«Գուշակի՛ր մայրիկիս անունը»
Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ
Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 1-14
Նպատակը՝
- Սովորողների մոտ զարգացնել տրամաբանական, ստագործական մտածողություն
- Անակնկալ պատրաստել մայրիկներին
- Կազմել նոր խնդիրներ
Նախագծի ընթացքը՝
Սովորողները կազմում են հետաքրքիր հարցեր, խնդիրներ, առաջադրանքներ տարբեր բարդության:
Առաջադրանքը լուծելուց հետո, գտնում են այդ պատասխանին համապատասխան տառը, տես ստորև աղյուսակը:
Հարցերի պատասխանները պետք է լինեն այնպես, որ ստացված տառերով հնարավոր լինի կազմել աղջկա անուն:
Այդ անունը համընկնի սովորողի մայրիկի կամ տատիկի անվան հետ:
Տես աղյուսակը:
Այբուբենի տառերին համապատասխանում են նշված թվերը:
Արդյունքները սովորողները ամփոփում են իրենց բլոկում:
Комментариев нет:
Отправить комментарий