среда, 16 июня 2021 г.

Նախագիծ-թարգմանական ստուգատես

 Ժամկետը- շուրջտարյա

Մասնակիցներ- Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ

Նախագծի ընթացքը՝

Սովորողները իրենց ցանկությամբ ընտրում են  նյութեր, խնդիրներ, խաղեր ռուսական Քվանտ ամսագրից, կատարում են ռուսերենից թարգմանությունները, տեղադրում են Մաթեմատիկա ամսագրում:

Նախագծի նպատակը՝

  • Զարգացնել թարգմանական կարողությունները
  • Զարգացնել մասնագիտական գիտելիքները
  • Զարգացնել հետազոտական կարողությունները

Նախագծի խնդիրները՝

  • ծանոթանալ թարգմանություն կատարելու առանձնահատկություններին
  • տարբերել լեզվական, ոճային դրսևորումները տարբեր լեզուներում, մաթեմատիկական տերմինների ծանոթություն
  • կատարել թարգմանվող տեքստերի զուգահեռ քննություն:




0 коммент.:

Отправить комментарий