Խաղեր Քյուիզեների հաշվեձողիկներով

Աշխատանքը  ռուսերենից  հայերեն թարգմանեցին Լիանա Հակոբյանը, 
 Արփի Մնացականյանը  և Լիլիթ Մանուկյանը:




Տարրական դպրոցի բելգիացի ուսուցիչ Ջ. Քյուիզեները (1891-1976) մշակել է համընդհանուր դիդակտիկ նյութ երեխաների մաթեմատիկական ունակությունները զարգացնելու համար:
Քյուիզեների փայտիկները հաշվելի փայտիկների հավաքածու է, որոնց նաև անվանում են <<թվերը գույներում>>, <<գունավոր փայտիկներ>>, <<գունավոր թվեր>> : Հավքածուն ներառում է քառանկյուն ձողիկներ 10 տարբեր գույներով և 1-10սմ երկարությամբ: Քյուզիներեը մշակել է այնպես, որ նույն երկարության ձողիկները ունեն նույն գույնը և ցույց են տալիս որոշակի թվանշան: Ինչքան մեծ է ձողիկի երկարությունը, այնքան  մեծ թվային արժեք է այն արտահայտում:
Քյուիզեների հաշվելի ձողիկները, որոնք թողարկում են արտադրողները, առանձնանում են քանակով, գունապնակով և հումքով (փայտ կամ պլաստմասսա). Սկզբնական շրջանում  կարելի  է օգտագործել  պարզեցված հավաքածուն՝ 116 հաշվեձողիկից: Այն ներառում է 25 սպիտակ, 20 վարդագույն, 16 կապույտ, 12 կարմիր, 10 դեղին, 9 մանուշակագույն, 8 սև, 7 գինեգույն, 5 երկնագույն և 4 նարնջագույն ձողիկներ: Քյուիզեների հաշվեձողիկները, հիմնականում, նախատեսված են 1-ից 7 տարեկան երեխաների համար:

Խաղային առաջադրանքներ գունավոր հաշվեձողիկներով
Քյուիզեների հաշվեձողիկները հանդիսանում են բազմաֆունկցիոնալ մաթեմատիկական գործիք, որը թույլ է տալիս երեխայի <<ձեռքի>> միջոցով ձևավորել թվային հաջորդականության հասկացությունը, թվի կազմը, <<ավել-պակաս>>, <<աջ-ձախ>>, <<միջև>>, <<ավելի երկար>>, << բարձր>> և այլնի հարաբերությունները:

 Հավաքածուն նպաստում է երեխաների ստեղծագործ մտքի զարգացմանը, ֆանտազիայի և երևակայության զարգացմանը, ճանաչողական ակտիվացմանը,  տեսողական, գործնական մտածողությանը, ուշադրությանը, տարածական կողմնորոշմանը, ընկալմանը:
Պարապմունքների սկզբնական փուլում Քյուիզեների հաշվեձողիկները օգտագործվում են որպես նյութ. Երեխաները խաղում են դրանց հետ, ինչպես սովորական խորանարդիկների, ձողիկների, խաղի ընթացքում ծանոթանալով գույներին, չափսերին և կառուցվածքին:
2-րդ փուլում հաշվեձողիկները արդեն հանդես են գալիս, որպես ուղեցույց փոքրիկ մաթեմատիկներին:

