https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

суббота, 11 июня 2022 г.

Մաթեմատիկական ճամբար, հրավեր

 
Հարգելի՛սովորող, 
«‎Մաթեմատիկա»‎  ամսագիրը հրավիրում է «‎Մխիթար Սեբաստացի» ‎ կրթահամալիր՝  մասնակցելու ուրախ մաթեմատիկական ճամբարի։





Մասնակիցներ․
«‎Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 6-8-րդ դասարանի սովորողներ,
այլ դպրոցի սովորողներ, գյուղական ճամբարի մասնակիցներ, մաթեմատիկայով հետարքրքվողներ։


Ճամբարի ղեկավար՝ Լիանա Հակոբյան և ընկերներ
հեռախոս՝ 093.313.616
էլ․հասցե՝ l.hakobyan@mskh.am

Ճամբարի տևողությունը՝ հունիսի 13-17
ժամը՝ 09:00-16:30
վայրը՝ «‎Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց
Մեկ ճամբարականի համար օրական՝  500դրամ (Ճաշի, նախաճաշի համար)։


Օրակարգ․

  • Ծանոթություն
  • շրջայց կրթահամալիրի օղակներով
  • մաթեմատիկական խաղեր
  • սեղանի խաղեր
  • մարզական տարբեր սպորտաձևեր
  • մաթեմատիկական ֆլեշմոբ
  • լող
  • երգ
  • պար
  • խեցեգործություն
  • հարսանեկան ծես
Մանրամասն տե՛ս այստեղ։






Մաթեմատիկան կրթահամալիրում

  

 



Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում կայացավ մաթեմատիկա դասավանդողների հեղինակային ծրագրի  բաց քննարկումը, որին ներկա էին կրթահամալիրի տարատարիք սովորողներ, ծնողներ, դասավանդողներ և մաթեմատիկայով հետաքրքրվող այլ ցանկացողներ:



Դասավանդողները ներկայացրեցին այն ութ առանցքային բաղադրիչները, որոնցով մեր կրթահամալիրի դպրոցներում հեղինակային կրթական ծրագրով իրականացվում է մաթեմատիկայի ուսուցումը:

Մաթեմատիկա դասավանդողները 2021-2022թթ. ուստարվա սկզբին՝ վերանայելով իրենց առարկայական ծրագրերը, հավաքի համար առանձնացրել էին հետևյալ  բաղադրիչները,  տե՛ս այստեղ:

Այնուհետև ներկայացան կրթահամալիրի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերը՝   կրտսեր և միջին դպրոցի սովորողները, ղեկավարները, համակարգողներ՝ Գրետա ԲակունցՄենուա Հարությունյան:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մաթեմատիկա առարկայի ուսուցումը կազմակերպվում է հաշվի առնելով սովորողի անհատական պատվերը, հավաքին ներկայացան նաև հեռավար ուսուցում ընտրած սովորողները, տե՛ս այստեղ, մանրամասն կարդա Լուսինե Ներսեսյանի էջում: Մաթեմատիկա սովորելու, մաթեմատիկայով ապրելու համար պետք չեն բանաձևեր, հավաքին ներկայացան Հասմիկ Իսրայելյանը և  միջին դպրոցի տարատարիք սովորողները:

Կրթությունն ու ինքնակրթությունը անհատի լիարժեք զարգացման բաղակացուցիչ մասերն են, ուստի կրթահամալիրում յուրաքանչյուր դասավանդող  անկախ իր դասավանդման առարկայից ինքնակրթվում է, սովորողին ևս դրդելով ինքնակրթության:  Հավաքին խոսեցինք մաթեմատիկա դասավանդողի ինքնակրթության միջոցների մասին. մաթեմատիկական ֆլեշմոբեր, մաթեմատիկա դասավանդողների ամենշաբաթյա հավաքներ,մաթեմատիկա դասավանդողների ամենամսյա առաջադրանքներ, որոնք ուղղված են մասագիտական զարգացմանը:
 Մասնագիտական զարգացման միջոց է նաև ամենամսյա մաթեմատիկական այն թեմաների ուսումնասիրությունը, որոնք դպրոցական ծրագրից դուրս են մնացել: Այդ աշխատանքները  մաթեմատիկա դասավանդողների խմբին ուղարկում  է Գևորգ Հակոբյանը, ըստ ամիսների տե՛ս ստորև.

Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս

Մանրամասն տե՛ս Գևորգ Հակոբյանի բլոգում:

Հավաքը լուսաբանեցին.

 Սարալանջ ռադիոն, լսի՛ր 
այստեղ:
Մաթեմատիկա դասավանդող՝ Անի Միրզոյան:
Միջին դպրոցի սովորող՝ Գագիկ Ղազարյան:
Նկարող՝ Սմբատ Պետրոսյան:
Հավաքի սահիկաշարը՝ 
այստեղ:
Հավաքից մի հատված դիտի՛ր նաև յութուբյան հետևյալ 
էջում:

 

 


Բանավոր հաշվարկման հնարքներ

 


Բանավոր հաշվարկման հնարքներ,
 ֆլեշմոբյան խնդիրների բանավոր քննարկում



Օրը՝     հունիսի 13-17
Ժամը՝  11:00-11:45

Վայրը՝ Միջին դպրոցի ակումբ


Ծրագրում

1.     Արագ բազմապատկում 4-ով

2.     Արագ բազմապատկում 5-ով

3.     Արագ բազմապատկում 11-ով

4.     Արագ բաժանում 5-ի վրա

5.     Արագ բաժանում 11-ի վրա

6.      5-ով վերջացող  երկնիշ թիվը ինչպես բազմապատկել իրենով

7.     Ֆլեշմոբյան խնդիրների քննարկում։

 

1.     Արագ բազմապատկում 4-ով:

Հնարքը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է թիվը բազմապատկել 2-ով, նորից կրկնապատկել:

Օրինակ` 27×4=108    (27×2=54, 54×2=108 ) 


  2.Արագ բազմապատկում 5-ով:

 Զույգ թվերը 5-ով բազմապատկելու համար թիվը պետք է կիսել և վերջում ավելացնել զրո:

Օրինակ`   212×5=1060   ( 212:2=106 ):

Իսկ կենտ թվերը 5-ով բազմապատկելու համար թվից հանում ենք մեկ, կիսում և վերջում ավելացնում հինգ:

Օրինակ` 211×5=1055    ( 211-1=210 ,  210:2=105 )

 

  3.Արագ բազմապատկում 11-ով:

ա) Երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը չի գերազանցում 9-ը,  11-ով բազմապատկելու   համար տասնավորների և միավորների կարգերի թվանշանների միջև բավական է գրել դրանց գումարը:

Օրինակ` 52×11= 572  ( 7 = 5+2  )

բ/  Երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը  մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելու համար տասնավորների և միավորների կարգերի թվանշանների միջև  գրում ենք դրանց գումարի միավորը, իսկ տասնավորների կարգի թվանշանը մեծացնում ենք 1-ով:

 Օրինակ` 48×11= 528  (4+8 = 12 և տասնավորների կարգի 4-ը մեծացնում ենք 1-ով` 4+1=5 ): Օրինակ`74×11= 814 (7+4= 11 և 7+1= 8 ):

 

 Եռանիշ թիվը 11-ով բազմապատկելու հնարը:

գ/  Եռանիշ թիվը 11-ով բազմապատկելու համար հարյուրավորների և միավորների կարգերի թվանշանների միջև երկրորդ տեղում  գրում ենք հարյուրավորի և տասնավորի նիշերի գումարը, երրորդ տեղում` տասնավորի և միավորի նիշերի գումարը:

 Օրինակ`
143×11= 1(1+4)(4+3)=  1 5 7 3    ,

իսկ երբ թվանշանների գումարը  մեծ է 9-ից, ապա վարվում ենք  այնպես ինչպես ներկայացված բ)-ում:
Այսպես`

239×11=2 (2+3)( 3+9)9= 2 6 2 9  ,         283×11= 3(2+8)(8+3)3= 3  1 3

 

 
4.Արագ բաժանում 5-ի վրա:

Բազմանիշ թվերը 5-ի վրա բաժանելու համար հարկավոր է թիվը բազմապատկել 2-ով և ստորակետը տեղաշարժել մեկ միավոր ձախ: 

Օրինակ` 195:5 =39   (195×2=390, վերջին զրոն անտեսել):

 

  5.Արագ բաժանում 11-ի վրա :

ա) Գոյություն ունի 11-ի վրա բաժանելիության հատկանիշ, որը հարմար է «կարճ» թվերի համար: Թիվը աջից ձախ բաժանում ենք խմբերի` յուրաքանչյուրում երկուական թվանշան և այդ խմբերը գումարում ենք: Եթե ստացված գումարն առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա, ապա թիվը ևս առանց մնացորդի բաժանվում է 11-ի :

Օրինակ` 528 թիվը:

5  28          5+28=33

Քանի որ 33-ը առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա, ապա 528-ը ևս առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա և 528:11=48:

Օրինակ`6127 թիվը:       61 27          61+27= 88  / 88:11= 8 /, ապա 6127:11=557

 

Օրինակ`116127 թիվը:   11 61 27      11+61+27 = 99  / 99:11= 9/, ապա 116127:11=10557:

 

բ/ Թիվն առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա, եթե թվի գրության կենտ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարից հանելով զույգ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարը ստացվում է 0 կամ 11-ի բազմապատիկ թիվ (դրական կամ բացասական ): Օրինակ`87635064  թիվը:

Կենտ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարը` 8+6+5+6=25 , զույգ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարը`7+3+0+4 = 14 և 25-14 = 11 , իսկ ստացված թիվը բաժանվում է 11-ի վրա, նշանակում է 87635064 թիվը առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա: 87635064:11=7966824:

 

 6. 5-ով վերջացող  երկնիշ թիվը ինչպես բազմապատկել իրենով

5-ով վերջացող երկնիշ թիվը իրենով բազմապատկելու  համար պետք է տասնյակների կարգի թվանշանը բազմապատկել իր հաջորդ ամբողջ թվով և արտադրյալի կողքին գրել 5×5:

Օրինակ`  65 x65 =  42 25 (42 = 6×7) ,   85×85= 72 25 (72 = 8×9) :

7. Մաթեմատիկական ֆլեշմոբ, ծանոթություն, խնդիրների ընտրություն նախորդ տարիների հրապարակած խնդրացանկից, այդ խնդիրների բանավոր քննարկում, տեսանկարանահում։

 

четверг, 9 июня 2022 г.

Մաթեմատիկական ճամբարի աշխատակարգը հունիսի 13-17

 Երկուշաբթի


09:00-09:30-ճամբարականների հաշվառում, օրվա անելիքների ներկայացում

09:30-10:00- Ներկայանում են ճամբարականները

10:00-10:45- Շրջայց Միջին դպրոցի տարածքում, ծանոթություն տեղանքին

10:45- 11:00-Նախաճաշ
 
11:00-11: 45 - Բանավոր մաթեմատիկա

12:00-12: 50 - 
Թվածրագրային հաստոցներով աշխատանք․ Տեխնոպարկ

13:00-13:50- Անոդաչու թռչող սարքեր, տեխնոպարկ

14:00-14:25-ճաշ

14:30-15:00 թենիս

15:00-15:55-ընթերցանություն

16:00- 16:30 -օրվա ամփոփում,պատում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, կաբինետի մաքրում



Երեքշաբթի

09:00-09:30-ճամբարականների հաշվառում, օրվա անելիքների ներկայացում

09:30 -10:00- Բակի խնամք, ծաղիկների ջրում

10:00-10:45-Խեցեգործություն

10:45-11:00-Նախաճաշ

11:00-11:50- 
Բանավոր մաթեմատիկա

12:00-12: 40 - Թվածրագրային հաստոցներով աշխատանք․ Տեխնոպարկ

12:40 -13:50-  Այցելություն Արևմտյան դպրոց-պարտեզ, լող-ագարակում

14:00-14:25-ճաշ 

14:30-15:10 Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների ներկայացում Լիանա Հակոբյանի հետ

15:15-15:55- Բակային խաղեր Միջին դպրոցի մարզասրահում

16:00- 16:30 -օրվա ամփոփում,պատում, հաջորդ օրվա անելիքների քննարկում,  կաբինետի մաքրում։



Չորեքշաբթի

09:00-09:30-ճամբարականների հաշվառում, օրվա անելիքների ներկայացում

09:30 -09:55- Բակի խնամք, ծաղիկների ջրում

10:00-10:40- Պար ընկեր Լաերտի հետ

10:45-11:00-Նախաճաշ

11:00-11:50-
Բանավոր մաթեմատիկա

12:00-12: 40 - Թվածրագրային հաստոցներով աշխատանք․ Տեխնոպարկ

12:40 -13:50-  Այցելություն Արևմտյան դպրոց-պարտեզ, լող-ագարակում

14:00-14:25-ճաշ


14:30-15:00 Ոչ ստանդարտ խնդիրների քննարկում

15:10-15:55-Մարզական․ Բակային խաղեր

16:00- 16:30 -օրվա ամփոփում, պատում, հաջորդ օրվա օրվա  անելիքների քննարկում, կաբինետի մաքրում։


Հինգշաբթի

09:00-09:00-ճամբարականների հաշվառում, օրվա անելիքների ներկայացում

09:30 -09:55- Բակի խնամք, ծաղիկների ջրում

10:00-10:40- Պար ընկեր Լաերտի հետ

10:45-11:00-Նախաճաշ

11:00-11:50- 
Բանավոր մաթեմատիկա

12:00-12: 40 - Ուժաչափ նախագիծ, Տեխնոպարկ

12:40 -13:50-  Այցելություն Արևմտյան դպրոց-պարտեզ, լող-ագարակում

14:00-14:25-ճաշ


14:30-15:00 սեղանի խաղեր (դոմինո, շաշկի, շախմատ)

15:10-15:55-Մարզական․ Վոլեյբոլ

14:30-15:10 Սեղանի խաղեր / շախմատ, դոմինո, շաշկի/

15:15-15:55-Մարզական․ ֆուտբոլ

16:00- 16:30 -Օրվա ամփոփում, պատում,  հաջորդ օրվա  անելիքների քննարկում, կաբինետի մաքրում։



Ուրբաթ
Մասնակցություն հարսանեկան ծեսին

09:00-09:30-ճամբարականների հաշվառում, օրվա անելիքների ներկայացում

09:30 -09:55- Բակի խնամք, ծաղիկների ջրում

Հասրանեկան ծես, ծրագրում՝

10:00՝

  • Փեսագովք. Մարմարյա սրահ
  • Փնջատուն. Հարսի տուն. Արևելյան դպրոց-պարտեզ

10:30՝ Հարսնառ. Մայր դպրոցից դեպի հարսի տուն

11:00-ից՝ հարսանքավորների ծիսական քայլերթ դեպի Մայր դպրոց 


11:10-12:00- տոնախմբություն

12:30 -13:50-  լող

14:00-14:25-ճաշ 

14:30-15:00- Մաթեմատիկական խաչբառի կազմում Լիանա Հակոբյանի հետ

15:15-15:55-Մեդիաուրբաթ

16:00- 16:30 -Ճամբարի ամփոփում, պատում, քննարկում։



среда, 8 июня 2022 г.

«Մաթեմատիկան, ծրագրավորումը կրթահամալիրում»


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Մաթեմատիկա առարկայի ուսուցումը ուսումնական պլաններով

1-5-րդ դասարաններում

·  մաթեմատիկա (շաբաթական չորս դասաժամ)

·  1-3-րդ դասարանում՝ «Մաթեմատիկա բանավոր», շաբաթական երկու ժամ դասընթացի ընտրության հնարավորություն

·   4-5-րդ դասարանում՝ «Մաթեմատիկոսի», շաբաթական չորս ժամ դասընթացի ընտրության հնարավարություն։

6-8-րդ դասարաններում

· 6-րդ դասարան
«Մաթեմատիկա»  չորս դասժամ
«Մաթեմատիկա և երևակայություն» մեկ դասաժամ

· 7-8-րդ դասարաններում
«Հանրահաշիվ» երկու դասաժամ
«Երկրաչափություն» երկու դասաժամ
 «Մաթեմատիկա՝ առանց բանաձևերի»  մեկ դասաժամ
«
Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն»  չորս դասաժամի ընտրության հնարավորություն։


9-րդ դասարանում


«Հանրահաշիվ» երկու դասաժամ
«Երկրաչափություն» երկու դասաժամ 
«Ելք» ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ, մեկ դասաժամ 
Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն, չորս դասաժամի ընտրության հնարավորություն։


10-12-րդ դասարաններում՝

· Մաթեմատիկա և ինֆորմատիկա 10-11-րդ դասարանում
  սովորողի ընտրությամբ՝ 2 ժամ կամ 6 ժամ խորացված տարբերակով

·Մաթեմատիկա և ինֆորմատիկա 12-րդ դասարանում
սովորողի ընտրությամբ՝ 4 ժամ կամ 6 ժամ խորացված տարբերակով։

