https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

воскресенье, 27 сентября 2020 г.

Համընդհանուր հարցում՝ հանրաքվե սեբաստացի կրթական բաց ցանցում

 

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ 15-ՐԴ ՀԱՎԱՔ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը


Հանրաքվեի  վիճակագրական տվյալներ, վերլուծություն ըստ օրերի:

Նպատակը՝ համընդհանուր հարցման վերլուծություն, հանրայնացում, տարածում:

Նախագծի մասնակիցներ-8-րդ դասարան

Աշխատանքի նկարագիրը:

Յուրաքանչյուր սովորող իր բլոգում նշում է, թե  քանի մարդ է իր առաջարկով մասնակցել հանրաքվեին:
Հանրաքվեի մասնակիցների ցուցակից կատարում է  հետևյալ վերլուծությունը.
  նշել.
  •  մասնակիցների թիվը ըստ  շաբաթվա օրերի
  • մասնակիցների թիվը, որպես կրթհամալիրի բարեկամ
  • մասնակիցների թիվը, որպես կրթահամալիրի շրջանավարտ
  • մասնակիցների թիվը, որպես կրթահամալիրի աշխատող
  • մասնակիցների թիվը, որպես կրթահամալիր սովորող
  • մասնակիցների թիվը, որպես կրթահամալիր շրջանավարտ
Հանրաքվեի մասնակիցների ցուցակից առանձնացնել.
  • ամենամեծ թվով մասնակիցների խումբը (գրել տոկոսային հարբերությունը)
  • ամենափոքր թվով մասնակիցների խումբը (գրել տոկոսով հարաբերությունը)
  • սովորող մասնակիցների խմբերը ըստ դպրոցների, կազմել սյունաձև դիագրամ
  • ծնողների խմբերը ըստ դպրոցների, կազմել սյունաձև դիագրամ

Յուրաքանչյուր օրվա ավարտին  կազմել շրջանաձև դիագրամ՝ նշելով մասնակիցների ակտիվությունը ըստ դպրոցների: Աշխատանքը տեղադրել բլոգում:










 

пятница, 11 сентября 2020 г.

«Կենգուրու»-2020


Սիրելի՛ մասնակից, «Կենգուրու»-2020 մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-14:15 օնլայն ձևաչափով: Մրցույթին մասնակցելու համար նախապես պետք է գրանցվել այս հղումով

Միջին դպրոցի սովորող Անահիտ Վերմիշյանը ներկայացնում է գրանցման քայլերի հերթականությունը, տե՛ս տեսանյութը:

Մանսակիցների ցուցակը հղումով:

среда, 9 сентября 2020 г.

Ճանապարհ դեպի Ամբերդ, Բյուրականի աստղադիտարան


Միջին դպրոցի տարատարիք սովորողներն  այս անգամ ուղևորվեցին Ամբերդ` Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը: Դեպի վեր խոյացող ամրոցն առաջին հայացքից անմատչելի էր թվում, բայց կրթահամալիրի սովորողները, դասավանդողները տարիների ընթացքում դարձել են  իսկական ճամփորդներ, արշավականներ արգելքներն անխոչընդոտ հաղթահարելուց հետո, մենք   վայելեցինք  գեղեցիկ բնությունը,  Արագածի  լանջերը: Եղանք նաև Ամբերդ եկեղեցում, որի կառուցումն ավարտվել է 11-րդ դարում: Սովորողների հետ այցելեցինք  Բյուրականի աստղադիտարան, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, և իհարկե, սովորողների ամենասպասված վայրը աստղադիտարանն էր,  որտեղ նրանք ծանոթացան աստղադիտակի կառուցվածքին, տեսակներին: Ճիշտ է, նրանք չկարողացան նայել դիտակով, բայց այնուամենայնիվ, շատ տպավորված, աստղերի մասին երազելով՝ հասանք Երևան:

Մանրամասն՝ տեսանյութում


Սովորողների պատումները ճամփորդության վերաբերյալ տես ստորև՝

вторник, 8 сентября 2020 г.

