Սեպտեմբերի 3.
Բացօթյա դաս բնության գրկում-Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի
Նախագիծ
Մասնակիցներ-Միջին դպրոցի սովորողներ 6- 8-րդ դասարաններ
Ցուցակը՝
- Աբրահամյան Գուրգեն- 6-րդ դասարան
- Աբրահամյան Մարիա -8-րդ դասարան
- Անտոնյան Տարոն - 8-րդ դասարան
- Անահիտ Վերմիշյան-8-րդ դասարան
- Լուիզա Եղիազարյան-8-րդ դասարան
- Մարկ Հովհաննիսյան-8-րդ դասարան
- Տիգրան Գրիգորյան- 8-րդ դասարան
- Անի Շահսուվարյան- 7-րդ դասարան
- Մելանյա Քեքեջյան- 6-րդ դասարան
- Անի Բաղդասարյան-7-րդ դասարան
- Լորի Նիքոլյան-6-րդ դասարան
- Արսինե Բադալյան-6-րդ դասարան
- Արամյան Արա- 8-րդ դասարան
- Սեդա Մարգարյան -8-րդ դասարան
- Միքայել-8-րդ դասարան
Դասավանդողներ- Լիանա Հակոբյան, Անի Ավետիսյան, Սյուզի Հակոբյան
Մեկնում՝
Մայր դպրոցի հիմնական մուտքի մոտ,
ժամը՝ 10:00
Քայլք դեպի կանգառ
Վերադարձ՝
Մայր դպրոցի բակ, ժամը՝14:00
Նախագծի նպատակը
Հետևելով հակահամաճարագային բոլոր կանոններին անցկացնել բացօթյա դաս բնության գրկում՝ այգում, վայելել բնության հրաշքը, զբոսնել այգում, շփվել ընկերների հետ: Նախագծի նպատակն է նաև՝ շրջակա միջավայրի խնամք:
Սովորողները նախապես տեղեկություն են գտնում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու մասին, տեղադրում իրենց բլոգներում:
Օրակարգում՝
Բանավոր հաշվարկ, հնարքներ
Մաթեմատիկական խնդիրներ, քննարկում
Բակային խաղեր
Խնդիրների թարգմանություն Քվանտ ամսագրից Անի Ավետիսյանի հետ, ամսագրի 14-րդ համարի թողարկման պատրաստություն
Քննարկումներ հայրենագիտական նախագծի շրջանակում՝ « Իմ Հայաստան »- պատասխանատու՝ Անի Ավետիսյան
Անհրաժեշտ պարագաներ՝
Ճամփորդական ուսապարկ
հարմարավետ հագուստ, կոշիկ
լուսանկարչական սարքեր
պաշտպանիչ դիմակ
ձեռնոցներ
ախտահանիչ միջոցներ
անհատական բրդուճներ, ջուր
աղբի տոպրակ
արևային գլխարկ
Երթուղի
Քաղաքային տրանսպորտ- ավտոբուս համար 3 կամ 37:
Նախահաշիվ-200 դրամ
Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.
Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):
Արդյունքում՝ սովորողները իրենց բլոգներում կտեղադրեն քննարկվող խնդիրների լուծումները, թարգմանությունները, պատումները կամ տեսանյութերը:
Комментариев нет:
Отправить комментарий