https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

суббота, 2 февраля 2019 г.

Ուսումնական երրորդ շրջան-2019



Անհատական աշխատաժամանակ
Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

6- րդ դասարան

Նախագիծ 1. Ամբողջ թվեր

Նախագիծ  2. Կոորդինատային հարթություն

Նախագիծ 3.  Մեկ անհայտով անհավասարումներ

Նախագիծ  4.  Դիագրամներ

Նախագիծ 5.  Ռացիոնալ թվեր

8- րդ դասարան

Նախագիծ 1.  Կրճատ բազմապատկման կանոնները

Նախագիծ 2.   Ամբողջ ցուցիչով աստիճանի գաղափարը 

Նախագիծ 3. Քառանկյուններ

Ուսումնական ծրագիր

Մաթեմատիկայի ուսուցման նպատակն է սովորողի մոտ ձևավորել և զարգացնել`
  • տրամաբանական, հետազոտական և վերլուծական մտածողություն,
  • ուշադրություն, հիշողություն և աշխատասիրություն
  • թվաբանական գիտելիքներ, հաշվման մեթոդներ և դրանք գործնականում, հարակից առարկաներում կիառելու հմտություններ,
  • ինքնուրույն հիմնավորված որոշումներ կայացնելու, ինչպես նաև  խմբում աշխատելու կարողություններ:
Ուսումնական միջավայր.
  •  ուսումնական կաբինետ՝ համակարգիչ,  ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ
  • համացանցում ուսուցման միջավայրը՝ մաթեմատիկական կայքեր, ուսուցչի և սովորողների բլոգներ, էլեկտրոնային օրագրեր, կրթահամալիրի և գրադարանի կայքերը
  • ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային օրագիր, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, էլեկտրոնային թղթապանակ, համակարգչային ծրագրերի փաթեթներ
  • սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր և անհրաժեշտ նյութեր, անձնական բլոգ, կայք, էլեկտրոնային թղթապանակ
  • ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ, շտեմարաններ, խնդրագրքեր, արտասահմանյան օնլայն դասագրքեր, կայքեր և ուսումնական բլոգներ
  • ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ, շտեմարաններ, խնդրագրքեր, արտասահմանյան օնլայն դասագրքեր: Ինտերնետային կայքեր և ուսումնական բլոգներ
Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.
  1. Ուսումնական պարապմունքների, դասերի կազմակերպման մեթոդական նկարագրություն.
    Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի, համաձայն որի դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Յուրաքանչյուր դասարանում սովորողների քանակը 22-25 է, այդ թվում` հատուկ կրթությամբ սովորողներ: Ոսուցումը իրականացվում է նախագծային մեթոդով: Առարկայի ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում: Սովորողները յուրաքանչյուր թեմայի սկզբում ստանում են նախագծի փաթեթը, տանը և առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները և թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները: Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում, կայքում, սովորողների օրագիր-թղթապանակում:
  2. Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը: Սովորողի ինքնակրթության կազմակերպման մեթոդական նկարագրություն.
    Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում վերլուծություն: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում ծրագրի ուսուցանում մյուսների համար:
Հնարավոր ստեղծական-հետազոտական աշխատանքների թեմաներ`
  •  բարդ առաջադրանքների յուրօրինակ լուծումներ,
  • համակարգչային ծրագրերի, ծրագրավորման պարզագույն լեզուների միջոցով խնդիրների մոդելավորում, գործնական կիրառում,
  • մաթեմատիկական օրինաչափությունների հայտնաբերում, դրանց հիման վրա խնդիրների հորինում
  • օտարալեզու մաթեմատիկական ուսումնական նյութերի, հոդվածների թարգմանություն, պարզաբանում
  • մաթեմատիկական կայքի կամ բլոգի ստեղծում
Գնահատումը
Սովորողի ուսումնական աշխատանքի կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչների որոշված գնահատման կարգի` 10 միավորանոց համակարգով:   Ստուգումը և գնահատումն պետք են ուսուցչին, սովորողին և նրա ծնողին սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Ցանկացած աշխատանքը պիտի գնահատվի, և գնահատականը պիտի լինի փաստարկված և հասկանալի, որպեսզի սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարողանա փոխել գնահատականը։  Գնահատվում են դասարանային և խմբակային, ստեղծական-հետազոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում ամփոփիչ կիսամյակային գնահատական: Առանձին թեմաներն ամփոփվում են ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։ Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա բլոգում, էլ. փոստի շտեմարանում` ուսումնական թղթապանակում, որտեղ նա իր ուսումնական աշխատանքի արդյունքները հավաքում է` առանձնացնելով դրանք ըստ տեսակի: Աշխատանքը գնահատելիս չեն հաշվվում այն սխալները, որոնք վերաբերում են չուսումնասիրված թեմայի կամ չյուրացված նյութի։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման: Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: Տնային հանձնարարությունները կարող են լինել նաև էլեկտրոնային տարբերակով: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը:
Գնահատման սանդղակ
  • Դասին ակտիվությունը` 4 միավոր
  • Տնայինը աշխատանքը` 3 միավոր
  • Լրացուցիչ աշխատանքներ` 3 միավոր** Նախագծային աշխատանք**Թարգմանություներ**Հետազոտական, վերլուծական աշխ․

