Արտակարգ սեպտեմբերի մեկը դիմավորեցինք մի խումբ սովորողների հետ, Միջին դպրոցի փառատոնյան պուրակում: Հանդիպումը ջերմ էր, շատ սպասված բոլորիս կողմից: Սովորողները միմյանց ներկայացրին իրենց ամառային աշխատանքները, ճամփորդությունները, իրականացրած նախագծերը: Այնուհետև սահուն կերպով անցանք Մաթեմատիկական ամսագրի թողարկումներին: Սովորողները ընտրեցին ամսագրից մի քանի բակային խաղեր, գլուխկոտրուկներ և միասին խաղացինք, քննարկեցինք:
Խնդիր: Վեց հավասար փայտիկներով կառուցել չորս միանման եռանկյուններ:
Բակային խաղ: Սեղանին դրված են 25 փայտիկներ (չորացած ծառի ճյուղեր):Երկու խաղացողներ հերթականությամբ կույտից վերցնում են մեկ, երկու, երեք կամ չորս փայտ, հաղթող է համարվում այն մասնակիցը ով վերցնում է կույտի վերջին փայտիկը: Մանրամասն աշխատանքը տես տեսանյութում, ֆոտոշարում, սովորողի բլոգում:
Комментариев нет:
Отправить комментарий