Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

понедельник, 21 февраля 2022 г.

Աշխատանքը փետրվարին

 Դասարանական փաթեթներ, շուրջտարյա աշխատանք:

6-2 դասարան

6-4 դասարան

6-5 դասարան

6-9 դասարան

9-րդ դասարան, հանրահաշիվ

9-րդ դասարան (Երկրաչափություն)


Նախագծեր փետրվար ամսվա համար.

1.Երկարաժամկետ նախագիծ 6-րդ, 9-րդ դասարանցիների համար 
«‎Առաջարկիր խնդիր մաթեմատիկական ֆլեշմոբի համար»‎:
Արդյունքը տես այստեղ:



2.Նախագիծ-
 «‎ Խնդիրների տեսագրում»‎, աղբյուրը Կենգուրու մաթեմատիկական մրցույթի նախորդ տարիներին առաջադրած խնդիրներից:
Արդյունքը տես այստեղ:

3. Նախագիծ -«‎Ռացիոնալ թվեր»

4.Մաթեմատիկա ամսագրի սպասարկում - ֆլեշմոբի մասնակցիների աշխատանքների ամփոփ վերլուծություն:
Արդյունքը տես այստեղ՝ թողարկում #71









четверг, 17 февраля 2022 г.

«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը փետրվարին


«Մաթեմատիկա» ամսագրի անդամների հավաք մենթոր Գևորգ Հակոբյանի հետ (Փետրվարի 28, 21, 14, 7): Հանդիպման հիմնական ուղղությունը եղել է մաթեմատիկական ֆլեշմոբյան  խնդիրները՝

  •  քննարկում
  •  խնդիրների հավաքագրում
  •  լուծումների ներկայացում
Այս ամիս դասավանդողների հետ քննարկել ենք սովորողի կատարած  աշխատանքի գնահատման կարգը, դասավանդողները ներկայացրել են իրենց   գնահատման հեղինակային ձևերը, մշակումները.
Գրետա Բակունց
Սմբատ Պետրոսյան
Լյովա  Սարգսյան
Լուսինե Ներսեսյան
Զարինե Փանյան
Թաթուլ Շահնազարյան
Լիանա Հակոբյան

Քննարկել ենք հունվարյան ճամբարի գործունեությունը, դասավանդողների մասնկացությունը ստուգատեսներին, առանձնացրել ենք  հաջողված և չստացված  նախագծերը:


Կատարված աշխատանքներ ուղղված մասնագիտական զարգացմանը՝ 

Լիանա Հակոբյան (Բաղդատումներ)
Սյուզի Հակոբյան (Գրաֆների տեսություն), (Բաղդատումներ):



«Մաթեմատիկա» ամսագրի փետրվարյան  համարները տես ստորև.
 
«Մաթեմատիկա» ամսագիրը մշակել է 9-րդ դասարանի ավարտական ստուգատեսի նախագիծը, այն սևագիր փուլում է, դասավանդողների հետ քննարկումից հետո կամբողջացնենք:

Փետրվար ամսին դասավանդողները իրականացնում են հետևյալ աշխատանքները.

Գրետա Բակունց

Անի Միրզոյան
Թաթուլ Շահնազարյան
Սմբատ Պետրոսյան
Լուսինե Ներսեսյան
Լիանա Հակոբյան

լրացվում է...



Փետրվար ամսվա մաթեմատիկաան  ֆլեշմոբի մակարդակաների պատասխանատուներն են.

Առաջին մակարդակ-Լուսինե Գասպարյան
Երկրորդ մակարդակ-Գրետա Բակունց
Երրորդ մակարդակ-Թաթուլ Շահնազարյան
Չորրորդ մակարդակ-Լուսինե Ներսեսյան
Առաջադրում են սովորողները- Լիանա Հակոբյան

Հրապարակված հոդված Դպիրում.
Մաթեմատիկան և վեցերորդցիները-Լիանա Հակոբյան




среда, 16 февраля 2022 г.

«Մաթեմատիկա» ամսագրի գործունեությունը 2022թ.

 «Մաթեմատիկա» ամսագրի մասնախմբում  ընդգրկված են կրթահամալաիրի միայն մաթեմատիկա դասավանդողները.