Բովանդակություն6-րդ դասարան
  1. Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
  2. Թվային արտահայտություններ: Մնացորդով բաժանում
  3. Բաժանելիության հայտանիշները
  4. Պարզ և բաղադրյալ թվեր: Ամենամեծ ընդհանուր բաժանարար
  5. Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
  6. Տեքստային խնդիրներ
  7. Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
  8. Կանոնավոր և անկանոն կոտորակներ: Համեմատումը
  9. Տառային արտահայտություններ
  10. Տոկոսներ
  11. Մասշտաբ
  12. Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը
  13. Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ
  14. Խնդիրների լուծում համեմատականության վերաբերյալ
  15. Համաչափություն
  16. Ամբողջ թվեր
  17. Բացասական և դրական թվեր։  Կոորդինատային ուղիղ
  18. Ամբողջ թվի հակադիր թիվը
  19. Ամբողջ թվի մոդուլը
  20. Ամբողջ թվերի համեմատումը
  21. Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
  22. Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը
  23. Ամբողջ թվերի հանումը
  24. Ամբողջ թվերի բազմապատկումը
  25. Ամբողջ թվերի բաժանումը
  26. Ամբողջ թվերի գումարման օրենքները
  27. Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
  28. Կոորդինատային հարթություն
  29. Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա
  30. Տասնորդական կոտորակներ
  31. Տասնորդական կոտորակի դիրքային գրառումը
  32. Տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի միջոցով
  33. Տասնորդական կոտորակների համեմատումը
  34. Տասնորդական կոտորակների պատկերումը կոորդինատային ուղղի վրա
  35. Տասնորդական կոտորակների գումարումն ու հանումը
  36. Տասնորդական կոտորակների բազմապատկումը
  37. Տասնորդական կոտորակի բաժանումը ամբողջ թվի
  38. Տասնորդական կոտորակների բաժանումը
  39. Տասնորդական կոտորակների կլորացումը
  40. Տեքստային խնդիրներ
  41. Դիագրամներ։ Գրաֆիկներ։ Պատահույթ
  42. Պատահույթի հավանականությունը
  43. Ռացիոնալ թվեր։  Ռացիոնալ թվերի գաղափարը
  44. Ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա
  45. Ռացիոնալ թվի մոդուլը
  46. Ռացիոնալ թվի հակադիր թիվը
  47. Ռացիոնալ թվերի համեմատումը
  48. Ռացիոնալ թվերի գումարումը
  49. Ռացիոնալ թվերի հանումը
  50. Ռացիոնալ թվերի բազմապատկումը
  51. Ռացիոնալ թվերի բաժանումը
  52. Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները
  53. Ռացիոնալ թվի հակադարձ թիվը
  54. Ռացիոնալ թվերի պատկերումը կոորդինատային հարթության վրա
  55. Ուղղանկյան մակերեսը
  56. Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը
  57. Ուղղանկյունանիստի ծավալը
  58. Մեծությունների չափումը տրված ճշտությամբ
  59. Տառային արտահայտություններ, բանաձևեր
  60. Մեկ անհայտով հավասարումներ
  61. Մեկ փոփոխականով պարզագույն անհավասարումներ
  62. Տեքստային խնդիրներ
  63. Ճշմարիտ և կեղծ ասույթներ