Խաղեր և պարապմունքներ Քյուիզեների հաշվեձողիկներով

1. Ծանոթանում ենք հաշվեձողիկներին: Երեխայի հետ միասին զննեք, վերցրեք, ձեռք տվեք բոլոր հաշվեձողիկներին, պատմեք՝ ինչ գույնի և երկարության են:
2. Աջ ձեռքում վերցրու՛ որքան հնարավոր է շատ հաշվեձողիկներ, իսկ  հիմա` ձախում:
3. Հաշվեձողիկներից հարթության վրա կարելի է պատրաստել ճանապարհներ, ցանկապատեր, գնացքներ, քառակուսիներ, ուղղանկյուններ, կահույքի պարագաներ, տարբեր տնակներ:
4. Դնում ենք սանդուղք 10 հաշվեձողիկներից՝ ամենափոքր սպիտակից մինչև ամենամեծ նարնջագույնը և հակառակը: Մատներով անցեք պատրաստած սանդուղքի աստիճաններով, կարելի է բարձրաձայն հաշվել 1-ից մինչև 10-ը և հակառակը:
5. Կառուցում  ենք սանդուղք, աստիճանաբար պակասեցնելով մեկական աստիճան: Երեխան պետք է գտնի, որ աստիճանը չկա:
6. Հաշվեձողիկներից կարելի է պարտաստել աշտարակներ և տնակներ:
7. Տարածել  հաշվեձողիկները ըստ գույնի և երկարության:
8.  -Գտի՛ր նույն գույնի հաշվեձողիկներ: Ի՞նչ գույնի են նրանք:
9. -Դիր այնքան հաշվեձողիկ, որքան որ ես ունեմ:
10. -Դի՛ր հաշվեձողիկները ըստ փոփոխվող գույնի՝ կարմիր, դեղին, կարմիր, դեղին (հետագայում բարդանում է):
11. Դրեք մի քանի Քյուիզեների հաշվեձողիկներ, առաջարկեք երեխային հիշել դրանք, իսկ հետո, երբ երեխան չի տեսնում, թաքցրեք հաշվեձողիկներից մեկը: Երեխան պետք է գուշակի, թե որ հաշվեձողիկը անհետացավ:
12. Դրեք մի քանի հաշվեձողիկներ, առաջարկեք երեխային հիշել  եվ փոփոխեք նրանց տեղերը: Երեխան պետք է վերադարձնի ամեն մեկը իր տեղը:
13. Երեխայի առջև դրեք երկու հաշվեձողիկ,- <<Ո՞ր հաշվեձողիկն է ավելի երկար: Ո՞րը ավելի կարճ:>> Դրեք հաշվեձողիկները կողք կողքի, հավասարեցրեք ծայրերը և ստուգեք:

14. Երեխայի առջև դրեք մի քանի Քյուիզեների հաշվեձողիկներ և հարցրեք,- <<Ո՞րն է ամենաերկարը: Ո՞րն է ամենակարճը:>>

15. Գտի՛ր ցանկացած հաշվեձողիկ, որը ավելի կարճ է քան կապույտը, և ավելի երկար քան կարմիրը:
16. Դասավորեք հաշվեձողիկները 2 խմբով, մի մասում 10 հատ, մյուսում 2: Հարցրեք, որ մասում ավելի շատ հաշվեձողիկ կա:
17. Խնդրեք ցույց տալ կարմիր, կապույտ, դեղին հաշվեձողիկները:
18. -Ցույց տու՛ր այն հաշվեձողիկը, որը դեղին չէ:
19. Խնդրեք գտնել 2 բացարձակապես իրար նման Քյուիզեների հաշվեձողիկներ: Հարցրեք,- <<Որքա՞ն է նրանց երկարությունը: Ի՞նչ գույնի են նրանք:>>
20. Կառուցեք գնացքի տարբեր երկարության վագոններ, սկսելով ամենակարճից և վերջացնելով ամենաերկարով: Հարցրեք, թե որ գույնի վագոններն են կանգնած հինգերորդ և վեցերորդ տեղերում: Ո՞ր վագոնն է գտնվում կապույտից աջ, դեղինից ձախ: Ո՞ր վագոնն է այնտեղ ամենակարճը և ո՞րը ամենաերկարը: Ո՞ր վագոններն են ավելի երկար դեղինից և ավելի կարճ քան կապույտը:
21. Դրեք մի քանի զույգ նույնանման հաշվեձողիկներ և խնդրեք երեխային հաշվեձողիկները դնել  զույգերով:
22. Անվանեք թիվը, իսկ երեխայից կպահանջվի գտնել համապատասխան հաշվեձողիկը (1-սպիտակ, 2- վարդագույն և այլն): Եվ հակառակը, ցույց տվեք հաշվեձողիկը, իսկ երեխան թող անվանի անհրաժեշտ թվանշանը: Այստեղ կարելի է նաև ցույց տալ  թվանշանների պատկերներ:

