https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեություն-2020-2021



 Դասընթացի ծրագիրը տե'ս այստեղ:

Oգտակար ռեսուրսներ՝






Ուսումնական տարվա առաջին շրջանը սկսում ենք սեպտեմբերի 1-ին ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցներով։


Մասնակիցների ցուցակը.

Երրորդ ուսումնական շրջան 

Ամառային ուսումնական ճամբար:

Հունիսի 7.

Մաթեմատիկական խաղեր, մրցույթներ

Մաթեմատիկական ռեբուսներ


Հունիսի 2.
Մաթեմատիկական խաղեր բակում
Անդրադարձ մաթեմատիկա ամսագրին:

Խնդիրներ

Մայիսի 26

Միջին դպրոցի սովորողներն առաջարկում են կրտսեր սովորողներին հետևյալ խդիրները :

Մ այիսի 24.

1. 16սմ կողմով քառակուսին տրոհեցին 4 սմ կողմ ունեցող փոքր քառակուսիների: Հետո  ստացված  քառակուսիներից սարքեցին ուղղանկյուն, որի լայնությունը 8սմ է: Որքա՞ն է այդ ուղղանկյան երկարությունը:

2. 5x5 չափի քառակուսու վանդակները ներկել են «խաչի» տեսքով, (տե՛ս նկարը), որի արդյուքնում ներկվել է 9 վանդակ: Նույն ձևով ներկելով 7x7  չափի քառակասու վանդակները, քանի՞ ներկված վանդակ կստանաս:

















3.
 Բանվորը պատը կառուցելու համար օգտագործում էր  երկու տարբեր չափերի ուղղանկյունանիստեր,  (տե՛ս նկարը): Փոքր ուղղանկյունանիստի երկարությունը 1 է: Գտիր մեծ ուղղանկյունանիստի երկարությունը:





4. Նկարում  նշված տառերը ինչ որ թվեր են: Այդ տառերից տարված են սլաքներ այնպես, որ սլաքի ծայրին գրված թիվը ավելի փոքր է, քան այն թիվը, որից դուրս է եկել սլաքը:  Օրինակ՝ Е-ն փոքր է Б-ից: Նկարում ո՞ր թիվն է ամենափոքրը, նշի՛ր այդ տառը:










5. Քանի՞ եռանկյուն կա նկարում:










6. Համացանցից գտիր հետաքրքիր խնդիրներ և առաջարկիր մաթեմատիկական ֆլեշմոբին:


Մայիսի 19.
Բանավոր հաշվարկ
Միջին դպրոցի սովորողներն առաջարկում են կրտես սովորողներին հետևյալ 
խդիրները 1:
Մակերեսի հաշվումը:



Մայիսի  17
Բանավոր հաշվարկ:
Միջին դպրոցի սովորողներն Արևելյան դպրոցի սովորողների համար կազմել են հետևյալ խդիրները 1, խնդիրներ 2 (1-7)


Մայիսի 12

1.      ա) Ընդգծի՛ր նշված թվերից այն, որը գումարելով 402-ին՝ ստացված գումարը
պատիկ կլինի 5
-ին։

ա․ 2                                 բ․ 3                         գ․ 5
բ)Ընդգծի՛ր ճիշտ պատասխանըՈրքա՞ն մնացորդ կստացվի,  եթե 14×5+3  արտահայտության արժեքը բաժանենք 7-ի։
ա 1                                           բ 7                             գ 3

 

2.  Կատարի՛ր գործողությունները։

64կգ550գ-42կգ320գ=________________________________________________________

85կգ420գ-42կգ640գ=_______________________________________________________

 

3.ա) Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 3 ժամում,
 եթե նրա շարժման արագությունը՝ 70կմ/ժ է։

                         

                   

  բ ) Ավտոբուսը 4 ժամում անցնում է 240կմ ճանապարհ։ Ի՞նչ արագությամբ էր շարժվում ավտոբուսը։

                                  

4 Ընդգծի՛ր ճիշտ պատասխանները։

6204մ=6կմ 204մ                                          3ժ 10ր=190ր

444սմ=44մ 4սմ                                           5020մլ=5լ 200մլ

225ր=2ժ 25ր                                                2005մլ=2լ 5մլ

 

5 Հաշվի՛ր, թե որքա՞ն ջուր է հոսում ծորակից 5 ժամում՝ գիտենալով, որ 1 ժամում հոսում է 250լ։

              

6. A վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ  շարժվեցին երկու մեքենա։Նրանցից մեկը շարժվում էր 60կմ/ժ արագությամբ,  իսկ մյուսը՝ 90կմ/ժ։ Որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը 4 ժամ հետո

7*Կռահի՛ր օրինաչափությունը և գրի՛ր հաջորդ թիվը։

9, 20, 42,  86, _______

8.Գտիր ճանապարհը:

9. Ինքնուրույն պատրաստիր այդպիսի լաբիրինթներ:

Մայիսի 10

Բանավոր հաշվարկ բակում

խաղ-մեքենա/մաթեմատիկական խաղ/

Խնդիրներ՝

1.Այն ճանապարհը, որ Գուրգենն անցնում է երեք քայլով, նրա հայրը անցնում է երկու քայլով: Ծիրանի ծառից մինչև խնձորի ծառը Գուգենը հասավ 24 քայլով: Այդ ճանապարհը քանի՞ քայլով կանցնի նրա հայրը:

2.Շախմատի տախտակի a1 դաշտը սև է: Առանց շախմատի տախտակին նայելու, որոշիր, թե ինչ գույն ունի (սև կամ սպիտակ) e6 դաշտը:


3.Քանի՞ քառակուսի կարելի է ստանալ` միացնելով այս կետերը հատվածներով:
Подпись отсутствует
4.Նշված գծերով A կետից B կետը գնալու համար քանի՞ տարբեր ճանապարհ կա, եթե նույն կետի վրայով երկու անգամ անցնել չի կարելի:
Подпись отсутствует


Подпись отсутствует
5.Տիգրանը 1-9 թվերը մեկ անգամ տեղադրելով դատարկ
 վանդակներում, կարողացավ լուծել թվաբանական
խաչբառը (գործողությունները կատարեց հերթականու
թյամբ, ինչպես նշված է խաչբառում): Ի՞նչ թվեր
 տեղադրեց վանդակներում:


Մայիսի 5

Բանավոր հաշվարկ

Քննարկում ենք նախոր դդասի խնդիրները

Լուծում ենք մաթեմատիկական ֆուբուկիներ

Մայիսի 3
Բաավոր հաշվարկ:

Ինտերակտիվ մոդելներ:

1. Գրի՛ր հաջորդականության հաջորդ անդամը: 1, 20, 3, 18, 5, 16, 7, 14, ____

2. Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները մեկնեցին Արատես և վերադարձան 4 օր 20ժ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նրանք կվերադառնան։

3. Տարոնը ունի կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ։ Կարմիր ու դեղին փուչիկները 20 հատ են, դեղին ու սպիտակ փուչիկները՝ 13, իսկ կարմիր ու սպիտակ փուչիկները՝ 17։ Քանի՞ կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ ունի Տարոնը։

4. Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞ ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 250մ է։

5. Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը:

6. Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:


Ապրիլի 28

Բանավոր հաշվարկ բակում:

Օրվա խնդիրներն տե՛ս հղումով:


Ապրիլի 26

Բանավոր հաշվարկ բակում
Ապրիլի 21.

Բանավոր հաշվարկ:

Ինտերակտիվ մոդելներ-կոտորակի գաղափարը:

Ապրիլի 19.

