Հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասի անունը հիշելիս անմիջապես տեղափոխվում ենք դպրոցական տարիներ.
Պյութագորասի թեորեմը թերևս նրա պահպանված ու մեզ փոխանցված ամենահայտնի գործն է: Սակայն կա մի այլ աշխատանք, որին «տուրք է տվել» Դավիթ Անհաղթն իր «Սահմանք իմաստասիրութեան» երկում: ոսքը Պյութագորասի թվերի միստիկայի մասին է:
Դարեր շարունակ մարդիկ ապագան գուշակելու համար ստեղծել են զանազան համակարգեր: Պյութագորասը նույնպես բացառություն չէ: Իր մեթոդով նա թափանցում է ապագա` խորհուրդ վերագրելով թվերին ու վերծանելով դրանք:
Պյութագորասի այս համակարգը հիմնված է ռեինկարնացիայի (տարբեր մարմիններում հոգու և նրա կյանքի վերամարմնավորման) գաղափարի վրա: Այս մեթոդը գուշակողի ծննդից տրված ուժն ու հնարավորությունները որոշելու միջոց է: Կյանքի ուղին համընկնում է այն առաքելության հետ, ինչով մարդն այս կյանք է գալիս, և այն որոշվում է` ծննդյան տարեթիվն ու օրն իրար գումարելով: Ցանկացած մարդու դրական ու բացասական հատկությունների մանրամասն վերլուծության ամբողջությունը բերում է պյութագորասյան մեթոդով կազմված քառակուսուն, որում գրանցված են մեկից ինը թվերը:
Օրինակ` ենթադրենք, որ մարդը ծնվել է 1940 թ. փետրվարի 29-ին: Այս թվերը գրանցում ենք մեկ տողում.
29 02 1940 (1)
Դրանք գումարվում են իրար.
2 + 9 + 0 + 2 + 1 + 9 + 4 + 0 = 27
Ստացված երկնիշ թվի նիշերն իրար ենք գումարում` 2+7=9, և արդյունքը գրում իրար տակ` հետևյալ տեսքով.
29.02.1940
27 9
(2)
Հիմա, ստորին շարքի առաջին թվից հանում ենք վերին շարքի առաջին թվի առաջին նիշը` բազմապատկած 2-ով: Ստացվում է հետևյալը`
27 – 2 X 2 = 23
եվ այս թվի հետ կատարում ենք վերջին թվաբանական գործողությունը. երկնիշ 23 թվի նիշերն իրար ենք գումարում և ստացվածն ավելացնում աղյուսակին: Այսպես`
29.02.1940
27..9. 23 5
Վերջին քայլը` նշված շարքերից 0-ների ջնջումն է.
29.2.194
27.9.23 5 (3)
Պյութագորասի փիլիսոփայության համաձայն` մարդն աշխարհ է գալիս 15 անգամ ու 15 կյանք ապրելուց հետո ձեռք բերում որակներ (էական չէ` դրակա՞ն, թե՞ բացասական), որպեսզի շարունակի իր գոյությունն այլ` բարձրագույն ոլորտում: Մնացած կյանքերի քանակը որոշելու համար պետք է ապրվածների քանակն իմանալ: Այդ նպատակի համար դիտարկենք վերջին շարքի երրորդ խմբի թվերը: Մեր օրինակում դրանք են`
2 + 7 + 9 + 2 + 3 + 5 = 28 = 2 + 8 = 10
Նշանակում է, որ 1940 թ. փետրվարի 29-ին ծնված մարդն այժմ ապրում է իր 11-րդ կյանքը և նրան մնացել է ևս 4 կյանք-հնարավորություն` սրբագրելու իր հետագա ճակատագիրը:
Այժմ, 3-րդ խմբի թվերի համադրությունից գուշակության ու տեղեկատվության գնահատման համար կազմենք այս կյանքում տրված տվյալների աղյուսակ: Գծենք մի քառակուսի, որտեղ գրանցված են 1-9 բոլոր թվերը (տե՛ս նկարը): Տե՛ս, թե քանի անգամ են կրկնվում նույն թվերը և ի՞նչ են դրանք մեզ ասում:
Բնավորություն
1. Մեկ միավորը վկայում է ընդգծված եսամոլության մասին: Տվյալ անձը ուշադրություն չի դարձնում շրջակա միջավայրին ու ամեն ինչից աշխատում է օգուտ քաղել: Նրան քիչ է հետաքրքրում, թե մյուսներն ինչով են ապրում:Գլխավորն այն է, որ ապրում է ու պետք է ապրի ինքը:
11.Այս բնավորությունը մոտ է եսասիրականին: Մշտապես աշխատում է արժանանալ շրջապատի հավանությանը, եթե անգամ դրա համար ոչ մի նախադրյալ չկա:Սիրում է ինքնագովությամբ զբաղվել: Նրան թվում է, թե ամենատաղանդավորն ու խելացին է և շատ է զարմանում, երբ շրջապատը դա չի նկատում:
111. «Ոսկե միջին». այս բնավորության տեր մարդը հանգիստ է, զիջող ու շփվող:
Նա այնքան էլ չի սիրում ղեկավարությանը ենթարկվել, չի էլ ձգտում ղեկավար պաշտոնների: Եթե փորձեք նրա հետ ազնվորեն խոսել, ապա փոխզիջման կարելի է հասնել:
1111. Ուժեղ բնավորության տեր, կամային կերպար է: Տանել չի կարող սուտն ու քծնանքը, չնայած, հանուն մտերիմների, կարող է դիմել դրանց: Այս բնավորության տեր մարդիկ դառնում են պրոֆեսիոնալ զինծառայողներ, իսկ կանայք` ղեկավարում են ընտանիքը:
11111. Դիկտատոր է ու քմահաճ: Իր գաղափարի կամ էլ հաճույքի համար կարող է միլիոնավոր մարդկանց զոհաբերել: Իր հաջողության համար կարող է «դիակների վրայով» քայլել: Եթե տվյալները չեն բավարարում «մեծ գործերի» համար, ապա վերածվում է բռնակալի, ճգնավորի կամ էլ, ծայրահեղ դեպքում, հոգեկան խանգարում է ստանում: Համառ է ինչպես իր ձգտումներում, այնպես էլ վրեժխնդրության մեջ, սակայն լավ է հարմարվելու տեսանկյունից: Գրեթե բոլորն ունեն մոլություններ: Կապված է իր երեխաներին:
111111.Հազվագյուտ համադրություն է: Այս մարդն անսովոր դաժան է, սակայն մտերիմների կամ էլ «հանուն մարդկության» ունակ է «սարեր շրջել»:Սա մոլեռանդության հասնող գաղափարով տառապող և շփման մեջ բավականին դժվար մարդ է:
Կենսաէներգիա
2 չկա. կենսաէներգիան ամենացածր մակարդակում է
Դրա արդյունավետ ամբարման համար ուղին բաց է: Սրանք սիրում են հնաոճ իրեր ու գրքեր: Լավ են վերաբերվում շրջապատին, կիրթ են ու ազնվաբարո: Բացառություններ գրեթե չեն լինում:
2. Կենսաէներգիայի առումով սովորական մարդիկ են: ուսափում են սթրեսային ու գերզգայուն իրավիճակներից Նրանց ցուցված է սպորտն ու ֆիզկուլտուրան, յոգան` առավել ևս: Զգայուն են մթնոլորտի փոփոխությունների հանդեպ:
22. Կենսաէներգիայի հարաբերականորեն մեծ պաշար ունեն: Այս մարդիկ բժիշկ, բուժքույր ու բուժակ դառնալու շնորհ ունեն: Նրանց կոչումը բժշկությունն է:
Նրանց ընտանիքներում հազվադեպ են նյարդային բռնկումներ լինում:
222. Սա էքստրասենսի նշան է: Հնարավոր է, որ այս մարդն ինքն անգամ տեղյակ չէ այդ կարողության մասին, սակայն կարող է բուժել անգամ իր ներկայությամբ: Այս մարդիկ տարիներ շարունակ սպասում են իրենց ունակությունները ի հայտ բերող առիթի:
2222.Եթե երբևէ հանդիպեք մի կնոջ, ում բոլորն են սիրահարված, կամ էլ աննկարագրելի հմայքով տղամարդու, ուրեմն ձեր առջև կանգնած է ափեափ կենսաէներգիայով օժտված մեկը, ով սիրահոժար ամեն ինչ կտա ձեզ: Ցավոք, այս մարդիկ շատ խոցելի են չար, էներգետիկայի տեսանկյունից քաղցած տիպերի` «սատանայական հնարավորություններով» մարդկանց նկատմամբ:
Մարդու ներքին պաշարի որոշումը
