Հուլիսի 6-9
Կրթահամալիրում բանգլադեշյան, լողափնյա, ուրախ ճամբարը շարունակվում է: Միջին դպրոցի սովորողները ճամբարի երրորդ շրջանը անցկացրեցին Արևելյան դպրոցում, Արևելյան դպրոցի ճամբարականների հետ: Տարատարիք ճամբարականների առօրյան հագեցած էր տարատեսակ աշխատանքներով: Առավոտյան օրը սկսել ենք միջավայրի խնամքով.
- թթի հավաքում Միջին դպրոցի հարակից տարածքում
- չոր տերևների մաքրում փառատոնյան պուրակում
- ծաղիկների ջրում
- Արևելյան դպրոցի բակի խնամք
- սրահների մաքրում:
Սովորողներն այս շաբաթվա ընթացքում աշխատել են կավով, ընկեր Մովսեսի խորհրդով, Հազարան հավք փառատոնի շրջանակներում, պատրաստել են կավե հավքեր: Մինչ հավքեր պատրաստելը նշեմ, որ ավագ ճամբարականները իրենց կրտսեր ընկերներին պատմել են «Հազարան հավք» հեքիաթը, կազմել են խնդիրներ Հազարան հավքի շուրջ: Ճամբարականները այցելել են ջերմոց լաբորատորիա, լսել են տիկին Շողիկի պատմած իրական հեքիաթը անսովոր կիթառի մասին: Սովորողները մասնակցել են վարդավառ ծեսին, ջրել և ջրվել են: Սովորողների ամենասիրելի զբաղմունքը շարունակվում է մնալ լողը, ամեն օր լողացել են, բայց միևնույնն է, ամեն օր ջրից, լողավազանից հեռացել են անհագ:
Ամառային ճամբարի չորրորդ շրջանը արդեն մեկնարկել է:
Комментариев нет:
Отправить комментарий