Նոյեմբերի 16-ին Արևելյան դպրոցում կայացավ խաղ-մրցույթ` մաթեմատիկայից: Մրցույթին մասնակցեցին կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոց-պարտեզները: Յուրաքանչյուր դպրոցից եկել էր 10 սովորող` 4-5-րդ դասարանցիներ: Սովորողները բաժանվեցին խմբերի` ըստ դպրոցների, և ակտիվ մասնակցեցին խաղ-մրցույթին: Մրցույթը կազմված է երկու փուլից` առաջին փուլ` բանավոր հաշիվ, երկրորդ փուլ` գրավոր, ոչ ստանդարտ խնդիրների լուծում:
Մրցույթի նպատակն էր` համախմբել այլ դպրոցների սովորողներին, ծանոթություն, բանավոր հաշվի զարգացում: Սովորողները շատ ակտիվ էին, ոգևորված, այս փուլում առավել ակտիվ գտնվեցին Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողները:
Սովորողներն անհամբեր սպասում են երկրորդ փուլին, ամեն ինչ դեռ առջևում է...
Комментариев нет:
Отправить комментарий