3 չկա. մաքրասեր ու կարգապահ մարդիկ են, գերազանց տնտեսվարներ, սակայն երբեմն մաքրության ձգտումը նրանց դարձնում է տաղտկալի: Ճշտապահ են, սիրում են կանգնել հայելու առջև: Բացատրվում են բավականին խրթին, քրտնաջան աշխատանքը կատարում անթերի:
3. Տրամադրության մարդիկ են Տնտեսել չեն սիրում Լայնախոհ են, երբեմն հակասություններով լի: Ճիշտ է, տանը թափթփված են, սակայն կարող են անսպասելիորեն ամեն ինչ միանգամից կատարյալ վիճակի բերել:
33.Այս մարդիկ գիտությունների հակում ունեն: Օժտված են վերլուծելու ունակությամբ::
333 և ավելի. հակում գիտությունների հանդեպ: Դա ծնունդ է տալիս մանրախնդրության, ժլատության և, վերջապես, մշտական արդարության պահանջի:
Առողջություն
4 չկա: Բավականին թույլ առողջություն ունեն: Փոքր հասակից խոցելի են տարբեր հիվանդությունների առումով: Այս մարդիկ հիվանդանում են այնքան երկար, որքան իրենց մոգական քառակուսում առկա 2.-ների քանակն է, քանի որ աշխարհին են տալիս իրենց էներգիան:
4. Միջակ առողջության տեր է: Հարկ է կոփել, այլապես ծերության շեմին կվերածվեն իսկական ավերակի: Ցուցված են լողն ու վազքը:
44. Առողջությունն ամուր է: Այս մարդիկ իրենց սեքսուալ պոտենցիան չեն գովազդում, սակայն կարող են դառնալ սեքսուալ գրավչության իսկական խորհրդանիշ:
444. Հազվադեպ պատահող, գերազանց առողջության տեր մարդիկ են: Օժտված են անհավանական սեքսուալ գրավչությամբ:
Ինտուիցիա
5. չկա. Նուրբ աշխարհի` տիեզերքի հետ կապի ուղին փակ է ծննդյան իսկ օրից: Այս մարդը զբաղված է հաշվարկներով, զանազան փորձարկումներով, ապացույցներով ու լարված դիտարկումներով: Նա շատ-շատ է սխալվում:
5.Կապի ուղին բաց է: Այս մարդկանց սխալների քանակը կրճատված է: Կյանքում հանդիպող իրավիճակները վերահսկվում են` դրանցից առավելագույն օգուտ քաղելու նպատակով:
55. իստ զարգացած է ինտուիցիա. «մարգարեական երազների» առկայություն և իրադարձությունները` թե՛ անցյալը, թե՛ ապագան կանխագուշակելու ունակություն: Իրավաբանական ու քննչական աշխատանքի պահանջ:
555. Գրեթե պայծառատես: Առանց գիտության ու հուշման այս մարդիկ գիտեն, թե ինչպես պետք է գործեն իրենք և շրջապատը: Առանձին դեպքերում կարող են գուշակել իրադարձություններ, բայց խուսափել դրանցից` ոչ:
5555.Պայծառատեսներ. Նրանց համար շուրջը կատարվող ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Սակայն անտարբեր են ամենի ինչի հանդեպ: Հաճախ կարող են գտնվել ժամանակից ու տարածությունից դուրս` գոյության մեկ այլ` ուրիշ համակարգում:
Երկրամերձության աստիճանը
6 չկա. այս մարդն աշխարհ է եկել, որ արհեստ ձեռք բերի: Կյանքում առաջ գնալու ու զարգացման համար նա պետք է շատ ֆիզիկական աշխատանք կատարի, ինչը ամենևին չի սիրում: Երևակայականն ու գեղարվեստական ճաշակը նրա զարգացման գլխավոր շարժիչները կարող են լինել: Չնայած այս ամենին, ընդունակ է լուրջ արարքների:
Երկրամերձ նշան է: Ունակ է մարդասիրական արարքներ կատարելու: Կարող է զբաղվել ստեղծագործական աշխատանքով կամ էլ ճշգրիտ գիտություններով: Գոյությունը երկարաձգելու համար ֆիզիկական աշխատանքն ուղղակի պարտադիր է: Հաճախ իրենց դրսևորում են գեղարվեստի բնագավառում:
66. Երկրամերձ մարդ է: Ձգտում է ֆիզիկական աշխատանք կատարել, ինչն իրականում խանգարում է նրա զարգացմանը: Մտավոր աշխատանքն ու արվեստները միակ միջոցներն են, որոնք կարող են բարձրացնել այս մարդկանց:
666.«Սատանայի նշանը» համարվում է չարագույժ: Այս մարդիկ ձգտում են իրենց հմայքով միշտ լինել հանրության ուշադրության կենտրոնում: Անհուսալի, պրպտող մարդիկ են և աչքի են ընկնում մեծ թվով պատահական կապերով:
6666. Այս մարդը նախորդ կյանքերից բերել է չար մտադրություններ:Նա աշխատում է երկրամերձության որակը մտավոր գործունեության ու կատարելագործման միջոցով վանել:
Տաղանդ
չկա. Մարդը ծնվել է` հասկանալու, թե ի՞նչ է տաղանդը: Նրան կյանքի փորձն օգնում է ձեռք բերելու տաղանդ, իսկ տառապանքն ու կրոնը` այն ճանաչելու հնարավորություն: Նրա համար կյանքում գլխավորը ճիշտ պահին ի վերուստ տրված տաղանդը որսալն է:
7. Այս մարդիկ, ճիշտ է, թեթև են ապրում, սակայն հաջողության հասնում են ստեղծագործական աշխատանքի շնորհիվ: Տաղանդը թույլ է արտահայտված:
77. Սա նուրբ գեղարվեստական, երաժշտական ճաշակով ու հակումներով օժտված մարդ է: Եսասիրությունը նրա ստեղծագործության մեջ ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը:
777. Այս մարդիկ երկիր են այցելում կարճ ժամանակահատվածով: Եթե այն ձգվում է, ապա դա հիվանդություն է ազդարարում: Չափից դուրս զգայունությունը կործանում է նրանց, քանի որ արդարությունը նրանց համար օդի պես է:
7777 Սա հրեշտակի նշանն է: Այս մարդիկ մշտապես հոգ են տանում մերձավորների մասին, սակայն իրենք հազվադեպ են ծերության հասնում:
Պարտքի զգացում
չկա: Այս մարդը բացարձակապես պարտքի զգացում չունի: Եթե պարտք է վերցնում, չի շտապում վերադարձնել:
8 Չափավոր պարտաճանաչ է:
88 Զարգացած է պարտքի զգացումը: Զարմանալի պատրաստակամությամբ է հասնում օգնության: Ընտանեսեր է ու, հիմնականում, հրաշալի ընտանիք է ունենում:
888 Սա ազգի հանդեպ պարտքի զգացման նշանն է, որը դաստիարակում է այն կրողին: Ընտրյալի` ազգի ղեկավարի նշանն է:
8888 Օժտված է պարահոգեբանական ունակություններով: Աչքի է ընկնում ճշգրիտ գիտությունների ընկալունակությամբ: Այս մարդկանց կարծես գերբնականն է առաջ մղում:
Ինտելեկտ
9. Ամենախորհրդավոր նշանն է և այդ խորհրդին հասնելու համար մարդն իր ողջ կյանքում աշխատում է:
99. ելացի են ծնված օրվանից: Չեն սիրում սովորել, քանի որ գիտելիքները հեշտությամբ են տրվում: Դրան մեծապես խանգարում են անկախությունն ու կյանքի հանդեպ հեգնանքը:
999. Իմացությունը հեշտությամբ է տրվում: Հրաշալի զրուցակիցներ են:
9999.Սրանք մարդիկ են, ում համար ճշմարտությունն ակնհայտ է: Եթե դրա հետ մեկտեղ զարգացած է ինտելեկտը, ապա ձեր առջև մեկն է, ով ցանկացած տապալումից ապահովագրված է: Սրանք բավականին տհաճ, կոպիտ, դաժան ու ոչ գթասիրտ մարդիկ են և ժամանակ առ ժամանակ դառնում են պարզապես անկանխատեսելի:
«Տայնայա վլաստ» ,1998թ.,#10
Комментариев нет:
Отправить комментарий