Մասնակիցներ.
- Միջին
դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ՝ 6-2, 6-9 6-5, 6-9,
- Ավագ դպրոց, 9-5 դասարան
- Սովորողներն են
առաջարկում խնդիրներ, մակարդակի
կազմակերպում
- «Մաթեմատիկա» ամսագրի
նոր համարների կազմակերպում,
սովորողների կատարած թարգմանություններով:
- Աշխատանք ծրագրով:
- Մաթեմատիկայի ընտրությամբ խմբի գործունեություն՝ ըստ ծրագրի:
- Ինքնակրթություն:
- Ֆլեշմոբյան խնդիրների քննարկում:
Աշխատանք
1.
Վերնագիրը՝ Շրջանագիծ:
Աշխատանքը նախատեսված
է 9-5 դասարանի սովորողների համար:
Աշխատանքի իրականացման
հարցերը.
1. Երկու կետերով անցնող շրջանագիծ
2. Լարի միջնակետով անցնող
շառավիղը
3. Շրջանագծի և ուղղի փոխադարձ
դասավորությունը
4. Շրջանագծի շոշափող
5. Շրջանագծի աղեղի աստիճանային
չափը
6. Թեորեմ ներգծյալ անկյան մասին
7. Անկյան կիսորդի և հատվածի
միջնուղղահայացի հատկությունները
8. Թեորեմ եռանկյան
բարձրությունների հատման կետի մասին
9. Եռանկյան միջանգծերի հատման
կետը
10. Ներգծյալ շրջանագիծ
11. Արտագծյալ շրջանագիծ
12. Երկու շրջանագծերի փոխադարձ
դասավորությունը
Աշխատանքի
նպատակը:
Սովորողներին ծանոթացնել շրջանագիծ
պատկերի հետ, կարողանալ գծել պատկերը օգտագործելով GEOGEBRA ծրագիրը:
Շրջանագծի մասին գիտելիքների
ձևավորում, զարգացում:
Աշխատանքի
արդյունքում:
Սովորողը Իմանա և ներկայացնի ուղղի
և շրջանագծի, երկու շրջանագծերի
փոխդասավորության դեպքերը:
Սահմանի շրջանագծի շոշափողը,
հատողը, գծի GEOGEBRA մաթեմատիկայի ծրագրով:
Ձևակերպի շրջանագծի շոշափողի
հատկությունները և կիրառի խնդիրներ
լուծելիս:
Ձևակերպի լարի միջնակետով անցնող
շառավղի հատկությունը և կիրառի
խնդիրներ լուծելիս:
Սահմանի աղեղի աստիճանային չափ, ներգծյալ
և կենտրոնային անկյուն
հասկացությունները և գծի այդ
անկյունները GEOGEBR- ով:
Ձևակերպի ներգծյալ անկյան մասին
թեորեմը և հետևանքները, կիրառի խնդիրներ լուծելիս:
Սահմանի բազմանկյանը ներգծյալ և
արտագծյալ շրջանագծեր
հասկացությունները:
Աշխատանքն իրականացնել GEOGEBRA
ծրագրով:
Աշխատանքը
իրականացման խնդիրները:
GEOGEBRA ծրագրի կիրառում:
Թեմայի վերաբերյալ թեորեմների,
հատկությունների կիրառում խնդիրներ լուծելիս:
Առաջադրանքները և տեսությունն տե'ս
փաթեթում:
Աշխատանքի ամփոփումը, գնահատումը
ըստ սովորողների բլոգների կատարած աշխատանքի:
Աշխատանք 2.
Թեմայի անվանումը՝
Անհավասարումներ:
Թեմայի վերաբերյալ դասերը
1.Թվային
անհավասարությունների հատկությունները
2.
Անհավասարությունների լրացուցիչ հատկություններ
3. Միջակայքերի
պատկերումը թվային ուղղի վրա
4. Առաջին աստիճանի
մեկ անհայտով անհավասարումներ
5. Մեկ անհայտով
գծային անհավասարումների համակարգեր
6. Կրկնակի
անհավասարումների լուծումը
7. Մեկ անհայտով
գծային հավասարումների և անհավասարումների համախմբեր
8. Մոդուլի նշան
պարունակող հավասարումների և անհավասարումների լուծում
9. Միջակայքերի եղանակ
Աշխատանքի նպատակը՝
Առաջին աստիճանի անհավասարումների,
համակարգերի, համախմբերի,
անհավասարումների լուծման
հմտությունների և կարողությունների ձևավորում և զարգացում:
Աշխատանքի արդյունքում՝
Սովորողը լուծի մեկ անհայտով
առաջին աստիճանի անհավասարում:
Լուծի մեկ
անհայտով գծային անհավասարումների համակարգ, համախումբ:
Լուծի մեկ անհայտով
գծային հավասարումների ու անհավասարումների համակարգ, համախումբ:
Աշխատանքի իրականացման խնդիրները:
Սովորողն իմանալով
թվային անհավասարությունների հատկությունները, կանոնները կարողանա կիրառել
առաջին աստիճանի անհավասարումները լուծելիս:
Առաջադրանքները և
տեսությունն տե՛ս փաթեթում:
Աշխատանքի ամփոփումը, գնահատումը
ըստ սովորողների բլոգների կատարած աշխատանքի:
Комментариев нет:
Отправить комментарий