«Մաթեմատիկա» ամսագրի լաբորատորիայի քննարկումը մաթեմատիկա առարակայի չափորոշչի և օրինակելի ծրագրի շուրջ
Կատարել ենք աշխատանքի բաժանում, մասնախմբի յուրաքանչյուր անդամ ուսումնասիրում և առանձնացնում է իր տեսակետը այն տարիքային խմբի համար, ում դասավանդել է 2019-2020 ուստարում:Իհարկե, մաթեմատիկա առարկայի չափորոշչի և օրինակելի ծրագրի ուսումնասիրությունը ամբողջովին խրախուսելի է:
Մասնախմբի անդամների առաջակները և կարծիքները չափորոշչի վերաբերյալ ստորև՝
Լուսինե Ներսեսյանի տեսակետը
Կարինե Խառատյանի տեսակետը
Զարինե Փանյանի դիտարկումը
Իմ դիտարկումներըՄաթեմատիկա առարկայի չափորոշիչը և օրինակելի ծրագիրը ուսումնասիրելիս, հասկանալի է դառնում, որ նախապես ձևավորված մասնագետների խումբը փորձել է ծարգիրը դարձնել ավելի մատչելի և ընկալելի սովորողների համար՝ հիմք ընդունելով ուսուցումը դարձնել նախագծային:
Թեմաները դրված է այնպես, որ սովորողներն ուսումնասիրեն ոչ թե մեկ տարում, այլ մի քանի տարում, ամեն տարի յուրացնելով այդ տարվա համար նախատեսված մասը: Մի կողմից լավ է, որ սովորողը կստանա խորքային գիտելիք, բայց մյուս կողմից՝ կարող է սովորողը հոգնել, հիասթափվել առարկայից: Ծրագրում մեծ տեղ են հատկացրել Վիճակագրություն, Հավանականությունների տեսություն, Մաթեմատիկական տրամաբանություն, Կոմբինատորիա թեմաներին, որն իհարկե ողջունելի է:
Սովորողները կսկսեն ուսումնասիրել երկրաչափություն առարկան դինամիկ մաթեմատիկական ծրագրերով, սա էլ կարծում եմ, մեծ առաջընթաց է:
Ամեն դեպքում կարդալով ծրագիրը, ընդգրված թեմաների բովանդակությունը, հիմնականում կատարվել է թեմաների ուսումնասիրման հերթականության փոփոխություն: Ճիշտ է կան թեմաներ, որ հանվել են, օրինակ՝ 7-9-րդ դասարաններում հանվել է տարածաչափություն բաժինը, բայց միևնույնն է, ծրագիրը բացարձակ թեթևացած չէ, ծրագրում ընդգրկվել են այլ թեմաներ, օրինակ՝ Հավանականությունների տեսություն բաժինը, որն ինքնին բարդ է և հասու չէ բոլոր սովորողներին:
Առաջարկում եմ՝
Թեթևացնել ծրագիրը, սովորողին հնարավորություն տալ ինքնուրույն սովորելու, տարրական դասարաններում՝ փորձեր կատարելու, միջին դպրոցում՝ հետազոտելու, ավագ դպրոցում՝ եզրահանգումներ կատարելու հնարավորթյուն: Ուշադրություն դարձվել մաթեմատիկայի հնարավոր կիրառություններին առօրյա կյանքում հանդիպող պրոցեսների և երևույթների ուսումնասիրման համար։ Ծրագիրը դարձնել ավելի գործնական, կիրառական, կյանքի մաթեմատիկա:
Комментариев нет:
Отправить комментарий