Ըստ հանրակրթական
պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատություններում գործում է սովորողների ուսումնառության գնահատման 1-10 միավորային համակարգ, որի իրականացման ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է այլընտրանքային հեղինակային ծրագիր, այլընտրանքային հեղինակային գնահատման կարգ:
Այսինքն՝ «Մաթեմատիկա» առարկայի գնահատման
հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն
են: Գնահատումն ուղղված է տվյալ
առարկայի սովորողի գիտելիքի աճը բնութագրելու, նրան մոտիվացնելու, ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու, առաջընթացը նշելու համար:
«Մխիթար
Սեբաստացվի» կրթահամալիրում տարին բաղկացած է չորս ուսումնական շրջաններից, ուստի սովորողն տարեվերջյան ամփոփիչ գնահատանիշը ստանումում է չորս ուսումնական շրջաններում կատարած իր աշխատանքներիի վերջնարդյունքներիի հիման վրա:
Հանրահաշիվ, երկրաչափություն առարկայի սովորողի ուսումնառության գնահատման կարգը:
Միջին դպրոցի սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում
է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի՝ 10
միավորանոց համակարգով: Մաթեմատիկական կրթությունը, ինչպես գիտենք, հիմնարար դեր ունի տեխնիկական գիտելիքների ձեռք բերման ու խորացման գործում, այդ իսկ պատճառով գնահատումը կատարվում է հիմք ընդունելով սովորողի
·
կատարած նախագծային աշխատքները
·
համակարգչային
ծրագրերով մաթեմատիկական գիտելիքները
·
բլոգում ներկայացված աշխատանքները
·
ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերի մասնակցությունը
·
համագործակցություն Մաթեմատիկա ամսագրին
·
թարգմանություններ
·
ճամբարային գործունեություն.երկրորդ,
երրորդ ուսումնական շրջաններ
·
մասնակցություն ստուգատեսային
փառատոններին
·
հետազոտական, որոնողական, աշխատանքներն իր
վերջնարդյունքներով
·
դինամիկ մաթեմատիկական ծրագրի
գործածում /GEOGEBRA/
·
ինքնուրույն աշխատելու, ընկերների հետ
համագործակցելու կարողությունը
·
գործնական աշխատանքներ կատարելու
կարողություններ
Գնահատումը դասավանդողի կողմից կատարվում է թափանցիկ, դասավանդողից բացի,
այդ աշխատանքի անմիջական մասնակիցներն են՝ սովորողը և ծնողը: Յուաքանչյուր
ուսումնական շրջանի ավարտին թե՛ ծնողը, թե՛ սովորողը ստանում են https://drive.google.com/ -պատրաստված հատուկ ձևաթուղթ, որտեղ սովորողը նշում է այդ ուսումնական շրջանում իրականացրած իր նախագծերը, բլոգում տեղադրված հղումները, վերջնարդյունքները,
ամփոփելով այն 1-10 գնահատանիշով, ծնողը նույնպես գնահատում է իր երեխայի աշխատանքը, այսպիսով ստեղծվում է եռակողմ համաձայնություն՝ դասավանդողի-սովորողի-ծնողի միջև:
«Մխիթար Սեբաստացվի» կրթահամալիրում գնահատման համակարգը ուղղված է ոչ միայն յուրացված բովանդակությանը, այլև նաև հմտությունների, կարողությունների ստուգմանը, գործնականումը կիրառմանը և ձևավորմանը։ Այս դեպքում է միայն գնահատումը դառնում ամբողջական
և ներկայացուցչական։
1-10 գնահատման համակարգի սանդղակն ըստ իմ իրականացման՝
1-4 միավոր սահմանվում
է որպես, ուսումնասիրվող թեմայի շուրջ նախագծին
ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողության, նախագծին վերաբերող պարզագույն առաջադրանքներ կատարելու,
բլոգում ներկայացնելու համար:
5-6 միավորը սահմանվում
է որպես, տվյալ նախագծային աշխատանքի իմացության,
ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, ոչ բարդ հիմնավորում պահանջող
առաջադրանքներ կատարելու, բլոգում այն ներկացանելու համար:
7-8 միավորը
սահմանվում է որպես նախագծային աշխատանքի շուրջ նյութի ուսումնասիրության, նյութի իմացության, ծանոթ իրադրությունում այն
կիրառելու կարողության, հիմնավորում պահանջող առաջադրանքների կատարման, ստեղծական,
մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցության կամ ֆլեշմոբի համար խնդիրներ առաջադրման,
աշխատանքի հետազոտման, ինքնատիպ մոտեցման, բլոգում աշխատանքը ներկայացնելու համար:
9-10 միավոր սահմանվում
է որպես, նախագծային աշխատանքի յուրացման,
նյութի հիմնավոր իմացություն, այն կիրառելու
կարողության, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցման, հետազոտական,
ստեղածական, աշխատանքի լիարժեք կատարման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ
նյութեր համացանցից ձեռք բերելու, տարբեր աղբյուրներից հավաքելու, համադրելու ու նախագիծը վերջնական
ամփոփ տեսքի բերելու համար: «Մաթեմատիկա» ամսագրին
նախագիծը ներկայացնելու կամ թարգմանություն կատարելու, ենթակայքում հրապարակելու, մաթեմատիկական
ֆլեշմոբին մասնակցելու, ֆլեշմոբին խնդիրներ
առաջադրելու համար:
Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, յուրաքանչյուր ուսումնական շրջանում, կարող է փոխել գնահատանիշը՝վերանայելով իր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքը մաթեմատիկա առարկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը: