Շուշանը ֆլեշմոբների աշխարհում:
Ամանորյա հանդես
Մասնակիցներ` 4-5-րդ դասարաններ, ծնողներ,
դասավանդողները:
Սովորողները կանգնած
են սրահում: (Ցրված, պատահական տեղերում,
ծնողների հետ):
Մուտք: (Ավետիս): Երգում են բոլորը:
Կենտրոն են գալիս Մհերը, Շահանեն:
-Ուշադրություն, ուշադրություն,
«Ամանորյա ֆլեշմոբ » ներկաացոււմը սկսվում է:
-Խնդրում եմ միացրեք ձայնագրիչները, հեռախոսները, պլանշետները…(դադար),
մի զարմացեք, մենք գտնվում ենք ամանորյա ֆլեշմոբի աշխարհում: (Յանա)
Բասեն բարի+ նվագում է Ջանոն: Երգում են բոլորը:
Շուշանը վազելով սրահ է մտնում:
-Աաաա, այս ու՞ր եմ ընկել,
Աստված իմ, այս ի ՞նչ աշխարհ է:(Շուշան):
-Դու գտնվում ես ամանորյա ֆլեշմոբի աշխարհում, շտապի’ր մասնակցել
: (Հարութ)
-Աաա.իսկ ես ինչպե՞ս պեtք է մասնակցեմ: Շուշան):
-Իսկ դու մինչև տոնածառի լույսերը
չվառես, չես կարող մասնակցել:Վահան
Երգ(Տոնածառ ջան, տոնածառ):
Երգում են բոլորը:
Շուշան տոնածառի լույսերն
է փորձում միացնել, չի ստացվում:
-Աա, չի միանում: Շուշան):
-Լույսերը կվառվեն, եթե գուշակես
ֆլեշմոբ բառի տառերով ամենահամով
բառը: (Հարութ)
-Մտածում է, աաաաաաաա, լեշ,
ֆու, ֆլեշ, սա համով բառ չէ,
ֆլեշ, ըըը, սա էլ ուտելիք չէ, մտածում է: Շուշան:
Աղջիկները շրջան են կազմում
և շրջանաձև պտտվում են Շուշանի շուրջ:
-Հատապտուղ է, հատապտուղ է:Աղջիկների խումբ:
Պար-Ուզունդարա, պարում են աղջիկները
մոշի մուրաբայով, նվագում է Ջանոն:
-Աաա իմացա, մոշն է: Շուշան:
Այստեղ բոլոր լուսերը վառվում
են: Ջանոն և Մարինեն նվագում են պարեղանակ: Երգում են բոլորը:
Երկրորդ աշխարհ:
-Սովածացաաա, (մոտենում է սեղանին, որ բլիթ
վերցնի):
(Շուշան):
-Ձեռքին հարվածում է:(Նանե):
- Չի կարելի, եթե
ուզում ես ուտել, պետք է վճարես: Նանե):
-Ինձ մոտ մետաղադրամ կա, ահա
այն (Շուշան):
-Չի վաճառվում, եթե ուզում
ես իրական ուտելիք, պետք է վճարես կեղծ մետաղադրամով: (Նանե)
Շուշանը հարց ու փորձ է անում հյուրերից, հարցնում է, թե ո՞վ կեղծ մետաղադրամ ունի:
-Ձեզ մոտ ամանորյա զեղչեր
չկա՞ն: (Շուշան):
-Ոչ: : (Նանե)
-Աաաաա, այս ի՞նչ անարդար աշխարհ է,
սոված մնալ իրական մետաղադրամով և կշտանալ`
վճարելով կեղծ մետաղադրամ: : (Շուշան):
Դանդաղ երգ, նվագում է Մարինեն: Երգում են բոլորը:
-Կեղծ մետաղադրամը կգտնես,
եթե գուշակես իմ տարիքը: : (Նանե)
-Աաա, ամբողջ կյանքս այստեղ
եմ մնալու, ամեն անգամ ուտելիս` խնդիր եմ լուծելու:
(Շուշան):
-Իսկ դու հաշվել գիտե՞ս: : (Նանե)
-ԻԻ, այս ի՞նչ է ասում, ընկեր Լիանա,
(զարմանում
է): (Շուշան):
-Դե հաշվի'ր, 100 x20, հետո
ավելացրու 17: : : (Նանե)
Շուշանը հաշվում է:
-Աաա, դուք 2017 տարեկան ե՞ք:Զարմանում է: (Շուշան):
-Ի՞նչ է, չի երևում: : (Նանե)
-Գիտեք, լավ էլ պահպանվել եք: (Շուշան):
Պարող աղջիկները գալիս են
կենտրոն:
-Շնորհավոր Ամանոր, 2017թվական:Աղջիկներ
Վերջաբան: Ամանորյա ուրախ
երգեր: Երգում են բոլորը:
Դո, Ռե Մի: : Երգում են բոլորը:
Комментариев нет:
Отправить комментарий