воскресенье, 24 января 2021 г.

Ձմեռային ուսումնական ճամբար _25-29.01.2020/երրորդ շաբաթ


Հունվարի 25

Օրվա դասացուցակը՝

  • նախագիծ
  • նախագիծ
  • Պար
  • նախագիծ
  • նախագիծ
  • նախագիծ

Օրվա աշխատանքը`

  • Նայել նախորդ շաբաթվա ամփոփումը, կան սովորողներ ովքեր դեռ չեն գրել, լրացնել։
  • Նայել սովորողների պատումները՝ Երազ ձմեռային այգի, ովքեր չեն գրել, լրացնել։
  • Նայել սովորողների պատումները՝ Ջրվեժ անտառապարկ արգելոց, ովքեր չեն գրել, լրացնել։
  • Առաջարկել խնդիր հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի համար։

Օրվա խնդիրները՝

1.

 Դասարանի 26 աշակերտներին բաժանեցին 90 խնձոր: Աղջիկներից յուրաքանչյուրին տվեցին 4 խնձոր, իսկ յուրաքանչյուր տղային՝ 3 խնձոր: Քանի՞ տղա կա դասարանում:

2.

Եղբայրը քրոջն ասաց. <<Եթե ես ապրեմ իմ ապրածի կեսը, էլի երրորդ մասը և չորրորդ մասը, ապա կդառնամ 50 տարեկան>>: Քանի՞ տարեկան է եղբայրը: 

3.

 Գնացքը 800մ երկարությամբ թունելն անցնում է 40 վ-ում, իսկ սյան կողքով՝ 8 վ-ում: Որոշել գնացքի երկարությունը: 

4.

 Գրքի գինը սկզբից բարձրացրին 30%-ով, իսկ որոշ ժամանակ հետո նոր գինը իջեցրին 30%-ով: Քանի՞ տոկոսով փոփոխվեց գրքի գինը սկզբնական գնի նկատմամբ: 

5. 

2020 ճագարներից մի քանիսը սպիտակ են, իսկ մի մասը՝ սև: Հայտնի է, որ ճագարներից գոնե մեկը սև է, իսկ կամայական երեք ճագարներից գոնե մեկը սպիտակ: Ամենաշատը քանի՞ սև ճագար կարող է լինել:

 6.

 Եռանիշ թվերի շարքում դրանցից քանի՞սը սիմետրիկ չեն: Բնական թիվը կոչվում է սիմետրիկ, եթե այն ձախից աջ և աջից ձախ կարդացվում է նույն կերպ (օրինակ՝ 121, 1331, 25452,......): 

7.

 Գտնել 1 .2 .3 .4 . ...... .2019-2020 արտահայտության արժեքի վերջին երեք թվանշաններից բաղկացած թիվը: 

8.

 Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց առաջին թվանշանը մեծ է երկրորդից: 

9.

 Նկարում պատկերված յուրաքանչյուր ուղղանկյան ներսում գրված է նրա մակերեսը: Գտնել դատարկ ուղղանկյան մակերեսը: 







 Հունվարի 26,  ջոկատը ղեկավարում է Սյուզի Հակոբյանը:

Օրվա դասացուցակը՝

  • նախագիծ
  • Տեխնոլ
  • Ընտրութ
  • Ընտրութ
  • նախագիծ
  • նախագիծ

Օրը խոհանոցում, սովորողների պատումները: 


Հունվարի 27

Օրվա դասացուցակը՝

  • թվային նկարչություն
  • մետաքս
  • նախագիծ
  • ռադիոտ
  • նախագիծ
  • Երգ
Օրվա անելիքները՝
  • Օլիմպիադայի խնդիրների լուծում, քննարկում:
  • Ճամբարային հաշվետվություններ:                                                                          Սովորողների ընտրությամբ.
  • 12-ին ներկայացում Միջին դպրոցի թատրոնի սրահ կամ
  • Գեղեցկությունը մաթեմատիկայում վերնագրով սեմինար, TT լաբորատորիա, Ավագ դպրոց:

 Հունվարի 29

Տեխնոլոգիա

Նախագիծ

Նախագիծ

Նախագիծ

Լող

Օրվա խնդիրները՝







Լրացնել ձևաթուղթը, տե՛ս հղումը:











0 коммент.:

Отправить комментарий