներին, որն իհարկե ողջունելի է:
Սովորողները կսկսեն ուսումնասիրել երկրաչափություն առարկան  դինամիկ մաթեմատիկական ծրագրերով, սա  էլ կարծում եմ,  մեծ առաջընթաց է: 
Ամեն դեպքում կարդալով ծրագիրը, ընդգրված թեմաների  բովանդակությունը, հիմնականում կատարվել է թեմաների ուսումնասիրման հերթականության փոփոխություն: Ճիշտ է կան թեմաներ, որ հանվել են, օրինակ՝ 7-9-րդ դասարաններում հանվել է տարածաչափություն բաժինը, բայց միևնույնն է, ծրագիրը բացարձակ թեթևացած չէ, ծրագրում ընդգրկվել են այլ թեմաներ, օրինակ՝  Հավանականությունների տեսություն բաժինը, որն ինքնին բարդ է և հասու չէ բոլոր սովորողներին:

Առաջարկում եմ՝
Թեթևացնել ծրագիրը, սովորողին հնարավորություն տալ ինքնուրույն  սովորելու,  տարրական դասարաններում՝ փորձեր կատարելու,  միջին դպրոցում՝ հետազոտելու, ավագ  դպրոցում՝ եզրահանգումներ կատարելու հնարավորթյուն: Ուշադրություն  դարձվել մաթեմատիկայի հնարավոր կիրառություններին առօրյա կյանքում հանդիպող պրոցեսների և երևույթների ուսումնասիրման համար։ Ծրագիրը դարձնել ավելի գործնական, կիրառական, կյանքի մաթեմատիկա:





среда, 15 июля 2020 г.

«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը հուլիս-օգոստոս ամիսներին

«Մաթեմատիկա»  ամսագրի նախագիծը հղումով:
Ամսագիրն այժմ գտնվում է կայացման փուլում:
Այս ժամանակահատվածում  մասնախմբի անդամները նախ կուսումնասիրեն արդեն թողարկված յոթ համարները՝


Թողարկում 1.
Թողարկում 2.
Թողարկում 3.
Թողարկում 4.
Թողարկում 5.
Թողարկում 6.
Թողարկում 7.

Այնուհետև աշխանքը ուղղված է  ամսագրի էջի բարելավմանը, բաժինների դասակարգմանը, ընդ որում յուրաքանչյուր բաժին կունենա իր պատասխանատուն: Այսինքն՝  արդյունքում ամսագիրը    կծառայի ստեղծական հարթակ  տարբեր տարիքային խմբերի սովորողների, իրենց ընտանքի անդամների համար: Մասնախմբի անդամները հանդես են գալիս առաջարկներով, շաբաթական հերթական թողարկումներով:

четверг, 9 июля 2020 г.

«65 խնդիր նվիրված 65 ամյակին »


Մեծագույն սիրով, խորին հարգանքով և երախտագիտությամբ  շնորհավորում ենք  Ձեզ, մեր սիրելի ուսուցի՛չ: