ԵՐԿՐՈՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ. ԱՄՓՈՓՈՒՄ
Ճամբարային գործունեությունն ըստ օրերի տե՛ս այստեղ:
Միջին դպրոցի Մաթեմատիկների ջոկատում ընդգրված են վեցերորդցիները: Բոլորն էլ տարբեր են, բայց բոլորի հետաքրքրությունը նույնն է, զբաղվել մաթեմատիկայով: Սովորողները, ճիշտ է նույն դասարաններից չեն, բայց առաջին շրջանից ծանոթ էին, այժմ հասցրել են ըկներանալ, և առաջին օրվա խմբերի դասավարությունը ըստ դասարանների, արդեն խառնվել է, աշխատում, ստեղծագործում են խառը խմբերով, իսկական ընկերներով:
Էլ ինչ Մաթեմատիկների ջոկատ, առանց մաթեմատիկական խնդիրների, քննարկել ենք դեկտեմբերյան ֆլեշմոբի խնդիրները և մի քանի ոչ ստանդարտ խնդիրներ սովորողների առաջարկով: Այնուհետև անդրադարձանք Մաթեմատիկա ամսագրին, առաջին համարին: Սովորողները ծանոթացան Մյոբուսի ժապավենին, ինչպես հետո իրենք են անվանեցին՝ Կախարդակն ժապավեն:
Մյոբիուսի ժապավեն
Գրեթե բոլորը գիտեն, թե ինչպիսի տեսք ունի անվերջության սիմվոլը, որը նման է ութ թվանշանին։ Այն նաև կոչվում է «լեմնիսկատա», ինչը հին հունարենով նշանակում է ժապավեն։ Անվերջության նշանը շատ նման է Մյոբիուսի ժապավենին, տես նկարը՝
Ի՞նչ է իրենից ներկայացնում Մեբիուսի Ժապավենը
Մյոբիուսի ժապավենը երբեմն անվանում են Մյոբիուսի թերթ, Մյոբիուսի օղակ կամ հանգույց և նույնիսկ Մյոբիուսի մատանի, մաթեմատիկայում առավել հայտնի է որպես մեկ երեսով, մեկ եզրով մակերևույթ:
Որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը և ո՞րն է այդ շերտի ուշագրավ լինելը, փորձենք այն պատրաստել:
Պատրաստման ընթացքը:
Վերցնենք թուղթ, կտրենք նրանից ժապավենի տեսք հիշեցնող ուղղանկյուն, ծայրերից մեկը պտտենք 1800, իսկ հետո սոսնձելով միացնենք իրար: Ավելի հասկանալի և պարզ լինելու տես նկարը՝
Մյոբիուսի ժապավենը ուշագրավ է նրանով, որ այն իր տեսքով եզակի է, այսինքն՝ եռաչափ Էվկլիդյան տարածության մեջ հանդիսանում է մեկ ծայրով, մեկ երեսով մակերևույթ : Համոզվելու համար, վերցնենք մատիտ և Մեբիուսի ժապավենի մի կողմից սկսենք ներկել, ի վերջո, ամբողջը ներկելով կհասնենք նորից նույն դիրքին, ինչը հաստատում է, որ այն ունի միայն մեկ երես:
Կարող ենք նաև Մյոբիուսի ժապավենի վրա նշել որև է կետ, հետո մատը սահեցնելով ժապավնեի վրայով առանց ընհատումների, որտեղից որ սկսեել ենք շարժվել, նորից կհասնենք նույն դիրքին:
Այսինքն՝ Մյոբիուսի ժապավենը կարծես թե ունի երկու երես, ինչպես օրինակ սովորական թուղթը, բայց իրականում այդպես չէ, և ժապավենը հնարավոր չէ ներկել երկու տարբեր գույնով:
Ներկայացնում են ջոկատի մասնակիցների պատրաստած տեսանյութերը՝
Եվա Մովսիսյան
Մարիա Մելոյան
Աննա Թադևոսյան
Մկրտչյան Դավիթ
Բուդաղյան Մարկ
Հարությունյան Արեգ
Ճամբարը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպեցինք խաղ-մրցույթ՝ Ով է ուզում դառնալ միլոնատեր, ունեցանք հաղթող թիմեր, պատումը տե՛ս Դավիթ Մկրտչյանի բլոգում:
Միջին դպրոցի մաթեմատիկների ջոկատը ներկայացնում են իրենց ճամբարային առօրյան՝
Զոյա Այվազյան
Դավիթ Մկրտչյան
Մարիա Մելոյան
Եվա Մովսիսյան
Արեգ Հարությունյան
Մարկ Բուդաղյան
Կրթահամալիրի սովորողների համար Մաթեմատիկա ամսագիրը կազմակերպել է Մաթեմատիկական խաղ-մրցույթ կրթահամալիրի ճամբարականների համար:
Ուսումնական ճամփորդությունների մասին՝
Մասնակցություն Մարզական ստուգատեսին
Դասընթաց 1. Խաղերի, վիկտորինաների, փազլների ստեղծում
Ժամանակացույց՝ հունվարի 14, ժամը՝ 12:00
Դասընթաց 2. Math-o-mir մաթեմատիկական ծրագրի կիրառում
Ժամանակացույց՝ հունվարի 21, ժամը՝ 12:00
Դասընթաց 3. Microsoft excel ծրագրի կիրառումը մաթեմատիկայում
Ժամանակացույց՝ հունվարի 28, ժամը՝ 12:00
Սովորողների ամփոփումները