Սմբատ Պետրոսյան 
Գրետա Բակունց 
Անի Միրզոյան
Լյովա Սարգսյան
Արշակ Մարտիրոսյան
Մենուա Հարությունյան
Լիանա Հակոբյան
Զարինե Փանյան
Հասմիկ Իսրայելյան
Թաթուլ Շահնազարյան
Լուսինե Ներսեսյան
Սյուզի Հակոբյան
Ելենա Օհանյան

Մասնախմբի գործունեությունը ուղղված է մաթեմատիկա դասավանդողների մասնագիտական զարգացմանը, ինքնակրթությանը: Մասնախմբում կարող են ընդգրկվել մաթեմատիկայով հետաքրքրվող ցանկացած դասվար, դասավանդող, այլ ցանկացող: «Մաթեմատիկա» ամսագրի գործունեություն 2022թ.-ին: 1.Մաթեմատիկա դասավանդողների հավաքների կազմակերպում մենթոր Գևորգ Հակոբյանի հետ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը՝  15:00 (համակցված տարբերակով): Հանդիպման օրակարգը տե'ս այստեղ, հաշվառումն այստեղ: 2.Ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի կազմակերպում

  • մակարդակների ամենամսյա պատասխանատուների ցուցակն տե'ս այստեղ
  • խնդիրների հավաքագրում
  • խնդիրների լուծումների քննարկում
  • մասնակիցների աշխատանքների վերլուծություն: 3. «Մաթեմատիկա» ամսագրի նոր համարների թողարկում (ամսական չորս անգամ): 4.Դասավանդողների մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքներ (ամսական առաջադրանքների փաթեթներ է առաջարկում տիար Գևորգը): 5. Մաթեմատիկա դասավանդողների նախագծերի քննարկում, ուղղորդում 6. Մանկավարժական ճամբարի կազմակերպում
    7. Առկա ֆլեշմոբի կազմակերպում ճամբարականների համար ուսումնական երկրորդ և չորրորդ շրջաններում։

    8.դասվարների մաթեմատիկական-մեթոդական պատրաստության զարգացման աշխատանքներ․ ամենշաբաթյա հանդիպումներ դպրոց պարտեզի դասվարական խմբի հետ, մաթեմատիկական անհատական խարհրդատվություն դասվարին՝ տվյալ դպրոց պարտեզում մաթեմատիկա դասավանդողի կողմից

    9. 1-3-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված «Մաթեմատիկա բանավոր» դասընթացը իրականացնողներին օգնություն

    10. 4-8-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողի առարկայական հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն

    11. 4-8-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկոսի գործունեության հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն

    12. 9-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողի առարկայական հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն

    13. 9-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկոսի գործունեության հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն

    14. 10-12-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողի առարկայական հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն

    15. մաթեմատիկա դասավանդողների ստեղծած ուսումնական նյութերի քննարկում, օգտագործում

    16. մաթեմատիկայի դասավանդման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի, վեբ կայքերի ընտրություն, ներկայացում

    17.  մաթեմատիկա դասավանդողի մասնագիտական զարգացման համար նյութերի կազմում, ներկայացում

    18. այլ լեզուներով մաթեմատիկական-մեթոդական նյութերի թարգմանություն, կիրառում, տարածում

    19. մաթեմատիկա դասավանդողի բլոգի մասնագիտական ուսումնասիրություն

    20· միջազգային «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին (այլ մաթեմատիկկական մրցույթների )սովորողների մասնակցության կազմակերպում

    21· դպրոցականների հանրապետական մաթեմատիկական օլիմպիադային սովորողների մասնակցության կազմակերպում

    22· մաթեմատիկայից լրացուցիչ դասընթացների կազմակերպում


«Մաթեմատիկա» ամսագրի մասնախումբ նախատեսում է կազմակերպել հեղիանակային ծրագրերի, նախագծերի վերամշակումներ.

  • Մաթեմատիկան հինգ տարեկաններում
  • Մաթեմատիկա ամսագրի ծրագրի վերանայում
  • Մաթեմատիկա ամսագրի օրացույցի վերանայում
  • Մաթեմատիկական ելքի ստուգատեսներ կազմակերպման աշխատանքի մշակումներ
  • չորրորդ դասարանի ելքի ստուգատես
    իններորդ դասարան (սևագիր փուլում է)  
  • մաթեմատիկական ամենամսյա ֆլեշմոբի կազմակերպման կարգի մշակում 
  • այլ մշակումներ:


вторник, 15 февраля 2022 г.

Ստուգատես մաթեմատիկա առարկայից - 9-րդ դասարան



9-րդ դասարանի մեկամյա մասնագիտական կոմնորոշման  կրթություն
Մաթեմատիկա առարկայից ստուգատես
 



 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագիր ստեղծող հաստատություն, իրականացնում է մեկամյա մասնագիտական կողմնորշաման ծրագիր 9-րդ դասարաններում: Որի հիմքում ընկած է օգնել սովորողին, նրա ձեռք բերած մաթեմատիկական գիտելիքներով և կարողություններով   կողմնորոշվել  հետագա մասնագիտական ընտրության հարցում։

Նախագիծ. Ավարտական ստուգատես մաթեմատիկա առարկայից
9-րդ դասարանի բոլոր սովորողների համար

Նախապատրաստական աշխատանքի ժամկետ՝ երրորդ ուսումնական շրջան:
 

9-րդ դասարանի մեկամյա մասնագիտական կողմնորոշման ծրագրում ընդգրկված սովորողների համար ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը ներկայացնում է իր մաթեմատիկական հմտությունները նաև մաթեմատիկական համակարգչային ծրագրերով աշխատելու  մեդիահմտությունները:

Ստուգատեսը կազմակերպվում է առկա  հարթակում, իսկ 
հեռավար ուսուցում ընտրած սովորողների համար՝ հեռավար հարթակում: Ստուգատեսի ընթացքը, արդյունքներն արտացոլվում են սովորողի բլոգում, լուսաբանվում դպրոցի ենթակայքում, կայքում։ 

 Ստուգատեսի անցկացման ընդհանուր նկարագիրը:

Մաթեմատիկայից ստուգումը կազմակերպվում է երկու փուլով, մեկը՝ ֆլեշմոբային տարբերակով, այսինքն՝ նշված օրը, նշված ժամին որոշակի ժամանակահատվածում, սովորողը լրացնում է հարցաշար, (հարցաշարի բովանդակությունը տե՛ս ստորև), իսկ մյուսը՝ սովորողի բլոգի ստուգոմ, որտեղ ստուգվում է սովորողի համակարգչով մաթեմատիկական ծրագրերի յուրացումը, բլոգում մաթեմատիկայի բաժնում  տեղադրված աշխատանքները, նախագծերը, որոնք շեշտում են հեղինակայինը կրթահամալիրում:

 

I փուլ- ֆլեշմոբային տարբերակ

Ստուգատեսի անցկացման օրը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով (լրիվ լիցքավորած և լիցքավորիչով): Որոշված ժամին հարցաշարի ձևաթուղթը տեղադրվում է դպրոցի կայքում (ստուգատեսի հարցաշարի ձևաթուղթը նախապես տեղադրվում է «Մաթեմատիկա» ամսագրի  ղեկավարի google drive-ում՝ google drive forms տեսքով ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Սովորողները բացում են առաջադրանքները և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը «Google Forms»-ից առաջադրանքները՝ պատասխաններով, բերում է իր բլոգ՝ մաթեմատիկայի   բաժին,  որից հետո՝ սեղմում է ուղարկել կոճակը:

Ստուգատես ֆլեշմոբային տարբերակով հարցաշարի  բովանդակությունը

Հարցաշարը կազմված է տաս հարցից.

  • Խնդիրներ նախորդ տարիների մաթեմատիկական ֆլեշմոբերից (երրորդ կամ չորրորդ մակարդակներ)
  • Կիրառական խնդիրներ հանրահաշվից, երկրաչափությունից (9-րդ դասարանի  առարկայի ծրագրին համապատասխան):


    II փուլ- սովորողի բլոգային աշխատանքի ստուգում, ուսումնասիրություն:

    Սովորողը երրորդ ուսումնական շրջանում վերանայում է իր բլոգը (մարտ, ապրիլ, մայիս): 

    Բլոգային աշխատանքի ստուգման ուղղությունները.

    Սովորողն իր բլոգում հրապարակում է

  • Համակարգչային մաթեմատիկական ծրագրերով կատարած  իր աշխատանքները (Geogebra, math-o-mir կամ այլ  ծրագրերով) 
  • Մաթեմատիկական ֆլեշմոբի մարտ, ապրիլ ամիսների խնդիրները և իր առաջարկած լուծումները (մակարդակի ընտրությունն ըստ սովորողի կարողության)
  • Անդրադարձ  Մաթեմատիկա ամսագրին. ընտրում է ամսագրից որևէ համար կամ որևէ ուսումնական նյութ, որևէ խնդիր,  հիմնավորում ընտրությունը
  • Առաջադրում է  որևէ խնդիր մաթեմատիկական ֆլեշմոբի համար
  • Հրապարակում և ամբողջացնում է որևէ նախագիծ մաթեմատիկա առարկայից (օրինակ` կարող է անդրադարձ կատարել Մաթեմատիկա օրացույցին և ընտրել որևէ հայտնի մաթեմատիկոս, ներկայացնել նրա աշխատանքները, խնդիրները և այլն):

Սովորողը լրացուցիչ կարող է բլոգում ներկայացնել.

  • Մասնակցություն մաթեմատիկական մրցույթներին, օլիմպիադաներին
  • Մասնակցություն մաթեմատիկական սեմինարներին (դպրոցում և դպրոցից դուրս):
  • Իր ստեղծած մաթեմատիկական խաղերը
  • Մաթեմատիկա առարկայից ինքնակրթությանն ուղղված աշխատանքները
  • Հետազոտական աշխատանքները
  • Այլ աշխատանքներ


 Մասնակիցների աշխատանքների ստուգման ընթացքը.

Ֆլեշմոբային տարբերակով առաջադրված աշխատանքները ստուգում են 9-րդ դասարանում մաթեմատիկա դասավանդողները: Արդյունքները ներկայացնում են  ստուգման ավարտից հետո երկու օրվա ընթացքում: Արդյունքները ուղարկվում են սովորողի անհատական փոստին: 
Մասնակիցների աշխատանքների բլոգային ստուգումը իրականացնում են 
9-րդ դասարանում  մաթեմատիկա դասավանդողները, իրենց բլոգում ներկայացնում են սվորողների բլոգների ուսումնասիրության արդյունքները:

 Գնահատման ձևը՝ ստուգված, չստուգված:


Սովորողների կարծիքները տե՛ս ստորև.

Դասավանդող՝  Լիանա Հակոբյան և ընկերներ (9-5 դաս.)
Մարկ Հովհաննիասյան
Լուիզա Եիազարյան
Նանե Ժամհարյան
Տիգրան Գրիգորյան
Կարեն Մարգարյան
Անդրե Վիրաբյան
Անահիտ Վերմիշյան
Արարատ Ոսկանյան
Գոռ Մնացականյան

Դասավանդող՝ Թաթուլ Շահնազարյան և ընկերներ (9-4 դաս.)
Անահիտ Դավթյան
Արփինե Խաչատրյան
Աթոյան Անի
Նահապետյան Նատալի
Համբարձումյան Լիա

Դասավանդող՝ Արշակ Մարտիրոսյան և ընկերներ (9-8 դաս. )

Անգին Շիրինյան
Մոնիկա Ճաղարյան
Նանե Պետրոսյան
Ռազմիկ Մարտիրոսյան
Դավիթ Մնացականյան

Դասավանդող՝ Սյուզի Հակոբյան և ընկերներ (9-3 դաս.)
Մարտին Բարսեղյան
Նարե Ղազարյան
Դավիթ Գրիգորյան
Կարսեցյան Միհրան
Սյուզի Մելիքյան
Քեթրին Աղաջանյան
Oֆելյա Անդրեասյան