Ապրիլի 12-ին Բլեյան բաց ցանցով և «Գագարին» նախագծով հանդիպմանն ընդառաջ` մարտի 25-ին կայացավ նախագծի մասնակից դասավանդողների և «Մաթեմատիկա» ամսագրի առցանց առաջին հանդիպումը, որի համակարգման հարցում ինձ օգնեց Լուսինե Ներսեսյանը:
Քննարկմանը մասնակցեցին Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր,
Գագարին գյուղերի դպրոցների մանկավարժները՝ մաթեմատիկները և դասվարները։
Խոսեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային, այլընտրանքային ուսուցման, նորարարական մանկավարժական ծրագրերի և ուսուցման բաց համակարգի մասին:
Մեր համագործակցության առաջին քայլը եղավ այդ համայնքի դպրոցներում մաթեմատիկական ֆլեշմոբի
ներկայացման և տարածման որոշումը, որ տվեց սովորողների ակտիվ մասնակցության ակնկալիքներ:
Ներկայացրեցինք նաև «Մաթեմատիկա» ամսագիրը,
նրա բաժինները: Մասնակիցներին, իհարկե, հետաքրքրեց այս ամենը, և մեծ ուրախությամբ ընդունեցին
մեր համագործակցությունը:
Մեր ճանաչողական, բարեկամական կապը կայացավ:
Մանրամասները` տեսանյութում։
Комментариев нет:
Отправить комментарий