https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

понедельник, 25 марта 2019 г.

Նախագծային ուսուցում- ապրիլի 1-5

 Ապրիլի 1-5. 2019 թ.

6-րդ դասարան -<<Եկենք խնայենք>>

 Նախագիծը նախատեսված է 6-րդ դասարանցիների համար:Ապրիլի մեկից հինգը ամեն օրը նշում ենք գազի, ջրի, լույսի ցուցմունքը, կատարում ենք հաշվարկ յուրաքանչյուր  օրվա  համար, հաշվում ենք օրվա  ծախսը:
Կառում ենք դիագրամ յուրաքանչյուրի համար:
Սովորողները նույն հաշվարկները կատարում են իրենց տան համար, այնուհետև համեմատում ենք տան և դպրոցի տվյալները: Նախագիծը ունի շարունակական բնույթ:
Տես օրինակը...



7-րդ դասարան-<<Բազմությունների տեսություն>>
Նպատակը - սովորեցնել սովորողներին բազմություններ թեմայի խնդիրների լուծման տարբեր եղանակներ, խթանել նրանց հետաքրքրությունը դեպի դասը,  հասնել նրան, որ սովորողները կարողանան լուծել նմանատիպ խնդիր  մատչելի եղանակով և այլն:
Ուսումնական նյութի պատրաստում, բլոգում հրապարակում:
Տես օրինակը...

8-րդ դասարան- <<Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր>>

Սովորողները պատրաստում են հատուկ ծրագրով  <<Ո՞վ է ուզում դառնալ միլոնատեր>>  խաղի համար հարցեր, առաջարկում են խնդիրներ իրենց դասընկերների համար: Պատրաստվում են մրցույթի, որպես նախագծի  ամփոփում՝ կներկայացնեն իրենց մաթեմատիկական խաղ-մրցույթը  ուրբաթ օր, իրենց իսկ կազմակերպմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий