https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 30 июня 2016 г.

Հունիսի 30, աշխատանքային օրվա ամփոփում

Մեր մանկավարժական ճամբարի հերթական օրը սկսեցինք  Դպրոց-պարտեզի փակ լողավազանում՝  լողի պարապմունքով:  Այնուհետև հաջորդեց սեմինար քննարկումները Նոր դպրոցում:

Տիար Գևորգը,  սովորողների և դասավանդողների հետ, քննարկում էին  «Ավագ դպրոցի խնդիրների»  շուրջ՝  ուսումնական պայմանագրեր, բլոգավորություն և այլն:
Նոր դպրոցի դասավանդողները երրորդ դասարանցիների ծնողների հետ խոսեցին 2016-2017 թթ. ուստարվա անելիքներից, կնքեցին պայմանագրեր, ներկայացրին իրենց նախագծերը, ընտրությամբ դասընթացները, ամառային արձակուրդների փաթեթները,    պատասխանեցին ծնողներին հուզող հարցերին: 
Ճամբարը ֆիզիկական միջավայրում ավարտեցինք,  բայց աշխատանքը  վիրտուալ ուսումնական միջավայրում անընդհատ է,  շարունակելի...




Комментариев нет:

Отправить комментарий