 8-րդ դասարան։ Հանրահաշիվ
  1. Բնական ցուցիչով աստիճան
  2. Միանդամներ: Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացումը
  3. Բազմանդամներ: Հիմնական գաղափարները
  4. Նման անդամների միացում
  5. Կրճատ բազմապատկման բանաձևեր։ Դրանց կիրառումը։ Նույնություններ
  6. Բազմանդամի վերլուծումը արտադրիչների։ Ընդհանուր արտադրիչի դուրս բերումը փակագծերից։ Խմբավորման եղանակ
  7. Մեկ անհայտով գծային հավասարումնեչ
  8. Գծային հավասարումների համակարգեր։ Երկու անհայտներով առաջին աստիճանի հավասարումներ։
  9. Երկու անհայտով գծային համակարգեր։ Տեղադրման եղանակ
  10. Գումարման եղանակ
  11. Խնդիրների լուծումը համակարգերի օգնությամբ
  12. Ամբողջ ցուցիչով աստիճան
  13. Հանրահաշվական կոտորակներ։ Հատկությունները
  14. Հավասար հայտարարներով հանրահաշվական կոտորակների գումարումն ու հանումը
  15. Հանրահաշվական կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը
  16. Հանրահաշվական կոտորակների բաժանումը, բազմապատկումը և աստիճան բարձրացնելը
  17. Ռացիոնալ արտահայտությունների ձևափոխումը
  18. Ռացիոնալ թվեր
  19. Իրական թվեր
  20. Իրական թվերի համեմատումը։ Թվի մոդուլը
  21. Թվաբանական գործողություններ և մոտավոր հաշվում
  22. Միջակայքեր թվային ուղղի վրա
  23. Թվային անհավասարություններ։ Հատկությունները
  24. Գծային անհավասարումներ
  25. Անհավասարումների համակարգ և համախումբ
  26. Մոդուլ պարունակող անհավասարումներ
  27. Քառակուսի արմատի գաղափարը։ Հատկությունները
  28. Արմատով արտահայտությունների ձևափոխում
  29. Իռացիոնալ հավասարումներ և անհավասարումներ
  30. Քառակուսային եռանդամ
  31. Քառակուսային եռանդամի մեծագույն և փոքրագույն արժեքները
  32. Քառակուսային հավասարում
  33. Թերի քառակուսային հավասարումներ
  34. Քառակուսային հավասարման արմատների բանաձևը
  35. Քառակուսային հավասարման արմատների ևս մեկ բանաձև
  36. Քառակուսային եռանդամի վերլուծումը գծային արտադրիչների
  37. Վիետի թեորեմը
  38. Տեքստային խնդիրներ
  39. y=k/x ֆունկցիան և նրա գրաֆիկը
  40. y=|x| ֆունկցիան և նրա գրաֆիկը
  41. Քառակուսի արմատի ֆունկցիան և նրա գրաֆիկը
  42. y=x² ֆունկցիան և նրա գրաֆիկը
8-րդ դասարան։ Երկրաչափություն
  1. Բազմանկյուններ
  2. Զուգահեռագիծ
  3. Թալեսի թեորեմը
  4. Սեղան
  5. Ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի
  6. Առանցքային և կենտրոնական համաչափություն
  7. Պատկերացում բազմանիստների մասին
  8. Շրջանագծի շոշափող
  9. Կենտրոնային և ներգծյալ անկյուններ
  10. Եռանկյան նշանավոր կետերը
  11. Ներգծյալ և արտագծյալ շրջանագիծ
  12. Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը
  13. Էլիպս
  14. Կանոնավոր բազմանկյուններ
  15. Պտտման մարմիններ
  16. Բազմանկյան մակերեսը
  17. Զուգահեռագծի, եռանկյան և սեղանի մակերեսները
  18. Բազմանիստների մակերևույթների մակերեսները
  19. Պյութագորասի թեորեմը
  20. Առնչություններ ուղղանկյուն եռանկյան կողմերի և անկյունների միջև
  21. Հիմնական եռանկյունաչափական առնչությունները



Комментариев нет:

Отправить комментарий