23. Մի քանի հաշվեձողիկներ միասին կարելի է կազմել այնպես, որ համապատասխանեն  գինեգույնի կամ նարնջագույնի երկարությանը:
24. Մի քանի նույնանման հաշվեձողիկներ միասին կարելի է կազմել այնպես, որ համապատասխանեն  նարնջագույնի երկարությանը:
25. Քանի՞ սպիտակ հաշվեձողիկ կպարունակի կապույտ հաշվեձողիկը:
26. Նարնջագույն հաշվեձողիկի օգնությամբ կարելի է չափել գրքի, մատիտի կամ այլ իրի երկարությունը:
27. -Թվարկի՛ր սեղանին դրված հաշվեձողիկների բոլոր գույները:
28. -Հավաքածուում գտի՛ր ամենաերկար և ամենակարճ հաշվեձողիկները: Դրանք դի՛ր իրար վրա, իսկ հիմա կողք կողքի:
29. -Ընտրի՛ր երկու  հաշվեձողիկներ, որոնք ունեն նույն գույնը: Ի՞նչ երկարություն ունեն նրանք: Իսկ հիմա գտի՛ր երկու հաշվեձողիկներ, որոնք ունեն նույն երկարությունը: Ի՞նչ գույն ունեն նրանք:
30. -Վերցրու՛ ցանկացած երկու հաշվեձողիկ և դի՛ր այնպես, որ դրանցից երկարը լինի տակը:
31. Դրեք երեք կարմիր հաշվեձողիկներ իրար զուգահեռ, իսկ 
աջից`  չորս հատ այդ  նույն գույնից: Հարցրեք, թե որ ձևն է ավելի լայն, իսկ որը նեղ:>>
32. -Դիր հաշվեձողիկները նեղից մինչև ամենամեծը(իրար զուգահեռ): Այս հաշվեձողիկների վերևում կառուցիր այդպիսի շարք, միայն հակառակ դասավորվածությամբ(կդառնա քառակուսի):
33.-Կարմիր և դեղին փայտեձողիկների արանքում դիր կապույտ հաշվեձողիկը, դիր նարնջագույնը կարմիրից աջ, իսկ վարդագույնը կարմիրից ձախ:
34. -Փակ աչքերով վերցրու տուփից ցանկացած հաշվեձողիկ, նայիր նրան և ասա նրա գույնը(այնուհետև հնարավոր է որոշել հաշվեձողիկի գույնը փակ աչքերով):
35. Փակ աչքերով հավաքածուից գտիր երկու հավասար երկարությամբ փայտեձողիկներ: Փայտեձողիկներից մեկը քո ձեռքում է և  կապույտն է, իսկ մյուսը ինչ գույնի կլինի :
36. -Փակ աչքերով գտիր երկու տարբեր երկարությամբ հաշվեձողիկներ: Եթե հաշվեձողիկներից մեկը դեղին է, ապա կարող ես որոշել մյուս հաշվեձողիկի գույնը:
37. -Իմ ձեռքում երկնագույն հաշվեձողիկից մի քիչ ավելի երկար հաշվեձողիկ է, գուշակիր դրա գույնը :
38. -Անվանիր կարմիր հաշվեձողիկներից երկար բոլոր այն հաշվեձողիկենրի գույները, որոնք  կարճ են  կապույտից:
39. -Գտիր երկու ցանկացած հաշվեձողիկ, որոնք հավասար չեն լինի մյուս հաշվեձողիկներին:
40. -Կառուցենք Քյուիզների հաշվեձողիկներից աշտարակ և որոշենք, որ հաշվեձողիկն է ամենաներքևում, որը վերևում, որը երկնագույնի և դեղինի միջև, կապույտի տակ, վարդագույնի վրա, որ հաշվեձողիկն է ցածր` մուգ կարմիրը, թե կապույտը:
41. -Դիր երկու սպիտակ հաշվեձողիկներից մեկը, իսկ կողքին իր երկարության համապատասխան վարդագույն հաշվեձողիկ: Իսկ հիմա կդնենք երեք սպիտակ հաշվեձողիկներ, դրանց կհամընկնի երկնագույնը և այլն:>>
42. -Վերցրու հաշվեձողիկներ, հաշվիր թե քանի փայտիկ կա ձեռքումդ:
43. -Որ երկու հաշվեձողիկներից կարելի է կազմել կարմիրը (թվիր կազմությունը):
44. -Մեզ մոտ դրված է Քյուզների սպիտակ հաշվեձողիկը, որ հաշվեձողիկը պետք է ավելացնել, որպեսզի այն դառնա ավելի երկար, ինչպես կարմիրը:
45. -Որ հաշվեձողիկներից կարելի է կազմել հինգ թիվը(տարբեր մեթոդներ):
46. -Երկնագույն հաշվեձողիկը ինչքան է երկար վարդագույնից :
47.-Կազմիր երկու գնացք: Առաջինը վարդագույնից և մանուշակագույնից, իսկ երկրորդը` երկնագույնից և կարմիրից:
48.-Մի գնացքը կազմված է երկնագույն և կարմիր հաշվեձողիկներից: Սպիտակ հաշվեձողիկից կազմիր մեկ վագոն ունեցող երկար գնացք:
49. -Կազմիր երկու դեղին հաշվեձողիկներից գնացք: Կառուցիր սպիտակ հաշվեձողիկներից գնացք նույն այդ երկարությամբ:
50.-Քանի վարդագույն հաշվեձողիկներից է  կազմված մեկ նարնջագույն ձողիկը:
51. -Դրեք Քյուզների սպիտակ հաշվեձողիկներ այնպես, որ ստացվի քառակուսի: Այդ քառակուսու հիմքի վրա կարելի է երեխային ծանոթացնել կոտորակների և հատվածների հետ: Ցույց տուր առաջին հատվածը չորսից, երկրորդ հատվածը չորսից: Որն է մեծ 1/4-ը, թե 2/4-ը:
52. -Կազմիր հաշվեձողիկներից ցանկացած տասնմեկից, քսան թիվը:
53. Կառուցիր Քյուզների հաշվեձողիկներից պատկեր և խնդրիր երեխային կառուցել  նույնը (հետագայում կարող եք ձեր պատկերը ծածկել թղթով):
54. -Երեխան շարում է հաշվեձողիկները, հետևելով ձեր հրահանգներին.
- դիր կարմիր հաշվեձողիկը սեղանի վրա, աջից դիր կապույտը, ներքևից դեղինը և այլն:
55. -Նկարեք թղթի վրա տարբեր երկարության պատկերներ կամ տառեր և խնդրեք երեխային դնել կարմիր հաշվեձողիկը տառի կողքը, կամ քառակուսու մեջ:

56. Հաշվեձողիկներից կարելի է կառուցել լաբիրինթներ,  նախշեր, գորգեր, պատկերներ: Եթե առաջարկված խաղ-առաջադրանքները քիչ են կարելի է կառուցել տարբեր պատկերներ նկար-սխեմաների միջոցով: Պատրաստի սխեմաները կարելի է գտնել Վ.Նովիկովի գրքի մեջ և Լ. Տիխոնովի <<Զարգացնող խաղեր և պարապմունքներ Քյուզների հաշվեձողիկներով>> գրքում: Տրված առաջադրանքներով կարելի պատրաստել ստվարաթղթե հաշվեձողիկներ հարթ տարբերակով (կտրել նրանց գունավոր ներդիրներից): Եթե այդ ստվարաթղթե շերտերը սոսնձենք մագնիսե շերտերի վրա, ապա կարելի է նրանց վրա խաղալ, ամրացնել սառնարանի կամ մագնիսե գրատախտակի վրա:

https://www.mathgames.com/play/kingofmath.html

0 коммент.:

Отправить комментарий