·  Համակարգչային շահագործում 4ժամ դասընթացի ընտրության հնարավորություն 


Սովորողը հանրակրթական դասընթացների, ընտրությամբ գործունեության ինչպես նաև  խորացված ուսուցման ժամանակ սովորողը սովորում և  կիրառում է  համակարգչային տարբեր ծրագրեր, ինչպեսիք են․

  • paint- սկսած 1-ին դասարանից
  • Microsoft Word- սկսած 1-ին դասարանից
  • Microsoft Excel սկսած 5-րդ դասարանից
  • Power Point- սկսած 3-րդ դասարանից
  • math-o-mir- սկսած 5-րդ դասարանից
  • Geogebra- սկսած 5-րդ դասարանից
  • Ծրագրավորման լեզուներ HTML5,  Css3, JAVAScript, Scatch- 10-րդ դասարանից սկսած
  • Այլ ծրագրեր սովորողի նախաձեռնությամբ

Ուսուցման կազմակերպումը

· Ուսումնական նախագծեր՝ հետազոտական, թարգմանական, վերլուծական, գործնական աշխատանքներ

·Աշխատանքներ կրթահամալիրի օրացույցին համապատասխան

·Աշխատանքներ   Մաթեմատիկա օրացույցին համապատասխան

·«Մաթեմատիկա» ամսագրի սպասարկում

· Ճամբարային ստեղագործական աշխատանքներ

· «Ելք» Ստուգատեսներ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններում

· Մաթեմատիկական մրցաշարեր երկրորդ, չորրորդ ուսումնական շրջաններում

· Ուսումնական ճամփորդություններ 

·Կրթահամալիրից դուրս մաթեմատիկական մրցույթներ. «Կենգուրու»

· Մաթեմատիկական օլիմպիադաներ

· Մաթեմատիկական ֆլեշմոբեր (յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը)

·  Մաթեմատիկական ֆլեշմոբեր ֆիզիկական միջավայրում (երկրորդ, չորրորդ ուսումնական շրջաններ)։

Առարկայական ծրագրերը, վերը նշված կերտերի կազմակերպումը ամեն տարի լրամշակվում է, ուսումնական նախագծերը զարգանում, ընդարձակվում են։

 


вторник, 7 июня 2022 г.

Ճամբարային ամփոփում Թումոյի այգում


Ճամփորդության ժամկետը՝ հունիսի 9-ը, ժամը 09:30-13:30
Վայրը՝ ք. Երևան, Թումոյի այգի

Մասնակիցներ՝
Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ, գյուղական ճամբարի սովորողներ, դասավանդողներ

Կազմակերպիչ՝ Լիանա Հակոբյան և Լուսինե Ներսեսյան

Նպատակը

  • Քաղաքային շրջայց
  • Ճամբարի ամփոփում
  • Մաթեմատիկական ֆլեշմոբ

Նկարագրություն

» Գյուղական ճամբարի սովորողների հետ քայլք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրի տարածքում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
» Խաղեր, վիկտորինաներ Թումոյի այգում
» Ֆոտոշարք: Մասնակցություն Կինոֆոտո փառատոնին

Արդյունքում

  • Երևանյան Ֆոտոշարք
  • Ընկերություն-բարեկամություն

Ամփոփումները սովորողների բլոգներում՝ Ֆոտոպատումներ, տեսապատումներ:

Մասնակիցներ

Գյուղական ճամբար, Վարդահովիտ

Գյուղական ճամբարի սովորողներ


воскресенье, 5 июня 2022 г.

Հրավեր




Հարգելի՛ սովորող, «‎Մաթեմատիկա» ամսագիրը սիրով հրավիրում է «‎Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ մասնակցելու ամառային ուրախ մաթեմատիկական ֆլեշմոբի:

Օրը՝ հունիսի 7
ժամը՝ 10:00
Տևողությունը՝ 1ժամ
Վայրը. 
  • 1-3 -րդ դասարաններ՝ Արևելյան դպրոց-պարտեզ
     (Առնո Բաբաջանյան փող., 47/1 շենք)

  • 4-5-րդ դասարաններ՝  Արևմտյան դպրոց-պարտեզ (Առնո Բաբաջանյան փող., 38/1 շենք)

  • 6-11-րդ դասարաններ, Քոլեջի ուսանողներ, Միջին դպրոցի փառատոնյան պուրակ
    Առնո Բաբաջանյան փող., 25 շենք )

