2021 թ. հոկտեմբերի 4-10
Հեղինակային կրթական ծրագրեր
Աշնանային ամենամյա բաց հավաք
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ
06.10.2021
Համագործակցային աշխատանք Մերի Սարգսյանի հետ, Ծաղկունքը՝ ուսումնական նյութ, մանրամասն տես Մերի Սարգսյանի բլոգում։
Համագործակցային նախագիծ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի, Ծաղկունքի հիմնական դպրոցի հետ
Մասնակիցներ՝ Մերի Սարգսյան, Լուսինե Ալեքսանյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիանա Հակոբյան, Գայանե Սարգսյան, Գառնիկ Սահակյան, ծաղկունքցի դասավանդողներ, այլ ցանկացողներ
Նպատակը՝ Գագիկ Ավագյանի «Ծաղկունք» գրքի թվայնացմամբ՝ համայնքի մասին համակողմանի ուսումնասիրության տարածում, հանրայնացում, վերածում նախագծային, ուսումնական նյութի
Իրականացման քայլերը
- Գագիկ Ավագյանի «Ծաղկունք» գրքի թվայնացում «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աջակցությամբ:
- Համայնքի մասին համակողմանի ուսումնասիրության տարածում, հանրայնացում մեդիատիրույթում:
- «Գրքի բովանդակության վերածումը նախագծային, ուսումնական աշխատանքների» թեմայով առցանց քննարկում Ծաղկունքի հիմնական դպրոցի դասավանդողների հետ։
Օրը՝ հոկտեմբերի 5, հանդիպման հղումը՝ այստեղՄասնակիցներ՝ Մերի Սարգսյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիանա Հակոբյան, Գայանե Սարգսյան, Գառնիկ Սահակյան, Ծաղկունքի հիմնական դպրոցի դասավանդողներ, այլ ցանկացողներ- Քննարկվող հարցեր-Վիճակագրական տվյալները՝ մաթեմատիկական աշխատանքների հիմք, խնդիրների ստեղծում. Լիանա Հակոբյան
08.10.2021
ժամը՝ 11:00-12:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց, համագործակցային աշխատանք։
Սովորող-Սովորցնեղ նախագիծ, Մանրամասն տե՛ս Գրետա Բակունցի բլոգում։
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 8, ժամը՝ 10։10-11։50
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ
Համագործակցող դասավանդողներ՝ Գրետա Բակունց ու Լիանա Հակոբյան
Նպատակը՝
- Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
- Սովորողների մտածողության զարգացում, մտքի ճկունացում
- Գուգլ հաշվի բացում, գուգլ դիսկով աշխատելու կարողությունների ձևավորում
- Գուգլ ձևաթղթի միջոցով(ֆորմայով) ֆլեշմոբների, թեստերի կազմում
- Գուգլ դիսկի միկջոցով սովորողների համար հեշտացնել (մաթեմատիկա առարկայի) աշխատանքային ֆայլերը բլոգում տեղադրելու գործընթացը
- Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
- Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
- Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
- Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
- Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
Նախագծի ընթացքը․
- Միջին դպրոցի սովորողները իրենց կրտսեր ընկերներին կսովորեցնեն, թե ինչպես բացել Գուգլ հաշիվ, գուգլ դիսկով աշխատելու կարողություննր, Գուգլ ձևաթղթի միջոցով(ֆորմայով) ֆլեշմոբների, թեստերի կազմում։
Արդյունքը՝
- Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
- Սովորողների կողմից Գուգլ ձևաթղթի միջոցով(ֆորմայով) ֆլեշմոբների, թեստերի կազմում և հրապարակում բլոգներում։
- Հաջողված աշխատանքը կհրապարակենք մաթեմատիկական ամսագրում։
Ընթացիկ բաց պարապմունքներ, նախատեսված ծրագրով /04-08.10.2021թ․/
ա)Աշխատանք 6, 9-րդ դասարանի սովորողների հետ։
Ֆլեշմոբյան խնդիրների քննարկում, տեսագրում, «Մաթեմատիկա» ամսագրի սպասարկում։
բ)Ի՞նչ է մաթեմատիկան- բացահայտում են սովորողները, հարց ու փորձ են անում ոչ մաթեմատիկ դասավանդողներին, հարազատներին։
Комментариев нет:
Отправить комментарий