Մրցում են ֆլեշմոբի հաղթողները
Խնդիրներ:
Խնդիրներ:
1.
Օգտագործելով 0,1,
2, 3,4, 5, 6 թվերը՝ վերականգնիր
տվյալ անհավասարությունների շարքը:
Հիշի՛ր, որ միևնույն տառերը պետք է փոխարինել
միևնույն թվանշաններով, իսկ տարբեր
տառերը՝ տարբեր թվանշաններով:
Մ>Ա<Թ>Ե>Մ>Ա>Տ<Ի<Կ<Ա
2.
Երեք քարտերի վրա գրված
են 0, 3, 7 թվանշանները:
Այդ քարտերով քանի՞ տարբեր եռանիշ թիվ կարող
ես կազմել:
|
|
|
||||||
3.
* -ի փոխարեն գրի՛ր այնպիսի միանիշ թվեր,
որ գրառումը ճիշտ լինի՝
* * x * = * +
1:
4.
Կռահի՛ր բաց թողնված թիվը:
5.
Ամանով մեղրը կշռում է 500 գ, իսկ նույն ամանով յուղը՝ 350 գ:
Ինչքա՞ն է կշռում դատարկ ամանը, եթե հայտնի է, որ ամանում եղած յուղն առանձին երկու անգամ թեթև է այդ ամանում գտնվող մեղրից:
6.
9 միատեսակ գրքերն արժեն
1000 դրամից պակաս, իսկ 10 այդպիսի գրքերը՝ 1100 դրամից ավել: Ի՞նչ արժե այդպիսի մի գիրքը:
7.
10-ից 17 բնական բոլոր թվերը գրված են գծագրի ուղղանկյուններում այնպես, որ
երկու հարևան ուղղանկյուններում հաջորդական թվեր չեն գրված: Ի՞նչ թիվ է գրված ընդգծվածում:
8.
Թիվը 3-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը հավասար է 9-ի: Գտի°ր այդ մնացորդների արտադրյալը:
9.
Վերամբարձ կռունկը կարող է բարձրացնել 20 մեծ կամ 30 փոքր արկղ: Առավելագույնը քանի՞փոքր արկղ կարող է բարձրացնել վերամբարձ կռունկը 14 մեծ արկղերի հետ միաժամանակ:
10.
Բոլոր բնական թվերը ներկել են երեք գույնի հետևյալ կերպ. 1-ը
ներկել են կարմիր, 2-ը՝ կապույտ, 3-ը՝ դեղին, 4-ը՝ կարմիր, 5-ը՝ կապույտ, 6-ը՝ դեղին և այսպես շարունակ: Ի՞նչ գույն կարող կունենա կարմիր և կապույտ գույնի թվերի գումարը:
Комментариев нет:
Отправить комментарий