Մրցանակը՝  եռօրյա ճամբար Արատեսում, առաջին փուլի պատումը տե՛ս  այստեղ:

Մասնակցության համար մանրամասն տե՛ս   այստեղ:

Ամառային մաթեմատիկական ֆլեշմոբ, hունիսի 7

  


«Մաթեմատիկա» ամսագիրը կազմակերպում է ամառային մ
աթեմատիկական ֆլեշմոբ կրթահամալիրի լողափներում, բակերում, բացօթյա միջավայրում:

Մասնակիցներ՝ կրթահամալիրի ճամբարականներ
Սևանի ճամբարականներ
Վայոց ձոր ճամբարականներ
այլ մասնակիցներ

Պատասխանատու՝ Լիանա Հակոբյան և ընկերներ

 ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈւՆԵԼԻ Է, ՀՐԱՎԵՐՆ ՏԵՍ ԱՅՍՏԵՂ:

Օրվա լուսաբանումը՝ Սարալանջ ռադիո, Միդլ ԹԻվի:

Պատշաճ կազմակերպման  կարգը տե'ս այստեղ:


Օրը՝    հուիսի 7.
Ժամը՝ 10:00-11:00

Ամառային ճամբարը հարմար առիթ է, որ մաթեմատիկական ֆլեշմոբի ակտիվ մասնակիցները, ոչ ստանդարտ խնդիրներով հետաքրքրվող սվորողները հանդիպեն ֆիզիկական միջավայրում, իրար տեսնեն,  ծանոթանան, շփվեն, ընկերանան: 
 Մասնակից սովորողները պետք է ներկայանան իրենց անհատական, լիցքավորված համակարգիչներով ( ֆլեշմոբը բակում է, ուստի լիցքավորման հետ կապված  խնդիրների դեպքում սովորողը կարող է օգտվել հեռախոսից, պլանշետից): 
Ավելի մանրամասն ստորև...

Աշխատանքի կազմակերպման օգնականներ՝

  • Լիլիթ Սահակյան,  Արմինե Մովսիսյան
  • Գրետա Բակունց, Մարիամ Խաչատրյան
  • Սյուզի Հակոբյան և ընկերներ
  • Լիանա Հակոբյան, Լուսինե Ներսեսյան
  • Մաթեմատիկա  ամսագրի այլ անդամներ

Առաջին մակարդակի խնդիրներ

Մասնակիցներ՝

  • 1-3-րդ դասարանի սովորողներ
  • ցանկացողներ այլ դպրոցներից
  • ճամբարային ջոկատներ
վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզի լողափ, ներքին բակ, պատասխանատու՝ Լիլիթ Սահակյան, Արմինե Մովսիսյան


Երկրորդ մակարդակի խնդիրներ 


Մասնակիցներ՝

  • 4-5-րդ դասարանի սովորողներ
  • այլ ցանկացողներ ավելի  ցածր  դասարաններից, այլ դպրոցներից
  • ճամբարային ջոկատներ
վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի լողափ, ներքին բակ, համակարգող՝  Գրետա Բակունց, Լուսինե Պետրոսյան


Երրորդ մակարդակի խնդիրներ

Մասնակիցներ՝

  •  6-8-րդ դասարանի սովորողներ 
  • այլ ցանկացողներ  ավելի ցածր դասարաններից, այլ դպրոցներից 
  • ճամբարային ջոկատներ
վայրը՝ Միջին  դպրոցի փառատոնյան պուրակ:
համակարգող՝ Լիանա Հակոբյան, Լուսինե Ներսեսյան

Չորրորդ մակարդակի խնդիրներ

Մասնակիցներ՝

  •  9-11-րդ դասարանի սովորողներ 
  • այլ ցանկացողներ  ավելի ցածր դասարաններից, Քոլեջի ուսանողներ, այլ դպրոցներից 
  • ճամբարային ջոկատներ
վայրը՝ Ավագ  դպրոցի բակ:
Համակարգող՝  Սյուզի Հակոբյան և ընկերներ:


Աշխատանքի իրականացման ընթացքը:
Օգնական կազմակերպիչները՝ Լիլիթ Սահակյանը, Գրետա Բակունցը,  Սյուզի Հակոբյանը Լիանա Հակոբյանը ջոկատավարներին, ջոկատներին   տեղեկացնում են ամառային ֆլեշմոբի կամակերպման մասին: Աշխատանքները ստուգվում են մինչև  հունիսի 13 -ը  ներառյալ:
Ստուգումը:
 Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքը ստուգում է իր դասվարը կամ իր մաթեմատիկայի դասավանդողը: Աշխատանքի ստուգման համար ստուգողը ստանում է լրավճար:
Խնդիրները  չորս մակարդակների համար  պատրաստում  են մաթեմատիկա դասավանդողները՝ օտվելով 2015-2017թթ.ին հրապարակած ֆլեշմոբյան խնդիրներից, ինչպես նաև այլ աղբյուրներից: Կրթահամալիրի գլխավոր էջում նախապես դրվում է մաթեմատիկական առկա ֆլեշմոբի տեղեկացման մասին հրավեր բոլոր ցանկացողների համար:


Յուրաքանչյուր մակարդակից առավելագույն  միավոր հավաքած սովորողին տրվում է մրցանակ.

առաջին մակարդակի համար-1-3-րդ դասարններից առավելագույն միավոր հավաքած սովորողին
Երկրորդ մակարդակի համար -4-5-րդ դասարաններիցառավելագույն միավոր հավաքած սովորողին
երրորդ մակարդակի համար -6-8-րդ դասարաններից  առավելագույն միավոր հավաքած սովորողին
չորրորդ մակարդակի համար- 9-11-րդ դասարաններ, Քոլեջի ուսանողներից առավելագույն միավոր հավաքած սովորողին:

Մրցանակը՝

  • մաթեմատիկական եռօրյա անվճար  ճամբար  Արատեսում, ճամփորդության կամզակերպման  պատասխանատու «Մաթեմատիկա» ամսագրի անդամներ և ընկերներ:




Ամառային մաթեմատիկական ֆլեշմոբի կազմակերպման կարգը


Մրցույթի անցկացման օրը՝  հունիսի 7
  ժամը՝ 10:00-11:00
վայրը՝ կրթահամալիրի լողափներ, բակեր:
Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, այլ դպրոցի սովորողներ


Բոլոր սովորողները ներկայանում են  անհատական  լիցքավորված համակարգիչներով (լիցքավորման խնդիր ունենալու  դեպքում կարող են աշխատել հեռախոսով, պլանեշտով):


Կրթահամալիրի  բոլոր օղակների 1-3 -րդ դասարանների մաթեմատիկական ֆլեշմոբի ակտիվ մասնակիցները կամ այլ դպրոցի մաթեմատիկայով հետաքրքրվող սովորողները   հանդիպում են Արևելյան դպրոց-պարտեզի լողափում, ներքին բակում,  պատասխանատու՝ Արևելյան դպրոց, Նառա Նիկողոսյան, Լիլիթ Սահակյան, Արմինե Մովսիսյան: 
Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ղեկավարները ապահովեն սովորողների տեղափոխումը Արևելյան դպրոց-պարտեզ:


Կրթահամալիրի 4-5 -րդ դասարանների սովորողները  կամ այլ դպրոցի մաթեմատիկայով հետաքրքրվող սովորողները  հանդիպում են Արևմտյան դպրոց-պարտեզի լողափում, ներքին բակում,  պատասխանատու՝ Արևմտյան դպրոց, Գոհար Բալջյան, Անի Ենգիբարյան, Գրետա Բակունց: Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ղեկավարները ապահովեն սովորողների տեղափոխումը Արևմտյան դպրոց-պարտեզ:


Կրթահամալիրի 6-8 -րդ դասարանների սովորողները կամ այլ դպրոցի մաթեմատիկայով հետաքրքրվող սովորողները  հանդիպում են Միջին դպրոցի փառատոնյան պուրակում, պատասխանատու՝ Միջին դպրոց, Բուշ Լուսինե, Լիանա Հակոբյան, Լուսինե Ներսեսյան:  


Կրթահամալիրի 9-11 -րդ դասարանների սովորողները, Քոլեջի ուսանողները հանդիպում են Ավագ դպրոցի բակում,  պատասխանատու՝ Ավագ դպրոց, Մարթա Ասատրյան, Սյուզի Հակոբյան և ընկերներ: 

Ընթացքի մասին:

Մասնակիցները 10:00-ին բացում են  ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ամսագրի #84-րդ համարը,ընտրում են իրենց համապատասխան մակարդակը և լուծում: Պատասխանատուն հետևում է ժամին, ավարտը՝ 11:00ր: Պատասխանատուն ընթացքը նկարում է և մի քանի նկար է ուղարկում l.hakobyan@mskհ.am հասցեին:

суббота, 4 июня 2022 г.

