«Մաթեմատիկա» ամսագիրը կազմակերպում է մաթեմատիկական ֆլեշմոբի առկա կազմակերում կրթահամալիրում:
Պատասխանատու՝ Լիանա Հակոբյան և ընկերներ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍՆԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՆԵԼԻ Է:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ԱՅՍՏԵՂ:
Պատշաճ կազմակերպելու կարգը:
Առաջադրված խնդիրները այստեղ:
Արդյունքներն տես այստեղ:
Օրը՝ հունվարի 20
Ժամը՝ 11:00-12:00
Ձմեռային ճամբարը հարմար առիթ է, որ մաթեմատիկական ֆլեշմոբի ակտիվ մասնակիցները, ոչ ստանդարտ խնդիրներով հետաքրքրվող սվորողները հանդիպեն ֆիզիկական միջավայրում, իրար տեսնեն, ծանոթանան, շփվեն, ընկերանան: Խնդիրները կտրվեն քառաստիճան մակարդակով, որոնք լուծելու համար սովորողները նախապես պետք է ցուցակագրվեն: Բոլոր սովորողները պետք է ներկայանան իրենց անհատական, լիցքավորված համակարգիչներով: Ավելի մանրամասն ստորև...
Աշխատանքի կազմակերպման օգնականներ՝
- Լիլիթ Սահակյան
- Գրետա Բակունց
- Սյուզի հակոբյան
- Մաթեմատիկա ամսագրի այլ անդամներ
Առաջին մակարդակի խնդիրներ
Մասնակիցներ՝
- 1-3-րդ դասարանի սովորողներ
- ցանկացողներ այլ դպրոցներից
- ճամբարային ջոկատներ
մասնակիցների համակարգումը, ցուցակագրումը Լիլիթ Սահակյանի
սենյակի պատասխանատու, պատասխանուներ/ ըստ Լիլիթ Սահակյանի ցուցակի/:
Երկրորդ մակարդակի խնդիրներ
Մասնակիցներ՝
- 4-5-րդ դասարանի սովորողներ
- այլ ցանկացողներ ավելի ցածր դասարաններից, այլ դպրոցներից
- ճամբարային ջոկատներ
մասնակիցների համակարգումը, ցուցակագրում՝ Գրետա Բակունցի
սենյակի պատասխանատու, պատասխանատուներ /ըստ Գրետա Բակունցի ցուցակի/:
Երրորդ մակարդակի խնդիրներ
Մասնակիցներ՝
- 6-8-րդ դասարանի սովորողներ
- այլ ցանկացողներ ավելի ցածր դասարաններից, այլ դպրոցներից
- ճամբարային ջոկատներ
մասնակիցների համակարգումը, ցուցակագրումը Լիանա Հակոբյանի
սենյակի պատասխանատու, պատասխանատուներ /ըստ Լիանա Հակոբյանի ցուցակի/:
Չորրորդ մակարդակի խնդիրներ
Մասնակիցներ՝
- 9-12-րդ դասարանի սովորողներ
- այլ ցանկացողներ ավելի ցածր դասարաններից, Քոլեջի ուսանողներ, այլ դպրոցներից
- ճամբարային ջոկատներ
մասնակիցների համակարգումը, ցուցակագրումը Սյուզի Հակոբյանի
սենյակի պատասխանատու, պատասխանատուներին / ըստ Սյուզի Հակոբյանի ցուցակի/
Աշխատանքի իրականացման ընթացքը:
Օգնական կազմակերպիչները՝ Լիլիթ Սահակյանը, Գրետա Բակունցը, Սյուզի Հակոբյանը Լիանա Հակոբյանը մինչև հունվարի 17-ը ճամբարակններին, նրանց ջոկատավարներին տեղեկացնում են առկա ֆլեշմոբի կամակերպման մասին, ցուցակագրում են ցանկացողներին և անունների ցանկը ուղարկում են l.hakobyan@mskh.am հասցեին: Կախված սովորողների թվից Արևելյան, Արևմտյան, Միջին, Ավագ դպրոցներում նախատեսվում է մեկ կամ մի քանի կաբինետներ առկա հանդիպումը կազմակերպելու, խնդիրները լուծելու համար: Աշխատանքները ստուգվում են մինչև հունվարի 23-ը ներառյալ:
Ստուգողներ՝ Լիանա Հակոբյան և գրոծընկերներ: Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքը ստուգում է իր դասվարը կամ իր մաթեմատիկայի դասավանդողը: Աշխատանքի ստուգման համար ստուգողը ստանում է լրավճար:
Խնդիրները չորս մակարդակների համար պատրաստում է Լիանա Հակոբյանը՝ օտվելով 2015-2017թթ.ին հրապարակած ֆլեշմոբյան խնդիրներից, ինչպես նաև այլ աղբյուրներից: Խնդիրները վերջնական տեսքի բերած ուղարկում է մաթեմատիկների խմբին ոչ ուշ հունվարի 16-ից: Կրթահամալիրի գլխավոր էջում նախապես դրվում է մաթեմատիկական առկա ֆլեշմոբի տեղեկացման մասին հրավեր բոլոր ցանկացողների համար:
Յուրաքանչյուր մակարդակից առավելագույն միավոր հավաքած սովորողին տրվում է մրցանակ.
առաջին մակարդակի համար-1-3-րդ դասարններից առավելագույն միավոր հավաքած սովորողին
Երկրորդ մակարդակի համար -4-5-րդ դասարաններիցառավելագույն միավոր հավաքած սովորողին
երրորդ մակարդակի համար -6-8-րդ դասարաններից առավելագույն միավոր հավաքած սովորողին
չորրորդ մակարդակի համար- 9-12-րդ դասարաններ, Քոլեջի ուսանողներից առավելագույն միավոր հավաքած սովորողին:
Մրցանակը՝
- մաթեմատիկական եռօրյա անվճար ճամբար Արատեսում, ճամփորդության կամզակերպման պատասխանատու «Մաթեմատիկա» ամսագրի անդամներ և ընկերներ
- պատվոգիր հաղթողներին / պատվոգրերը կպատրաստեն ճամբարակնները/:
Комментариев нет:
Отправить комментарий