понедельник, 12 октября 2020 г.

Մաթեմատիկա ամսագրի աշխատանքը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին

Ամսագրի  աշխատանքի հիմնական ուղղություններն են՝

  • ամսվա ընթացքում նոր համարների  թողարկում (երեքից չորս անգամ), թողարկման պատասխանատուներն են՝  լաբորատորայի անդամները, տարատարիք սովորողների ընտանեկան դպրոցները, այլ մասնակիցներ
  • ամսագրի յուրաքանչյուր  նոր  համար  իր մեջ ներառում է մասնակիցների (ոչ բոլոր) պատրաստած աշխատանքերը (մաթեմատիկական խաղեր, թարգմանություններ, հետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայի վերաբերյալ),  սովորողների պատրաստած թարգմանությունները, խնդիրների լուծումները  http://kvant.mccme.ru/ ամսագրից և այլն
  • թողարկված համարի քննարկում, խնդիրների լուծում առցանց  կամ  ֆիզիկական միջավայրում, տե՛ս  ամսագրի օրացույցը
  • մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբերի առաջադրանքների կազմում, թողարկում ամսագրում նոր համարի տեսքով
  • մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբերի առաջադրանքների լուծումների թողարկում ամսագրում, նոր համարի տեսքով:








0 коммент.:

Отправить комментарий