«Մաթեմատիկա» ամսագրի մասնակիցների հանդիպումների օրացույցը

 Հանդիպումները կարող են լինել ինչպես ֆիզիկական միջավայրում, այնպես էլ հեռավար-առցանց  տարբերակով, temas հարթակում: 

Օրացույց

Յուրաքանչյուր ամսվա առաջին հինգշաբի օրը, ժամը 15:00

Յուրաքանչյուր ամսվա երրորդ հինգշաբթի օրը, ժամը 15:00

Սեպտեմբերի 17.

Հանդիպումը առցանց տարբերակով, հղումը այստեղ

Օրակարգ

  • Մաթեմատիկական ֆլեշմոբը ամսագրի բաղկացուցիչ մաս
  • Մաթեմատիկական ֆլեշմոբի կազմակերպման կարգի քննարկում, հարցեր, առաջարկներ
  • Ամսագրի հերթական համարի քննարկում


Մասնակիցներ`

1.Արշակ Մարտիրոսյան

2.Անի Միրզոյան

3.Լուսինե Ներսեսյան

4.Գրետա Բակունց

5.Սմբատ Պետրոսյան

6.Լիանա Հակոբյան

7.Անտոնյան Հերմինե

8.Զարինե Փանյան

9.Սյուզի Հակոբյան

10.Հասմիկ Իսրայելյան

11.Կարինե Խառատյան

12.Թաթուլ Շահնազարյան





воскресенье, 6 сентября 2020 г.

Մաթեմատիկա + ռուսերեն դասը բնության գրկում


Միջին դպրոցի  տարատարիք սովորողների խմբի հերթական բացօթյա դաս-պարապմունքը կայացավ  Թումանյանի անվան զբոսայգում: Այգու շրջակա միջավայրը մարքելուց հետո, տեղավորվեցինք բացօթյա տաղավարում: Կատարեցինք բանավոր հաշվարկ, սովորեցինք, թե  ինչպես կարելի է արագ հաշվել միևնույն երկու երկնիշ թվերի արտադրյալը, որոնք վերջանում են հինգ թվանշանով: Այնուհետև սովորողները բաժանվեցին երկու խմբի, միասին մաթեմատիկական խաղ- մրցույթ կազմակերպեցինք և մի քանի պարզ հաշվարկներ կատարեցինք: Հետո  անցանք ռուսերենի դասին: Անի Ավետիսայնը ներկայացրեց իր նախագիծը «Իմ Հայաստան»  վերնագրով: Սովորողները նշեցին Հայաստանի ամենահայտնի և իրենց համար   ամենասիրելի, նշանավոր   վայրերը և ներկայացրին հիմնավորումը: Խոսեցինք նաև Ամբերդ ամրոցից, որը նախատեսել ենք  այցելել եկող ուսումնական շաբաթվա ընթացքում:

Արա Արամյան

Օրվա տեսանյութը ստորև՝


суббота, 5 сентября 2020 г.

Սեպտեմբերի 7-12

 Օրակարգ

Սեպտեմբերի 7

09:00-16:00-ուսումնական ճամփորդություն

Սեպտեմբերի 8-12

09:00-09:30-հավաք Մայր դպրոցի ակումբում

09:30-10:30-Շրջակա միջավայրի խնամք

11:00-12:00-Առցանց դաս, պարապմունք

12:00-12:30-Ընդմիջում

13:00-14:00-Առցանց դաս-պարապմունք

15:30-16:30- Մանկավարժական հավաք

среда, 2 сентября 2020 г.

« Ամբերդի ամրոց, Բյուրականի աստղադիտարան» -սեպտեմեբրի 7

Սեպտեմեբերի- 7

Ճամփորդության վայրը՝  Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ) Ամբերդ ամրոց

Պատասխանատուներ՝ Անի Ավետիսյան, Շուշան Սարդարյան, Լիանա Հակոբյան

Մեկնում՝ Կրթահամալիրի  Մայր դպրոցի բակ, ժամը՝ 9:30  

Վերադարձ՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի բակ, ժամը՝ 16:00

Երևան — Ամբերդ - Բյուրական

Նպատակը՝

  • Հայրենագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում
  • Բառապաշարի զարգացում
  • Որոնողական աշխատանքների զարգացում
  • Այցելություն Ամբերդ ամրոց համալիր

Խնդիրներ՝


  • Տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին
  • Աստղադիտակների գործունեությունը
  • Ծանոթացում  մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած  գործունեության միջավայրին
  • Պատմական ակնարկ և տեղեկություններ Ամբերդի մասին
  • ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը,  որպես միջազգային  գիտական կենտրոններից մեկը

Հայրենաճանաչություն —  Հայաստանի կարևորագույն ռազմապաշտպանական անառիկ հենակետերից մեկը՝ Ամբերդի ամրոց-համալիր;  

Կիրառական  և գործնական — Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;

Այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս  Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան:

Ճամփորդության երթուղին՝

Երևան՝ կրթահամալիրի Մայր դպրոցի բակ — Ամբերդ, Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան՝ կրթահամալիրի մայր դպրոցի բակ: 

Քարտեզ՝

Օրակարգը՝

11:00-Այցելություն Աստղադիտարան, թանգարան

14:00-Ամբերդ ամրոց


Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:


Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկ
  • լուսանկարչական սարքեր
  • պաշտպանիչ դիմակ
  • ախտահանիչ միջոցներ
  • անհատական բրդուճներ, ջուր

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

  • Նախահաշիվ՝Տրանսպորտ - Ford transit, 10 SO 908 Արամ Հարությունյան 09574 76 50 Տրանսպորտ —  անձը՝  2500դրամ (իր մեջ ներառում է նաև աստղադիտարանի մուտքի տոմսը)
    Վճարող՝ ծնող:

Արդյունքում՝ սովորողները կստանան  նոր գիտելիքներ աստղագիտությունից,  կծանոթանան տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր,  անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվեն բլոգներում, կայքում, ենթակայքում:

Մասնակիցների ցուցակը ստորև՝

  1. Մուրադյան Դավիթ -7 -րդ դասարան
  2. Շահսուվարյան Անի -7--րդ դասարան 
  3. Շահսուվարյան Սոնա -7-րդ դասարան
  4. Սադոյան Բագրատ -7--րդ դասարան
  5. Աղախանյան Էրիկ -7--րդ դասարան
  6. Եղիազարյան Լուիզա -8--րդ դասարան
  7. Վերմիշյան Անահիտ -8-րդ դասարան
  8. Գրիգորյան Տիգրան -8-րդ դասարան
  9. Անտոնյան Տարոն -8-րդ դասարան
  10. Աբգարյան Արեգ -7-րդ դասարան
  11. Սահրադյան Մաքսիմ -6-րդ դասարան
  12. Սարգսյան Հասմիկ -7-րդ դասարան
  13. Սոնա-Մարիա Գույումճյան-7-րդ դասարան
  14. Խաչատրյան Ֆելիքս-7-րդ դասարան


вторник, 1 сентября 2020 г.

Սեպտեմբերի 1, ուսումնական տարվա մեկնարկ


Արտակարգ սեպտեմբերի մեկը դիմավորեցինք մի խումբ սովորողների հետ, Միջին դպրոցի փառատոնյան պուրակում: Հանդիպումը ջերմ էր, շատ սպասված բոլորիս կողմից: Սովորողները  միմյանց ներկայացրին իրենց  ամառային աշխատանքները, ճամփորդությունները,  իրականացրած նախագծերը: Այնուհետև սահուն կերպով անցանք Մաթեմատիկական ամսագրի թողարկումներին: Սովորողները  ընտրեցին  ամսագրից  մի քանի բակային խաղեր, գլուխկոտրուկներ   և միասին խաղացինք, քննարկեցինք: 

Խնդիր: Վեց  հավասար փայտիկներով կառուցել չորս միանման եռանկյուններ:

Բակային խաղ:  Սեղանին  դրված են  25 փայտիկներ (չորացած ծառի ճյուղեր):Երկու խաղացողներ  հերթականությամբ կույտից  վերցնում են մեկ, երկու, երեք կամ չորս փայտ, հաղթող է համարվում այն մասնակիցը ով   վերցնում է կույտի վերջին  փայտիկը: Մանրամասն աշխատանքը տես  տեսանյութում, ֆոտոշարում, սովորողի բլոգում:

Լուիզա Եղիազարյան

Անահիտ Վերմիշյան

Տիգրան Գրիգորյան