«Մաթեմատիկա» ամսագիրը կազմակերպում է ամառային մաթեմատիկական ֆլեշմոբ կրթահամալիրի լողափներում, բակերում, բացօթյա միջավայրում:
Սևանի ճամբարականներ
Վայոց ձոր ճամբարականներ
այլ մասնակիցներ
Պատասխանատու՝ Լիանա Հակոբյան և ընկերներ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈւՆԵԼԻ Է, ՀՐԱՎԵՐՆ ՏԵՍ ԱՅՍՏԵՂ:
Օրվա լուսաբանումը՝ Սարալանջ ռադիո, Միդլ ԹԻվի:
Պատշաճ կազմակերպման կարգը տե'ս այստեղ:
Օրը՝ հուիսի 7.
Ժամը՝ 10:00-11:00
Ամառային ճամբարը հարմար առիթ է, որ մաթեմատիկական ֆլեշմոբի ակտիվ մասնակիցները, ոչ ստանդարտ խնդիրներով հետաքրքրվող սվորողները հանդիպեն ֆիզիկական միջավայրում, իրար տեսնեն, ծանոթանան, շփվեն, ընկերանան:
Մասնակից սովորողները պետք է ներկայանան իրենց անհատական, լիցքավորված համակարգիչներով ( ֆլեշմոբը բակում է, ուստի լիցքավորման հետ կապված խնդիրների դեպքում սովորողը կարող է օգտվել հեռախոսից, պլանշետից):
Ավելի մանրամասն ստորև...
Աշխատանքի կազմակերպման օգնականներ՝
- Լիլիթ Սահակյան, Արմինե Մովսիսյան
- Գրետա Բակունց, Մարիամ Խաչատրյան
- Սյուզի Հակոբյան և ընկերներ
- Լիանա Հակոբյան, Լուսինե Ներսեսյան
- Մաթեմատիկա ամսագրի այլ անդամներ
Առաջին մակարդակի խնդիրներ
Մասնակիցներ՝
- 1-3-րդ դասարանի սովորողներ
- ցանկացողներ այլ դպրոցներից
- ճամբարային ջոկատներ
Երկրորդ մակարդակի խնդիրներ
Մասնակիցներ՝
- 4-5-րդ դասարանի սովորողներ
- այլ ցանկացողներ ավելի ցածր դասարաններից, այլ դպրոցներից
- ճամբարային ջոկատներ
Երրորդ մակարդակի խնդիրներ
Մասնակիցներ՝
- 6-8-րդ դասարանի սովորողներ
- այլ ցանկացողներ ավելի ցածր դասարաններից, այլ դպրոցներից
- ճամբարային ջոկատներ
համակարգող՝ Լիանա Հակոբյան, Լուսինե Ներսեսյան
Չորրորդ մակարդակի խնդիրներ
Մասնակիցներ՝
- 9-11-րդ դասարանի սովորողներ
- այլ ցանկացողներ ավելի ցածր դասարաններից, Քոլեջի ուսանողներ, այլ դպրոցներից
- ճամբարային ջոկատներ
Համակարգող՝ Սյուզի Հակոբյան և ընկերներ:
Աշխատանքի իրականացման ընթացքը:
Օգնական կազմակերպիչները՝ Լիլիթ Սահակյանը, Գրետա Բակունցը, Սյուզի Հակոբյանը Լիանա Հակոբյանը ջոկատավարներին, ջոկատներին տեղեկացնում են ամառային ֆլեշմոբի կամակերպման մասին: Աշխատանքները ստուգվում են մինչև հունիսի 13 -ը ներառյալ:
Ստուգումը:
Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքը ստուգում է իր դասվարը կամ իր մաթեմատիկայի դասավանդողը: Աշխատանքի ստուգման համար ստուգողը ստանում է լրավճար:
Խնդիրները չորս մակարդակների համար պատրաստում են մաթեմատիկա դասավանդողները՝ օտվելով 2015-2017թթ.ին հրապարակած ֆլեշմոբյան խնդիրներից, ինչպես նաև այլ աղբյուրներից: Կրթահամալիրի գլխավոր էջում նախապես դրվում է մաթեմատիկական առկա ֆլեշմոբի տեղեկացման մասին հրավեր բոլոր ցանկացողների համար:
Յուրաքանչյուր մակարդակից առավելագույն միավոր հավաքած սովորողին տրվում է մրցանակ.
առաջին մակարդակի համար-1-3-րդ դասարններից առավելագույն միավոր հավաքած սովորողին
Երկրորդ մակարդակի համար -4-5-րդ դասարաններիցառավելագույն միավոր հավաքած սովորողին
երրորդ մակարդակի համար -6-8-րդ դասարաններից առավելագույն միավոր հավաքած սովորողին
չորրորդ մակարդակի համար- 9-11-րդ դասարաններ, Քոլեջի ուսանողներից առավելագույն միավոր հավաքած սովորողին:
Մրցանակը՝
- մաթեմատիկական եռօրյա անվճար ճամբար Արատեսում, ճամփորդության կամզակերպման պատասխանատու «Մաթեմատիկա» ամսագրի անդամներ և ընկերներ:
0 коммент.:
Отправить комментарий