Մաթեմատիկների ջոկատը Արատեսում

Դպրոց  բնության գրկում


Ձմեռային ճամբարի ժամանակ ես և իմ գործընկերները կազմակերպեցինք արտահերթ մաթեմատիկական ֆլեշմոբ,  բոլոր նրանց համար, ովքեր ակտիվ մասնակցում  են մաթեմատիկական ամենամսյա  ֆլեշմոբերին: Մրցույթի ժամանակ  ճանաչվեց 33 հաղթող, հաղթողների  մրցանակն էր  եռօրյա ճամբար Արատեսում: Այս անգամ ճամփորդությանը միացան վեց հաղթող սովորողներ, ովքեր իրենց հետ բերել էին իրենց ընկերներին, և այսպես՝  22 տարատարիք սովորողների խումբը պատրաստ էր ճամփորդության: Մեր ճամփորդությունը  սկսվեց սուրբ Երրորդություն եկեղեցում աղոթելով, բակում  նկարվելով, հետո նոր  ընկանք ճամփա: 
Առաջին կանգառը Հայրավանքն էր, երեխաների մեծ մասը եղել էր այնտեղ, սովորողները տարբեր ավանդույթներ պատմեցին եկեղեցու մասին: Հաջորդ կանգառը Ցախաց քարն էր, նախապես գիտեինք, որ այդքան էլ  հեշտ չի լինելու, նույնիսկ մի պահ մտածեցինք փոխել ուղղությունը և բարձրանալ Սմբատաբերդ, բայց պարզվեց, երեխաներից ոչ մեկը չէր եղել Ցախաց քար եկեղեցում և պնդեցին գնալ այնտեղ, և լավ էր, որ գնացինք, երեխաները հենց այդ դժվար ճանապարհին ընկերացան, միմիանց օգնելով դարձան միասնական խումբ՝ կիսելով ջուրը, հացը, զգացողությունը:


Հաջորդ օրը սովորողներին այլ փորձություն էր սպասվում, ռազմամարզական ճամբար, երեխաները միացան 9-րդ դասարանի ջոկատին և միասին մասնակցեցին ռազմամարզական ճամաբրին: Ի դեպ նշեմ, մենք ջոկատավարներս՝  ես, Ներսեսյան Լուսինեն մեծ հետաքրքրությամբ էինք հետևում աշխատանքին: Հրամանատարը  շատ յուրովի և հաճույքով էր բացատրում դասը, ամեն քայլին խոսելով հարենսիրության, ընկերության, իրար օգնելու, իրար վրստահելու մասին: Աղջինկերը շատ ավելի ակտիվ էին, քան տղաները, շատ ավելի մարզական, ավելի պատրաստված: Ես և խումբը շատ տպավորված էինք: Այնուհետև հաջորդեց սեղանի խաղեր մրցաշարը, դոմինո, շախմատ, շաշկի և այլն:

Երեկոյան մեզ սպսում էր խորհրդավոր խարույկը և հանդիպում տիար Բլեյանի հետ: Շատ օգտակար զրույց ունեցանք, երեխաները խոսեցին ճամաբարի ուղղություններից, ամառային նախագծերից, որոնք արդեն հասցրել էին ընտրել:

Թերևս ինձ համար ամենահիշարժանը երրորդ օրն էր, քայլք Արատեսում տիար Բլեյանի հետ: Ինչքան օգտակար էր,  թե՛ երեխաների.  և թե՛ մեզ համար,  ինչքան սիրով էր ներկայացնում տիար Բլեյանը ամեն ծառը, թուփը, քարը, գետը, առուն,  ինչքան սեր կար դեպի բնությունը, այս ամենը խնամոքով պահպանելու, զարգացնելու համար, պարզապես  անասելի է:
Իսկական հայրենագիտական ճամբար:

Միասնական ճաշից, քաղցր զյույցից հետո ընկանք ճամփա,  մեզ հետ տանելով այս ուսումնական տարվա թերևս ամենահիշարժան երեք օրերը: 

Սովորղների պատումներից առանձնացրել այս աշխատանքները:















Սովորողների պատումները