Բանավոր հաշվարկ:

Ինտերակտիվ մոդելներ-Թվաբանություն

  1. Շարունակել քննարկել նախորդ դասի խնդիրները:

Ապրիլի 14

1.Ունենք հաղարջ, ազնվամորի, ելակ, բալ: Քանի՞ ձևով կարող ենք երկու բաղադրիչ ունեցող հյութ պատրաստել:

2.Գտեք այն երկնիշ բնական թվերի քանակը, որոնց միավորի թվանշանը մեծ չէ տասնավորի թվանշանից:

3.Մեղրով լիքը լցված բիդոնը կշռում է 50կգ: Դատարկ բիդոնի զանգվածը 4 կգ է: Հաշվեք մեղրով կիսով չափ լցված բիդոնի զանգվածը:

4.Քանի՞ տարեկան է Վարդանը, եթե վեց տարի հետո նրա տարիքը կեռապատկվի:

5.Եռանիշ թվի թվանշանների գումարը 26 է: Այս պայմանին բավարարող քանի՞ թիվ կա:

Ապրիլի 12.

.1. Երկու թվերի գումարը 12 է,տարբերությունը` 6: Գտեք այդ թվերը:

2. 10 ձողեր դասավորված են կողք կողքի և նրանց միջի հեռավորությունը արտահայտված է 1-ից սկսած հաջորդական կենտ թվերով: Գտեք 1-ից 10-րդ ձողերի միջև ընկած հեռավորությունը:

 3. Երեխաները 200 աթոռ ներկելու համար օգտագործում են 10լ ներկ: Նրանք գնեցին 50լ ներկ, և ներկեցին 600 աթոռ: Քանի՞ լիտր ներկ ավելացավ:

4. Արամը աշխատանքը ավարտեց 3 ժամում, իսկ Անին՝ 2 անգամ ուշ: Ժամը քանիսի՞ն երկուսն էլ կավարտեն աշխատանքը, եթե սկսել են ժամը 2-ին:

5. Ուղղանկյան երկարությունը 4 անգամ մեծ է լայնությունից: Ուղղանկյան պարագիծը հավասար է 360սմ: Ինչի՞ են հավասար ուղղանկյան երկարությունն ու լայնություն:

6. Հեծյալը պետք է անցնի 200կմ ճանապարհ: 2ժամ նա անցավ 35կմ/ժ արագությամբ,4ժամ 20կմ/ժ արագությամբ: Որքա՞ն ճանապարհ է մնացել անցնելու:

7. Հինգ պաղպաղակի ընդհանուր գինը 600 դրամով ավելի է երեք պաղպաղակի ընդհանուր գնից: Քանի՞ դրամ արժի մեկ պաղպաղակը:

8.Ավտոմեքենան 100կմ անցնելու համար ծախսում է 10լ բենզին: Լիցքավորեց 70 լիտր բեզին և անցավ 450կմ: Քանի՞ լիտր բենզին մնաց բաքում:

Ապրիլի 5, 7

1. Դավիթը ծառերն էտելու համար 15 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց Դավիթը։

2. Մոնիկան, Աննան և Եվան միասին նարգիզներ տնկեցին։ Մոնիկայի և Աննայի տնկածները միասին 15-ն էին, իսկ Մոնիկայի և Եվայի տնկածները՝ 13-ը։ Քանի՞ նարգիզ միասին տնկեցին աղջիկները, եթե Մոնիկան տնկեց 7 նարգիզ։

3. Ծաղկանոցը 5 մարգ ուներ։ Երկրորդ մարգում 2-ով ավելի շատ կակաչ կար, քան առաջին մարգում, երրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երկրորդում, չորրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երրորդում, հինգերորդում՝ 2-ով ավելի շատ, քան չորրորդում։ Քանի՞ կակաչ կար առաջին մարգում, եթե բոլոր մարգերում միասին 35 կակաչ կար։

4. Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում գարնան երեք ամիսների անունները գրելու համար։

5. Ռաֆայելն ու Եգորը նստած են գնացքի հարևան վագոններում։ Ռաֆայելը, գնացքի սկզբից հաշվելիս,  5-րդ վագոնում է, իսկ Եգորը` վերջից հաշվելիս՝ 7-րդ։ Քանի՞ վագոն ունի գնացքը։ Դիտարկե՛ք բոլոր հնարավոր տարբերակները։

6. Երեսուն սովորողի չամչով փլավ հյուրասիրելու համար անհրաժեշտ է 3 կիլոգրամ բրինձ և կես կիլոգրամ չամիչ: Քանի՞ կիլոգրամ բրինձ և քանի՞ կիլոգրամ չամիչ է անհրաժեշտ 120 սովորողի հյուրասիրելու համար:

7. Տասնինը ծաղիկը դասավորեցին ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ,․․․հերթականությամբ։ Շարքում ո՞ր ծաղկից ավելի շատ ստացվեց։

8. Ծաղկազարդի տոնին Լուսինեն և Կարինեն որոշեցին ընկերների համար եռագույն ճակտոցներ հյուսել։ Քանի՞ տարբեր ճակտոց կստացվի, եթե նրանք ունեն կարմիր, կանաչ, դեղին, կապույտ թելեր։

9. Արվեստանոցում 20 կգ կավ կա: Մարտի 15-ից սկսած՝ օրական 3 կգ կավ օգտագործեցին։ Մարտ ամսվա ո՞ր օրը կավը կվերջանա։ 

10. Կռահի՛ր օրինաչափությունն ու լրացրո՛ւ պակասող թիվը՝
 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55,___ :

Մարտի 31

Նախագիծ՝

Նախագիծ  11. Խնդիրներ  սլաքավոր  ժամացույցի վերաբերյալ

Խնդիրներ  սլաքավոր  ժամացույցի վերաբերյալ:

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhgEhZSRNCn1G-nYSyLwS2DDOJnKXvzx_Sg0aWNwouNXRPCyZ738lMPQINEF65fAswSA2iLbpwSOt41ZXr5O6PlwX9Nulhj9sqVRmCy_FfAoHjOF99WjvGn6-I9rZ3wZNbZ6mK1xzGuvpQ/s320/%25D5%25AA%25D5%25A1%25D5%25B4.png

1


1.Ժամը  քանի՞սն  է  ցույց  տալիս  նկարում  պատկերված ժամացույցը:
2. 
Նկարագրե՛ք րոպեների և ժամերի սլաքների դիրքըեթե այն ցույց է տալիս ժամը 8:25:
3.
 Նկարագրե՛ք  րոպեների և ժամերի սլաքների դիրքըեթե այն ցույց է տալիս ժամը 18:35:
4.
 Ժամերի սլաքը գտնվում է 3-ի և 4-ի միջևիսկ րոպեների սլաքը ցույց է տալիս 8-ը: Ժամը քանի՞սն է:
5.
Ժամը 14:40 –ին ժամի սլաքը ո՞ր թվին է  ամենամոտը:
6.
 Ժամը 20:52 է: Երեսուն րոպե հետո րոպեի սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:
7.
Ժամը 19:43 է: Ժամը քանի՞սը կլինի 50 րոպե հետո:
8.
 Ժամը 17:27 էԵրեսուներեք րոպե հետո րոպեի սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:
9.
 Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանի՛ր այնպես, որ յուրաքանչյուր մասում եղած թվերի գումարը իրար հավասար լինեն:

10.Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանի՛ր այնպես, որ մասերից մեկում եղած թվերի գումարը երկու անգամ մեծ լինի մյուսում եղած թվերի գումարից:

Մարտի 29

Բանավոր հաշվարկ:

Բնական թվեր, հաջորդական թվեր, զույգ ու կենտ թվեր, առաջադրանքն այստեղ:


Մարտի 17

 

Մաթեմատիկական խաղ-գորտերով:
Բանավոր հաշվարկ


Մարտի 15.

Բանավոր հաշվարկ:

Հանոյի աշտարակը, օնլայն մաթեմատիկական  խաղ:

Խառը խնդիրներ կրկնողության համար:

Մարտի տաս

Բանավոր հաշվարկ

Խնդիրներ մայրիկների տոնին

Լուծելով խնդիրը իմացիր մայրիկիս անունը:

Ստորև կցված է աղյուսակ, որտեղ յուրաքանչյուր տառի համապատասխանում է որևէ թիվ.

 Aybuben


Գրիր մայրիկիդ անունը, գտիր այդ տառերին համապատասխան թվերը, կազմիր այնպիսի խնդիրներ, որոնց պատասխանն լինի այդ թիվը:

Տո՛ւր ընկերոջդ, թող գուշակի մայրիկիդ անունը:

Լուծիր հետևյալ խնդիրները՝





Մարտի 3.

Բանավոր հաշվարկ:

Խնդիրներ՝ Կենգուրուից, լուծել 1-8 համարի խնդիրները:


 Մարտի մեկ

 Աշխատանք ամսագրում

Խնդիրներ Կենգուրու մրցույթից

Փետրվարի 24.

Սիրելի սովորողներմարտի մեկին կթողարկվի Աշոտ Բլեյանի 2000-րդ գիրըՄենք մեր խմբի անդամնեորվ  փոքրիկ անակնկալ պետք է պատրաստենք և շնորհավորենք նրան:

Խնդրում եմհարցերառաջադրանքներգլուխկոտրուկներ  պատրաստիր նրա գրի վերաբերյալնայելով նրա բլոգը:


Փետրվարի 22

Խնդիրներ մաթեմատիկական ամսագրից

Փետրվարի 17.

Բանավոր հաշվարկ, բաժանում, պարզ թվեր:

Խնդիրների  քննարկում  մաթեմատիկական  Կենգուրու  միջազգային մրցույթից:


Փետրվարի 15.

Բանավոր հաշվարկ

Սովորողների պատրաստած խաղերը՝

Օրվա խնդիրները՝

1.Քանի՞ բնական թիվ կա հետևյալ երկու թվերի միջև.
ա) 1 և 29
 բ) 1 և 38,
գ) 30 և 38, 
դ) 100 և 125:

2.Վահեն մեծ է Անուշից, իսկ Անուշը մեծ է Սոնայից: Վահե՞ն է մեծ,
թե՞ Սոնան:

3. Արամը փոքր է Հասմիկից, իսկ Հասմիկը փոքր է Սարոյից: Արա՞մն
է փոքր, թե՞ Սարոն:

4. Բարդին բարձր է սոճուց, իսկ սոճին բարձր է եղևնուց: Ո ՞ր ծառն է
ամենաբարձրը, ո՞ րը` ամենացածրը:

5. Ձմերուկը ծանր է խնձորից, և սեխը ծանր է խնձորից: Կարելի՞ է
արդյոք այդ տվյալներով որոշել` որն է ծանր` ձմերո՞ւ կը, թե՞ սեխը:

6. Գիրքը թանկ է տետրից, թղթապանակն էլ է թանկ տետրից:
Կարելի՞ է արդյոք այդտվյալներով որոշել` գի՞րքն է թանկ, թե՞ թղթապանակը:

7. Վերականգնիր բաց թողածը թիվը
ա) 63 − 45 + ... = 63
 բ) ... − 51 + 51 = 76,
գ) 92 − ... + 45 = 92,
 դ) 56 − ... + ... = 56,
ե) (45 + 12) − ... = 45,
 զ) (... + 16) − 16 = 47,
է) (... + 73) − 31 = 73, 

8. Վերականգնիր բաց թողածը թիվը
ա) 20 + ... = 30,
 բ) ... + 47 = 50,
գ) 40 − ... = 23,
 դ) ... − 32 = 10:
ե) 43 + ... = 64, 
զ)... + 45 = 59,
Է) 34 − ... = 26, 
Ը) ... − 53 = 35:

Փետրվարի 10

Դաս. 3

1.Գրեք հետևյալ թվերը թվանշաններով՝

  •  հարյուր  հազար
  •  միլիոն
  •  տասը հազար
  • հարյուր միլիոն
  •  միլիարդ
  •  տասը միլիոն
  •  հարյուր միլիարդ
  •  տասը միլիարդ մեկ:

2. Գրեք որևէ

ա) երկնիշ, բ) եռանիշ, գ) քառանիշ, դ) յոթանիշ

թիվ:


3. Բնական թվերի շարքից դուրս գրեք առաջին և վերջին

ա) երկնիշ, բ) եռանիշ, գ) քառանիշ թվերը:

 

4. Քանի՞ ա) միանիշ,  բ) երկնիշ, գ) եռանիշ թիվ կա:

 

5.Հաշվեք.

ա) (48+36) ։ 2=

բ) (16+20) ։ 4=

 գ) (50+120) ։ 5=

 դ) (484+426) ։ 2=

 ե) (840488) ։ 4=

 զ) (963690) ։ 3=

 է) (990+99) ։ 9=

 

6.Ի՞նչ թվանշան պետք  է տեղադրել  աստղանիշի փոխարեն, որ ստացված թիվը բաժանվի 9-ի.

ա) 4*, բ) 5*, գ) 85*, դ) 738*, ե) 6*7, զ) 7*2, է) 24*0, ը) 2090*:

 

7.Նշեք տրված թվի բոլոր բաժա նարար ները.

 ա) 2, բ) 6, գ) 12, դ) 16, ե) 18:



Փետրվարի 8

Դաս 2.

Բանավոր հաշվարկ/ թվերի բաժանելիության հայտանիշները:

Նշեք տրված թվի բոլոր բաժանարարնե րը.

ա) 2

 բ) 6

 գ) 12

 դ) 16

 ե) 18,

զ) 20

 է) 28 

2.  Թվարկեք վեց զույգ թիվ:

3. Թվարկեք յոթ կենտ թիվ:

4. 562. 128, 325, 500, 506, 725, 905, 830, 962, 750, 1000, 1262, 2440 թվերից

որո՞նք են բաժանվում.

ա) 2-ի, բ) 5-ի, գ) 2-ի և 5-ի, դ) 10-ի:

5.Գրեք վեց թիվ, որոնք բաժանվում են.

ա) 2-ի, բ) 5-ի, գ) 2-ի և 5-ի, դ) 10-ի:

6. ա) 15-ից մինչև 95 թվերից որո՞նք են բաժանվում 10-ի:

բ) 23-ից մինչև 46 թվերից որո՞նք են բաժան վում 5-ի:

գ) 51-ից մինչև 73 թվերից որո՞նք են բաժանվում 2-ի:

7. 2, 3, 5, 7 թվանշաններով, առանց դրանք կրկնելու, գրեք բոլոր քառանիշ թվերը, որոնք բաժանվում են. ա) 2-ի, բ) 5-ի:

8. Առաջարկիր խնդիր մաթեմատիկական ֆլեշմոբի համար:



Փետրվարի 3

Բանավոր հաշվարկ, բաժանում:

Առաջադրանքներ <<Քան>>  ակադեմիայի էջից՝

Առաջադրանք 1.2, 3, 4, 

Փետրվարի մեկ

Դաս 1.

Բանավոր hաշվարկ / բաժանում/

Օրվա խնդիրները՝

1.Հյուսիսային դպրոցի տոնածառը զարդարեցին  կարմիր, դեղին և սպիտակ խաղալիքներով։ Կարմիր խաղալիքները 20 հատ էին, դեղին խաղալիքները 5-ով պակաս էին  կարմիր խաղալիքներից, իսկ սպիտակները՝ 8-ով ավել էին դեղիններից։ Քանի՞ խաղալիք կար տոնածառին:

2. Հյուսիսային դպրոցից մինչև կինո Հայաստան ճամբարականները քայլքով հասնում են 20 րոպեում,  ֆիլմը սկսվում է ժամը՝ 12:30: Ճամբարականները  ժամը քանիսի՞ն պետք է դուրս գան դպրոցից, որպեսզի չուշանան ֆիլմի դիտումից, եթե նախատեսել են 20 րոպեանոց կանգառ այգում:

3.Հունվարի 11-ը երկուշաբթի է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի հունվարի 28-ը:

4. Երեք կիլոգրամ ալյուրից  կարելի է թխել 50 միանման գաթա:  Յոթ ու կես կիլոգրամ ալյուրից քանի՞ այդպիսի գաթա կթխվի:

5. Դդմախաղի ժամանակ Գայանեն, Գևորգը, Տիգրանը և Էլլան միասին  խաղաղացին 10 տարբեր  խաղեր, որոնցից յուրաքանչյուրը խաղում էր մենակ: Ամենաշատ խաղերը Գայանեն  խաղաց, իսկ ամենաքիչը՝ Էլլան։ Տղաները միասին քանի՞ խաղ խաղացին:

6. Մարզական ստուգատեսին մասնակցելու համար Վարդանը հեծանվով Հյուսիսային դպրոցից  Հարավային կամ Հարավային դպրոցից Հյուսիսային հասնում է 25 րոպեում։ Քայլքով  քանի՞ րոպեում կհասնի Հարավային դպրոցից Հյուսիսային դպրոց, եթե այդ նույն ճանապարհի վրա  հեծանվով 2 անգամ ավելի քիչ  ժամանակ է  ծախսում, քան քայլելիս:

7. Դդումներ գնելու համար Կառլենն ուներ 1000 դրամ։ Մեծ դդումն արժեր 200 դրամ, իսկ փոքր դդումը՝ 150 դրամ։ Տաբեր չափերի ամենաշատը քանի՞ դդում  կարող է գնել այդ գումարով:

8. Նարեն դդմային խաղեր խաղալու համար արկղով դդումներ բերեց դպրոց։ Արկղում եղած դդումներից մեկական բաժանեց 4 ընկերներին,  իսկ արկղի մեջ մնացած 2 դդումը  իրեն վերցրեց։ Նարեն քանի՞ դդում  բերեց դպրոց:

9. Թվային շարքի 1, 2, 3, 4, 5, 6, 7  կենտրոնում չորս թիվն է, իսկ ի՞նչ թիվ կլինի այս շարքի կենտրոնում՝ 1, 2, 3, 4, .., 14, 15:

10. Նկարում պատկերված յուրաքանչյուր տառ համապատասխանում  է 1-9 որևէ թվի, ընդ որում, տարբեր տառերին՝ տարբեր թվեր: Յուրաքանչյուր սլաք տանում է մեծ թվից ավելի փոքր թիվ: Ի՞նչ թիվ է գրված F տառի փոխարեն:









Հունվարի 27.
Սիրելի սովորողներ, այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի հերթական օրն է:
Օրվա խնդիրները.
Լուծիր պատկերներով ռեբուսները՝
1.



















2. 




























Հունվարի 25.
Բանավոր հաշվարկ:
Լրացրու երկրաչափական պատկերներով և թվերով սուդուկուները՝





Խնդիրներ.
Հունվարի 18-20.
Բանավոր հաշվարկ:
Խնդիրներ.

1.Անդրանիկը իր երկանիվ հեծանվով 200մ ճանապարհ անցավ: Քանի՞ մետր անցավ նրա հեծանվի անիվներից յուրաքանչյուրը:

 2.Դատարկ վանդակները լրացրեք 1, 2, 3, 4 թվանշաներով այնպես, որ ոչ մի տողում, սյունակում և 2x2 չափսի առանձնացված մասում կրկնվող թվանշան չլինի: Ի՞նչ թվանշան գրված կլինի վերևի տողի առաջին վանդակում:

 







3.Որպես գումարելիներ օգտագործելով միայն 3-ը և 5-ը՝ 

գրեք թվային արտահայտություն, որի արժեքը լինի 34:


4.Վահանը 45 րոպեանոց դասի ընթացքում 15 րոպե համակարգչով 

խաղաց, 13 րոպե պատուհանից դուրս նայելով երազեց, 10 րոպե 

խանգարեց կողքին նստողին: Մնացած ժամանակը զբաղվեց դասով:

 Վահանը քանի՞ րոպե դասով զբաղվեց:


5.Քանի՞ եռանիշ թիվ կա, որի գրության ժամանակ մեջտեղի թվանշանը 0 է։

 

 6.Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 27 է: 

Որքա՞ն է այդ թվանշանների գումարի կրկնապատիկը:


7.Դպրոցում դասերը սկսվում են ժամը 9:20: Ամեն դասաժամից հետո 

տրվում է 10 րոպե դասամիջոց: Ժամը քանիսի՞ն կսկսվի 4-րդ դասաժամը, եթե 1 դասաժամի տևողությունը 45 րոպե է:

 8.Արմանը մտքում պահեց մի թիվ: Այն բաժանեց 3-ի, արդյունքը մեծացրեց 

3-ով, ստացվածը բազմապատկեց 3-ով և ստացավ 333: 

Ի՞նչ թիվ էր մտապահել Արմանը:


9.Մաթեմատիկական խաղի ստեղծում  https://learningapps.org/ էջով:

 


Հունվար 11
Դաս 26.


Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր

Բաժանելիության հայտանիշներ՝  5, 10

Լուծում  և քննարկում  ենք հետևյալ  խնդիրները:



Դեկտեմբերի 24
Դաս 25

Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը, լրացնում ենք բաց թողած
 
առաջադրանքները:

Լուծիր խաչբառը՝





















Դեկտեմբերի 21
Դաս 24
Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը,բլոգների ստուգում:
Բանավոր հաշվարկ.
Առաջադրանքներ՝

1. Ձմեռային արձակուրդի ժամանակ դպրոցի ծաղկանոցում Աննան պետք է հերթապահի հունվարի այն օրերին, որոնք մեծ չեն 7-ից, իսկ Լիլիթը` որոնք մեծ են երեքից, բայց փոքր են 11-ից: Ո՞ր օրերին են նրանք միասին հերթապահելու:

2. Այս տարվա Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր երեքհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը:

3. Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ փող ծախսեց, քան Գագիկը: Քանի՞ դրամ ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը 1500 դրամ ավելի քիչ է ծախսել:

4. Ձմեռ պապը նվերների տուփերը շարել է բուրգաձև, ինչպես ցույց է տրված նկարում: Յուրաքանչյուր տուփի վրա գրված է տուփում եղած նվերների քանակը: Նկարից օգտվելով՝ գտիր, թե քանի նվեր կա ամենավերևի տուփում:



5. Ձմեռ պապը պետք է A քաղաքից B քաղաքը գնա: Գծագրի օգնությամբ պարզիր, թե քանի տարբեր ճանապարհ կա դրա համար, եթե կարող է շարժվել միայն սլաքների ցույց տված ուղղություններով:



6. Ձմեռ պապը նվերները բաժանելիս նկատեց, որ տները համարակալված էին 1-ից մինչև 7 թվերով (պարտադիր չէ հաջորդաբար): Հորիզոնական ուղղությամբ դասավորված տների համարների գումարը 16 էր, իսկ ուղղահայաց ուղղությամբ՝ 17 (տե՛ս գծագիրը): Գտիր անկյունի տան համարը:



7. Նկարում բերված բոլոր օղակները միացնելով պետք էր տոնածառի շղթա ստանալ (տես նկարը): Ամենաքիչը քանի՞ օղակ պետք էր բացել՝ շղթան կազմելու համար:



8. Տոնածառին երեք գույնի լույս կա՝ կարմիր, կանաչ, դեղին: Սկզբում միանում է կարմիր լույսը, հետո այն անջատվում է, և միանում է կանաչը, հետո այն անջատվում է, և միանում է դեղինը, հետո դեղինը անջատվում է, և միանում է կարմիրը, և այդպես շարունակ: Յուրաքանչյուր անգամ լույսը վառ է մնում  մեկ վայրկյան: Լույսերը միացնելուց յոթանասուն վայրկյան հետո ո՞ր գույնը վառ կլինի:

9. Եղևնու 20 սանտիմետրանոց տնկին ամեն տարի բարձրանում է 20 սանտիմետրով: Տնկելուց քանի՞ տարի հետո եղևնու բարձրությունը կլինի 1մ:

10. Ձմեռ պապի պարկը նվերներով 110կգ է: Նվերների զանգվածը 100 կիլոգրամով ավելի է պարկի զանգվածից: Քանի՞ կիլոգրամ նվեր էր բերել Ձմեռ պապը:








Առաջադրանքներ:է
Դեկտեմբերի 16
Դաս 23.
Բանավոր հաշվարկ.
Առաջադրանքներ:
Լուծիր ռեբուսները՝
*8+*5=9*
**+1=***
25+**=1**
9*-*=90
1*1+*9=200









Դեկտեմբերի 14
Դաս 22. Բանավոր հաշվարկ
Ծանոթանում ենք Մաթեմատիկա ամսագրին:



Դաս 21.
Դեկտեմբերի 7-11
Դաս 21.
Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր, հաղթողներ՝ Եվա Խ. Ռոզի, Մհերչո:

Լուծում ենք սովորողների կազմած խաչբառները:



Խնդիրներ՝





Դաս 20. Բանավոր հաշվարկ:
Առաջադրանքներ.

1․ Եթե ունեցածս փողը կրկնապատկեմ և 600դրամ ավելացնեմ, 6600դրամ կստացվի։ Ինչքա՞ն փող ունեմ։

2․ Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։

3․ Երկու ծառայող 9510դրամ ստացան։ Առաջինը 510 դրամով պակաս ստացավ,քան երկրորդը: Յուրաքանչյուրը ինչքա՞ն ստացավ։

4․ Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը։

5. 86մ կտորը բաժանեցին 2 այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։ Գտեք յուրաքանչյուր կտորի երկարությունը:

6․ Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին գումարեց 15 ու արդյունքը բաժանելով 3-ի ստացավ 50: Գտնել Արեգի մտապահած թիվը:

7Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված խմբի համար, եթե խմբի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։

8․ Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։

9․  Մանկապարտեզում կա 8 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը հաշվեց, որ դրանք միասին ունեն 22 անիվ։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ հեծանիվ կար մանկապարտեզում։

10․ Մարիան գնել է 8 զույգ կոշիկ, յուրաքանչյուրը` 7500դրամ:Գնումների համար որքա՞ն գումար է վճարել Մարիան:

Դաս 19.  Դեկտեմբերի 2

Բանավոր հաշվարկ:

Շարունակում ենք լուծել մաթեմատիկական ռեբուսներ շարքը:

7x *=*5

9 x* =*4 

581:7=8*

786*:2=***4

354:2=***

*8:6=*

6***:2=*111

**:9=*1

99+ *=**5

AA X AA=ABA

AA+AA=PAR

7**9+*41*=*6007

788*2-6*60=7235*



Դաս 18. Նոյեմբերի 30

Բանավոր հաշվարկ, 11 - ով բազմապատկում:

Առաջադրանք:
Լուծիր մաթեմատիկական ռեբուսները՝

  1. **7 +* =1000
  2. **5+**=1004
  3. **4 +7 =**0*
  4. ***+1=1000
  5. **7+9=**0*
  6. **5+7=**0*
  7. **4-*=*5
  8. **1+9*=1*9
  9. *9*+*9=311
  10. *3*-*5=70
  11. *7*+5*6=823
  12. 2*7-*6*=128
  13. *2*+2*2=*000
  14. ****-***=1


Դաս 17. Նոյեմբերի 23-27

Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր

Այն սովորողներն, ովքեր դեռ չեն կազմել մաթեմատիկական խաչբառերը, խնդրում եմ շտապեն:

Առաջադրանքներ

1.Գտի՛ր օրինաչափությունը և որոշի՛ր, թե որ միրգը պետք է լինի հարցական նշանի փոխարեն:

Подпись отсутствует

2.Խնձորը էժան է տանձից, բայց թանկ է սալորից: Այդ մրգերից ո՞րն է ամենաթանկը:

3.Դպրոցի բակում սովորողները տնկեցին 40 բերքատու ծառ: Տնկած ծառերի կեսը սալորենի էր: Մնացած ծառերի կեսը խնձորենի էր: Մնացածի կեսը ընկուզենի էր: Քանի՞ ընկուզենի տնկեցին սովորողները:

4,Վարդան պապն իր այգում անցած տարի 7 ընկուզենի տնկեց՝ մեկ շարքով: Այս տարի ևս 7 ընկուզենի տնկեց բայց շրջանագծով և յուրաքանչյուր երկու ընկուզենու արանքում՝ 1 մասրենի: Քանի՞ մասրենի տնկեց Վարդան պապը:

5,Դավիթը, Արեգը և Արան մասնակցեցին դպրոցական ծառատունկին: Դավիթը բերել էր 12 տնկի: Արեգը բերել էր 9 տնկի, իսկ Արան տնկի չէր բերել: Տղաները հավասար քանակով տնկիներ տնկեցին: Նրանցից ամեն մեկը քանի՞ տնկի տնկեց:

6,Եղեգնաձորում կազմակերպված այգեկութին մասնակցեցին սովորողներ, ուսուցիչներ և ծնողներ: Բոլորը միասին 40 հոգի էին: Մասնակիցներից 13-ը ուսուցիչներ էին, 18-ը՝ և՛ ուսուցիչ, և՛ ծնող, մնացածը՝ սովորողներ: Քանի՞ սովորող մասնակցեց այգեկութին:

7,Սերկևիլի ծառը, խնձորնեին և նռնենին մեկ ուղիղ գծով են տնկված: Սերկևիլի ծառից մինչև խնձորենին 2մ 25սմ է: Խնձորենուց մինչև նռնենին 1մ 15սմ է: Ինչքա՞ն կարող է լինել սերկևիլի ծառից մինչև նռնենին եղած հեռավորությունը:

8,

Որոշի՛ր, թե որքան է կշռում մեկ խնձորը:
Подпись отсутствует
Отправить

Դաս 16. Նոյեմբերի 23-27

Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր

Այն սովորողներն, ովքեր դեռ չեն կազմել մաթեմատիկական խաչբառերը, խնդրում եմ շտապեն:

Առաջադրանքներ

1.Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում  «Մխիթար Սեբաստացի»  գրելու համար: Միևնույն տառի մեծատառն ու փոքրատառը նույն տառն ենք հաշվում:

2.Թթուդրիկի համար օգտագործվեց 40 կգ  բանջարեղեն՝ կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկ և վարունգ: Կաղամբն ու ծաղկակաղամբը միասին 16 կգ էր, լոլիկը՝ 8 կգ: Քանի՞ կիլոգրամ վարունգ օգտագործեցին:

3.Ագարակում կան սագեր ու ձիեր: Բոլորը միասին ունեն 18 ոտք և 5 գլուխ: Քանի՞ սագ և քանի՞ ձի կա ագարակում:

4.Չորս հատ երեքով (3333) և թվաբանական գործողության նշան օգտագործելով, ստացիր 111 :

5. Թթվի տարայում կա լոլիկ, վարունգ, գազար, ծաղկակաղամբ, բազուկ: Լոլիկը քիչ է վարունգից,  բայց  շատ է բազուկից։ Գազարը քիչ է ծաղկակաղամբից, բայց շատ է վարունգից: Տարայում ո՞ր բանջարեղենն է ամենաքիչը: 

6.Կրթահամալիրի տոնի առթիվ 18 սովորողներից յուրաքանչյուրը մի գծի երկայնքով տնկեց  խաղողի մեկական վազ, ընդ որում մեկը մյուսից երկու մետր հեռավորությամբ: Որքա՞ն է առաջին  և վերջին  տունկերի հեռավորությունը:

7. 14 սովորողի հարիսա հյուրասիրելու համար անհրաժեշտ է 1 կիլոգրամ հավի միս և 2 կիլոգրամ ձավար: Քանի՞ կիլոգրամ հավի միս և քանի՞ կիլոգրամ ձավար է անհրաժեշտ  56 սովորողի հյուրասիրության համար:

8.Մեկ կախազարդն արժի 500 դրամ: Քանի՞ դրամ պետք է վճարի Մանեն, որպեսզի իր և հինգ ընկերուհիների համար մեկական կախազարդ գնի:

Դաս 15. Նոյեմբերի 18

Բանավոր հաշվարկ (բազմապատկում 11-ով)

Լուծում ենք մեր ընկերների կազմած խաչբառերը, տես նախորդ դասը:

Առաջադրանքներ:

 Աստղանիշերը փոխարինիր համապատասխան թվանշաններով:

423 x 84=  *5*3*

324 x 35= 1*34*

5423 x 53= *8*4*9

1240 x280= 3*7***

52 x 53 =2 * * *

15 x 27= 4*5

321 x 11=3*3*

78:3=**

845:5=**9

8454:6=1**9

7420:7=1*6*

Խնդիրներ:

 1.Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ թիվ կա:

2.Հինգհարկանի շենքում Վարդուհին ապրում է Պետրոսից ավելի բարձր, բայց Սոնայից ավելի ցածր հարկում: Դանիելը ապրում է Պետրոսից ավելի ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Վարդուհին, եթե Դանիելը ապրում է երկրորդ հարկում:

Դաս 14. Նոյեմբերի 16

Այսօր աշխատում ենք տեսակապով, մուտքը  հղում-ով:

Սիրելիներս, կրթահամալիրի տոնին նվիրված, կազմում ենք մաթեմատիկական խաչբառեր: 

Օրինակներ՝

Լուծիր հետևյալ մաթեմատիկական ռեբուսները:

Թվաբանական ռեբուսներն այնպիսի թվային գլուխկոտրուկներ են, որոնք պահանջում են վերծանել ծածկագրված թվանշաններով թվաբանական որևէ գործողություն կամ արտահայտության գրառում: Բացակայող թվերը սովորաբար ծածկագրված են լինում աստղանիշերով, կետերով, երկրաչափական պատկերներով, այբուբենի տարբեր տառերով կամ այլ նշաններով: Յուրաքանչյուր նշանի համապատասխանում է որևէ թիվ, օրինակ՝ միայնակ (*)-ը ծածկագրում է մեկից ինը ցանկացած թիվ:

1.    * +7=8

2.    *-5=4

3.  **+6=25

4.  **-12=12

5.  3 x *=12

6.  *:4=2

7.  A+4=9

8.  AA+2=24

9.  A+A=14

10.  1A+1=2B

11.  **-1=*

12.   **+1=***

13.  *8+7=105

14.  *3+*=17

15.  *8+*=106

Եվա Խաչատրյան
Սամվել Արզումանյան
Արփի Հակոբյան
Վալերիկ Հայրապետյան
Մհեր Կարապետյան

Ռոզի Մովսիսյան



Դաս 13. Նոյեմբերի 11

Բանավոր հաշվարկ, խնդիրների քննարկում:

Սովորողներն շարունակում են պատրաստել մաթեմատիկական խաչբառեր նվիրված կրթահամալիրի տոնին:

Շարունակիր գրել.

  • 5,5,10,10,15,15?
  • 3,6,9,12,?
  • 2,2,4,12,48,240?
  • 1,2,3,5,8,13,?
  • 830,630,430,?
  • 4,6,10,16,24?
  • 2,6,11,17,?
  • 3,8,18,33,53?
  • 234,254,294,354?


Դաս 12. Նոյեմբերի 9.

Բանավոր հաշվարկ, խնդիրների քննարկում:

Կազմում ենք մաթեմատիկական խաչբառներ:

 Եվա Խաչատրյանն, որպես օրինակ, առաջարկում է սովորողներին իր պատրաստած մաթեմատիկական խաչբառը:

Մխիթար Սեբաստացի-խաչբառ


Դաս 11.Նոյեմբերի 2.

1.Դատարկ վանդակում ի՞նչ թվանշան տեղադրենք, որ ստացվի ճիշտ հավասարություն:

 

 

 

 

2. Նայելով նկարին, գտեք  օրինաչափությունը և գրեք  հարցականի փոխարեն բաց թողնված թիվը:

 


 



 

 

Սամվել Արզումանյան




Դաս 10. 26.10.2020-30.10.2020

Այս շաբաթ ունենք տեսակապ, չորեքշաբթի, ժամը՝ 10:00, մուտքը  հղում-ով:

Թեմա՝ Վերջից լուծվող խնդիրներ

1․ Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

2․ Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

3․ Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

4․ Եթե մտքումս պահված թիվը 20 անգամ մեծացնենք, իսկ ստացվածը մեծացնենք 20-ով, 140 կստացվի։ Ո՞ր թիվն եմ մտքումս պահել։

5․ Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։

Աշխատանքը կատարեցին՝

Եվա Խաչատրյան

Դավիթ Սաֆարյան

Խորեն Սարգսյան

Նարե Հովհաննիսյան

Նարե Արղության

Դավիթ Մեհրաբյան

Դավիթ Հովհաննիսյան

Մհեր Մնացականյան

Սամվել Արզումանյան

Ինեսա Արղության

Արփի Հակոբյան

Ռոզի Մովսիսյան

Անի Կարապետյան

Վահրամ Մարտրոսյան

Արեն Մարտիրոսյան

Ալեքս Գասպարյան

Մհեր Կարապետյան



19.10.2020-23.10.2020

Հեռավար - առցանց դասընթաց

Պարապմունք 9-այս շաբաթվա աշխատանքները

1.Սիրելի սովորողներ, այս շաբաթ փորձեք լուծել հետևյալ խնդիրները՝

ա)Տիգրանը Գոռից 14 մատիտ ավելի ունի: Նա քանի՞ մատիտ պետք է տա Գոռին, որպեսզի տղաները հավասար քանակությամբ մատիտներ ունենան:

բ) Առանց մնացորդի 2-ի, և 3-ի բաժանվող ամենափոքր թվին գումարեցին առանց մնացորդի  2-ի,  3-ի, և 4-ի բաժանվող ամենափոքր թիվը: Ի՞նչ թիվ ստացվեց գումարը:

գ)21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

դ) Արամը և Լուսինեն 40 խնձոր քաղեցին: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի՝  15: Քանի՞ խնձոր էր քաղել Արամը:

ե) Ունենք 3 փակ կողպեք և 3 բանալի: Յուրաքանչյուր բանալի միայն մեկ կողպեք է բացում: Ամենաքիչը քանի՞ փորձ պետք է անենք, որպեսզի հաստատ գտնենք յուրաքանչյուր կողպեքի բանալին:

2.(Լրացուցիչ).

Սովորողներն, ընտանեկան դպրոցի օգնությամբ, կազմում են մաթեմատիկական խաչբառեր  իրենց դասընկերների, ընկերների համար, լավագույն խաչբառը կտեղադրվի Մաթեմատիկա  ամսագրում: Նախագիծն՝  այստեղ: (Խաչբառերը կարող եք կազմել  https://learningapps.org/ կայքի օգնությամբ:)

3(Լրացուցիչ).

Սիրելի սովորողներ, խնդրում եմ, խնդիրներ առաջարկեք հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի համար, լավագույն խնդիրներն կհրապարակվեն այս ամսվա մաթ. ֆլեշմոբին: 

Աշխատանքներն ուղարկել են

Եվա Խաչատրյան

Նարե Հովհաննիսյան

Մհեր Մնացականյան

Դավիթ Սաֆարյան

Ինեսա Արղության

Արղության Նարե

Անի Արզումանյան

Խորեն  Սարգսյան

Արփի Հակոբյան

Մանե Սարգսյան

Սամվել Արզումանյան

Մհեր Կարապետյան


  Բանավոր հաշվարկ Արևելյան լանջին: 






14.10.2020

Պարապմունք  8.


1) Յոթ հազար երեք հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «3» թվանշան:

 

1) միավորների

2) տասնավորների

3) հարյուրավորների

4) հազարավորների

5) ոչ մեկում:

2)Գտիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:

 

1) 9809

2) 9989

3) 9899

4) 9909

5) 9000

3)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 10 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:

 

1) կմեծանա 10 անգամ

2) կփոքրանա10անգամ

3) կփոքրանա10-ով

4) կմեծանա10-ով

5) նույնը կմնա

4) Գտիր 4587թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

 

1) 45

2) 7

3) 87

4) 58

5) 3

5) 6785 < 67*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

 

1) 7

2) 4

3) 9

4) 8

5) 5

6) Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով:

 

1) 5789, 5759, 7864, 4586

2) 7864, 5895, 5893, 5759

3) 5759, 7864, 5789, 5865

4) 5785, 5865, 7864, 5759

5) 3870, 3799, 3668, 4000:

7) Եթե 6 կգ 400 գ –ը արտահայտենք գրամներով, ի՞նչ թիվ կստանանք :

 

1) 6040

2) 6400

3) 64000

4) 640

5) 64

8) 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11:50: Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ:

 

1) 11:30

2) 12:00

3) 12:10

4) 12:20

5) 12:30

9)Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ է, մյուսը` 18սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը:

 

1) 64 սմ

2) 32 սմ

3) 86 սմ

4) 43սմ

5)450սմ

10)200 • 9 + 200 - 9 արտահայտության արժեքը կլինի


1) 418

2) 1909

3) 2009

4) 4018

5) 1991

11) Արամը մեկ վայրկյանում երեք քայլ է անում: Ինչքա՞ն ժամանակում կանի քսանչորս քայլ:

 8 վարկյան

12)Գրիր ամենամեծ եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի :

                                         100

13) 78-24:2+5= 32 արտահայտության մեջ դիր փակագծեր, որ ճիշտ հավասարություն ստացվի:

 

14)Տ րված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

 1 , 7, 13, 19, 25, ……

 

15) Հաշվիր (2000-40•5):90+380 արտահայտության արժեքը

 

16)Ուղղանկյան երկարությունը 21սմ է, իսկ լայնությունը 7սմ փոքր է: Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:

 

17) Մեկ բաժին գաթա պատրաստելու համար Կարինեին անհրաժեշտ է 700 գրամ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք Կարինեին 8 բաժին գաթա պատրաստելու համար:

 




12.10.2020
Պարապմունք 7.

Բանավոր մաթեմատիկա
Հաշվիր՝

45x10=450
45x100=4500
45x1000=45000
45x10000450000

2x30=60
20x30=600
200x30=6000
2000x30=60000

3x70=210
30x70=2100
300x70=21000
3000x70=210000

9:3=3
90:3=30
900:3=300
9000:3=3000

50:50=1
150:50=3
1500:50=30
15000:50=300

60x30 +25x40=2800
60x30=1800
25x40=1000
1800+1000=2800
90x1000-100x90=81.000
90x1000=90.000
100x90=9000
90.000-9.000=81.000

Lուծիր խնդիրը՝

Նարեն ունի 250գիրք, որը 140-ով շատ է Անիի գրքերից:
Միասին քանի գիրք ունեն:

250-140=110
250+110=360

Եվան ունի 1240  դրամ, որն  240-ով շատ է Վահրամի գումարից: Միասին որքան գումար ունեն:

1240-240=1000
1000+1240=2240

Երկու թվերի գումարը 1000 է: Մի թիվը մյուսից չորս անգամ մեծ է: Գտիր այդ թվերը:

1000:4=250 1
250x4=1000 
1000-250


Երկու թվերի գումարը 4400 է: Մի թիվը մյուսից երեք անգամ մեծ է: Գտիր այդ թվերը:







07.09.2020
Պարապմունք 6.

1.  Լիան իր մտապահած թիվը բաժանեց 7-ի, ավելացրեց 7, մեծացրեց 7 անգամ, ստացավ 77: Ո՞ր թիվն էր մտապահել Լիան: 

2.  Նարեն իր հորինած հեքիաթներից էլեկտրոնային գիրք ստեղծեց: Քանի՞ էջ ուներ գիրքը, եթե էջերը համարակալելու համար 35 թվանշան օգտագործեց:

3. Ճամփորդության ընթացքում Լիլին տուփի մեջ 5 հատ խաչսարդ ու բզեզ էր հավաքել: Քանի՞ խաչսարդ և քանի՞ բզեզ էր հավաքել Լիլին, եթե 34 ոտք էր երևում (մեկ խաչսարդը ունի 8 ոտք, իսկ մեկ բզեզը՝ վեց ոտք): 

4. Հինգ ընկերուհիները հաղթահարեցին Թեժառույքի վանքի բարձունքը: Աննան Լիայից ավելի շուտ հասավ, բայց Մանեից` ուշ: Մոնիկան Եվայից ավելի շուտ հասավ, բայց Լիայից`ուշ: Ընկերուհիներից ո՞վ վերջինը հաղթահարեց բարձունքը:


05.09.2020
Պարապմունք 5.
Բանավոր մաթեմատիկա, հաշվարկներ, մաթեմատիկական խաղեր (առաջին դասաժամին):
Առաջադրանքներ:

1.   1.

          Սկյուռը ձմռան համար պահեստավորել էր երկու անգամ ավելի շատ կաղին, քան սունկ:
   Երբ նա էլի 8 սունկ բերեց, սունկների ու կաղինների քանակները հավասարվեցին: Սկյուռը     քանի՞ կաղին էր պահեստավորել:

3.   2.

        Սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի է. շաբաթվա ի՞նչ օր կլինի ամսվա 28-րդ օրը:

6.13.

1        1+2+3+4+5+6+7+8+9» արտահայտության մեջ  գումարման նշաններից մեկը փոխարինիր բազմապատկման նշանով այնպես, որ արտահայտության արժեքը ստացվի 100: 

8. 4.

Տ        Տանը, որտեղ ապրում է կատուն, կա վեց սենյակ: Կատուն  կարող է քայլել նշված սլաքների ուղղությամբ: Քանի՞ տարբեր ճանապարհներով  նա կհասնի այն սենյակը,  որտեղ դրված է  ամանով կաթը:











30.09.2020
Պարապմունք 4.
Բանավոր մաթեմատիկա, հաշվարկներ, մաթեմատիկական խաղեր (առաջին դասաժամին):
Լուծիր մաթեմատիկական ֆուբուկիները՝











Նախագիծ 1.Զույգ և կենտ թվեր (երկրորդ դասաժամին)

.
Տեղադրիր խաչբառը բլոգում և լուծիր:


Հորիզոնական


Ուղղահայաց













Հաշվարկները կատարելուց հետո, նշիր,  ինչ պատասխան ստացար՝ զույգ թե՞ կենտ:
Լրացրու աղյուսակը.
 

 

 

 

Արտադրիչ

Արտադրիչ

Արտադրյալ

Զույգ

Կենտ

?

Զույգ

Զույգ

?

Կենտ

Կենտ

?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 














Հարցեր-հորիզոնական











23.09.2020
Պարապմունք  3.

Բանավոր մաթեմատիկա, հաշվարկներ, մաթեմատիկական խաղեր (առաջին դասաժամին)

Նախագիծ 1.Զույգ և կենտ թվեր (երկրորդ դասաժամին)


Զույգ թվերը այն թվերն են, որոնք բաժանվում են երկուսի։Մնացած թվերը կենտ են։

Առաջադրանք 1. Լրացրու՛ աղյուսակը։

Զույգ թիվ

Կենտ թիվ

հաշվիր  գումարը

Ինչ թիվ ստացար, զույգ,թե կենտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Առաջադրանք 2. Լրացրու՛ աղյուսակը։ 

Զույգ թիվ

Զույգ թիվ

հաշվիր  գումարը

Ինչ թիվ ստացար, զույգ,թե կենտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Առաջադրանք 3. Լրացրու՛ աղյուսակը։

Կենտ թիվ

Կենտ թիվ

հաշվիր  գումարը

Ինչ թիվ ստացար, զույգ, թե կենտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Հետևելով վերը նշված  աղյուսակների երրորդ սյանը, ինչ կարող ես ասել՝


Թիվ

թիվ

Գումարը նշիր համապատասխան գույնով

տարբերությունը նշիր համապատասխան գույնով

Զույգ թիվ

Զույգ թիվ

 

 

Կենտ թիվ

Զույգ թիվ

 

 

Կենտ թիվ

Կենտ թիվ

 

 


Աշխատանքը հրապարակիր բլոգում, հղումը ուղարկիր ինձ։



16.09.2020
Պարապմունք  2.

Ծանոթություն:
Սովորողների գրանցում մաթեմատիկոսի ընտրությամբ էջում:
Բանավոր հաշվարկ (զույգ և կենտ թվեր):

03.09.2020
Պարապմունք 1.
Աշխատանքի նկարագիրը:

  •  Ծանոթություն
  • Սովորողն իր բլոգում բացում է նոր բաժին՝ «Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեություն» վերնագրով
  • Հանդիպում ֆիզիկական միջավայրում մի խումբ սովորողների հետ, բակային մաթեմատիկական խաղեր քարերով, սեպտեմբերի 3, ժամը՝ 11:00
  • Օգոստոս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների քննարկում հեռավար-առցանց- ընտանեկան դպրոցներով, լուծումների հրապարակումը սովորողների բլոգներում

 1.Ծիծեռնակը և մանգաղաթևը միասին կշռում են 56 գրամ: Մանգաղաթևը 20 գրամով ծանր է ծիծեռնակից: Քանի՞ գրամ է կշռում Մանգաղաթևը:

Подпись отсутствует

2. Արագիլը, գորտ ուտելով, գնում է տուն: Արագիլի համար ընտրիր այնպիսի ճանապարհ, որ հնարավորինս շատ գորտ ուտի (հետ դառնալ չի թույլատրվում): Ամենաշատը քանի՞ գորտ կարող է ուտել Արագիլը։



3. Անտառային հրդեհից կենդանիներին փրկելու համար նրանց գնացքով տեղափոխեցին: Գնացքը մեկ ուղերթով կարող է տեղափոխել կա՛մ 5 փիղ, կա՛մ 7 ընձուղտ: Գնացքը օրվա ընթացքում կատարել է 6 ուղերթ և տեղափոխել 34 կենդանի: Քանի՞ փիղ է տեղափոխել գնացքը:

4. Կկուն զգուշացնում է վտանգի մասին հարևան երկու կկուներին (տես նկար): Հարևաններից յուրաքանչյուրն էլ՝ իր հարևան երկու կկուներին: Քանի՞ կկու կիմանա վտանգի մասին 6 քայլ հետո:


Подпись отсутствует

5. Վահեն և իր լողորդ ընկերները գումարեցին իրենց ծննդյան օրը և ամսվա համարը (հունվարն առաջին ամիսն է, դեկտեմբերը՝ տասներկուերորդը) և ստացան 35: Նրանց բոլորի ծննդյան ամիսները տարբեր են: Վահեի հետ ամենաշատը քանի՞ ընկեր կարող էր լինել:

6. Արմենը Գուրգենից 400 դրամ ավելի ուներ: Նա իր և Գուրգենի համար 150 դրամանոց մեկական պաղպաղակ գնեց: Արմենի մոտ մնացած փողը քանի՞ դրամով էր ավելի Գուրգենի մոտ եղած փողից:

7. Արմենը Գուրգենից 400 դրամ ավելի ուներ: Արմենը 300 դրամ տվեց Գուրգենին: Տղաներից ո՞վ և քանի՞ դրամով շատ փող ունեցավ:

8. Եռանիշ թիվը վեջանում է 3 թվանշանով: Եթե այդ թվանշանը տեղափոխենք թվի սկիզբը, ստացված թիվը 1-ով մեծ կլինի սկզբնական թվի եռապատիկից: Ո՞րն էր սկզբնական թիվը:

9. Քառանիշ թվի թվանշանների գումարը 17 է: Ո՞րն է այս պայմաններին բավարարող ամենափոքր թիվը:

10. Աղյուսակի վանդակներում բնական թվեր են գրված: Սահակը և Արամը չորսական թիվ ջնջեցին: Պարզվեց, որ Սահակի ջնջած թվերի գումարը երեք անգամ մեծ է Արամի ջնջած թվերի գումարից: Ո՞ր թիվը մնաց չջնջված:


Подпись отсутствует

 

 


Комментариев нет:

Отправить комментарий