https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

вторник, 30 августа 2016 г.

Օգոստոսի 31

9։00-15:00 աշխատանք Նոր դպրոցում:

2016-2017-ի առցանց ուսուցման նախագծի մեկնարկ:


Մանսակցում են Նոր դպրոցի 4-5 րդ դասարանի  սովորողները:

Սիրելի սովորողնե'ր, փորձեք թարմացնել ձեր բլոգները և լուծել այս առաջադրանքները:
 Ստորև նշում եմ բլոգին ներկայացվող պահանջներ և խնդիրները:

  • Բլոգի արտաքին հղումներ
  • բլոգում անուն-ազգանուն (հայատառ)
  • նշված է ուսումնական  հաստատությունը 
  • դասարանը
  • հղում կրթահամալիրի կայքին
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին
  • Բլոգավարություն
  • ունի արխիվ
  • նյութերի հարպարակնամ օր ամիս, թիվ
  • Բլոգի բովանդակություն
  • Սովորողի անհատական ուսումնական պլան
  • Առարկայական բաժիններ
  • ü  առաջադրանքներ
  • ü  ստուգատեսներ
  • ü   ֆլեշմոբներ
  • Նախագծեր
  •  ուսումնական նախագծեր
  •  ընտանեկան նախագծեր
  • հեռավար, առցանց ուսուցում
  •   ուսումնական ճամփորդություններ
  • Ընտրությամբ գործունեությունը
  • Լրացուցիչ կրթություն
  • Այլ (առօրյա, նախասիրություններ)
Խնդիրներ առցանց՝ 



1. Խխունջները դանդաղաշարժ կենդանի են: Ա խխունջը ամեն վայրկյան անցնում է 1մմ, իսկ Բ խխունջը ամեն վայրկյան անցնում է 2մմ: Նրանք իրարից 12 սմ հեռավորության վրա են և միաժամանակ սկսում են շարժվել իրար ընդառաջ (հակառակ ուղղություններով): Ա խխունջի ելման դիրքից ի՞նչ հեռավորության վրա նրանք կհանդիպեն:

2. Ա խխունջը ամեն վայրկյան անցնում է 3մմ, իսկ Բ խխունջը ամեն վայրկյան անցնում է 1մմ: Նրանք իրարից 12 սմ հեռավորության վրա են և միաժամանակ սկսում են շարժվել իրար ետևից (նույն ուղղությամբ): Ա խխունջի ելման դիրքից ի՞նչ հեռավորության վրա նրանք կհանդիպեն:
3. Հայերենի այբուբենում յուրաքանչյուր տառ իր համարն ունի (օրինակ՝ ա-1, ի-11, ճ-19 և այլն): Գայանեն ծածկագրել է երկու բառ՝ օգտագործելով տառերի համարները՝ 241827342122 120128: Գտեք այդ բառերը:

4. Նույն երկրաչափական պատկերին նույն թիվն է համապատասխանում, իսկ տարբեր պատկերների՝ տարբեր թվեր: Օգտվելով բերված հավասարություններից՝ գտեք, թե որ պատկերին է համապատասխանում թվերից մեծը:



5. Օգտվելով բերված պատկերներից՝ գտիր, թե ինչ օրինաչափությամբ են դրանք կազմված, և հաշվիր, թե քանի վանդակ է պետք չորրորդ պատկերը կառուցելու համար:


6. Երեք աղջիկ՝ Լուսինեն, Մերին և Լիլիթը հեծանվավազք կազմակերպեցին: Մրցույթից հետո Լուսինեն ասաց, որ Մերին առաջին տեղը չգրավեց: Մերին պնդեց, որ Լիլիթը երկրորդ տեղը չգրավեց, իսկ վերջում Լիլիթն ավելացրեց, որ Լուսինեն ո՛չ առաջին տեղը գրավեց և ո՛չ էլ երրորդ: Ո՞վ գրավեց երրորդ տեղը, եթե հայտնի է, որ աղջիներից միայն մեկն է ճիշտ ասել:

7. Ամառային ճամբարի ժամանակ լողի պարապմունքը սկսվեց 11:35 և ավարտվեց 12:25: Քանի՞ րոպե տևեց պարապմունքը:

8. Հայտնի է, որ 7 մատիտն ավելի թանկ է, քան 8 տետրը: 8 մատիտն է ավելի թա՞նկ, թե՞ 9 տետրը:

9. Միայն 4-եր և 7-եր գումարելով՝ 37 ստացիր:

Комментариев нет:

Отправить комментарий