https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 27 августа 2020 г.

«Մաթեմատիկա» ամսագրի մասնակիցների հանդիպումը ֆիզիկական միջավայրում

 






































Օգոստոսի 26-ին կայացավ «Մաթեմատիկա» ամսագրի լաբորատորիայի մասնակիցների առաջին հանդիպումը ֆիզիկական  միջավայրում:  Հանդիպումն ուղղված էր ամսագրի հետագա  զարգացմանը, տարածմանը,  մասնակիցների ինքնակրթությանը: Որոշվեց, որ  ամսագրում նախապես հրապարակված բաժինները կունենան իրենց պատասխանատուները, այդպես  ավելի պարզ կերևա մասնակիցների աշխատանքը: Այսպիսով, պատասխանատուներն են՝
  • Գիտե՞ս որ.- Կարինե Խառատյան, Զարինե Փանյան
  • Մաթեմատիկական խաղեր, 4-5-րդ դասարանցիների համար -Կրտսեր դպրոցի դասավանդողներ
  • Աշխարհի մաթեմատիկոսները-Սյուզի Հակոբյան
  • Խնդիրների թարգմանություն «Քվանտ» ամսագրից - սովորողների խումբ, ընտանիքներ, հեռավար դպրոցի սովորողներ
  • Ամսագրում հրապարակված  խնդիրների լուծումներ-կրթահամալիրի մաթեմատիկա դասավանդողներ
  •  Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծումների տեսագրում- Լուսինե Ներսեսյան
  • Սեղանի խաղեր- Լիանա Հակոբյան և սովորողներ
  • Վիկտորինաներ, խաչբառեր- Արշակ  Մարտիրոսյան, Գրետա Բակունց
  • Փազլներ-Անի Միրզոյան
  • Առանց բանաձևի մաթեմատիկա, հնարքներ- Հասմիկ Իսրայելյան
  •  Խնդիրներ, հետաքրքիր նյութեր, թարգմանություններ Ավագ դպրոցի սովորողների համար-Հերմինե Անտոնյան,  Թաթուլ Շահնազարյան

Աշխարհի մաթեմատիկոսները-Սյուզի Հակոբյան
Բաժինների շարքը կարող է համալրվել մասնակիցների առաջարկով: Միասին որոշեցինք  սեպտեմբերի չորսի հատուկ թողարկման նյութերը, տարվող աշխատանքները: Քննարկեցինք ամսագրի վերջին համարը:
Քաղցր սեղանն ապահովեց Լուսինե Ներսեսյանը:





Комментариев нет:

Отправить комментарий