https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 7 октября 2021 г.

Դեպի պատմական Գյումրի

 Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ Հոկտեմբերի 15-17

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Պատասխանատուներ՝ Անի Ավետիսյան, Լիանա Հակոբյան

Վարորդ՝ Վարդան Սահակյան
Մակնիշը՝ Mercedes Sprinter
Համարը՝  60 DQ 077 
հեռախոսահամար՝  099 33 90 09

Երթուղի՝
— Մեկնում՝ Երևան-Արուճ-Թալին-Մաստարա-Գյումրի-Մարմաշեն

Վերադարձ՝ Մարմաշեն-Գյումրի-Մաստարա-Թալին-Արուճ-Երևան

Գիշերակացը՝  ՝ Կապսի  6000 դրամ /երկու գիշեր/

տրանսպորտ ՝ 100.000 դրամ

Սնունդ՝ 3000 դրամ /երեք օրվա համար/

Ճամփորդության նպատակը՝

  • Կրթական փոխանակումներ Շիրակի մարզի Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցի հետ
  • Ծանոթանալ Գյումրու պատմությանը ,մշակույթին, ճարտարապետությանը
  • Քայլք-զբոսանք աշնանային Գյումրու ամենահայտնի, հետաքրքիր փողոցներով և վայրերով
  • Ռուսերեն լեզվով ընթերցումներ Գյումրու կենտրոնական այգիում
  • ,,Русское школьное ТВ,, նկարահանումներ և նախապատրաստական աշխատանքներ ռադիոյի համար

Այցելվող վայրեր

  • Կանգառ Մաստարայում` քայլք գյուղում, մրգահավաք
  • Գյումրու Յոթ Վերք եկեղեցի, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
  • Սև բերդ
  • Վարպետաց, Ռուսթավելու և Գորկու փողոցներով քայլք
  • Ծանոթություն Գյումրիում նկարահանվող հայտնի ֆիլմերի կինոհրապարակների հետ
  • Ծանոթություն Գյումրու «Կումայրի» արգելոցի ճարտարապետությանը, ծանոթություն Ռուսական եկեղեցու պատմությանը, ծանոթանում

Նախապատրաստական աշխատանք

  • Google map քարտեզի օգնությամբ պատրաստել երթուղին
  • Հավաքել տեղեկություններ այցելվող վայրերի վերաբերյալ
  • Ուսումնասիրել նախորդ խմբերի գործունեությունը Գյումրիում  (Լուսինե Ներսեսյան, Քրիստինե Սահակյանց և ընկերներ )

Կրթական փոխանակումներ, համագործակցություն՝

  • Համագործակցություն թիվ 10 Գյումրու միջնակարգ դպրոցի հետ (Հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, 77 շենք )
  • Համագործակցությունը ներառում է՝
  1. Ներկայացնելու ենք ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում գործող այլընտրանքային մոտեցումները և հեղինակային ծրագրերը
  2. Մաթեմատիկական, ռուսերենի ֆլեշմոբի ներկայացում, սովորողների ընդգրկում մաթեմատիկական և ռուսերենի ֆլեշմոբին
  3. Մաթեմատիկա, ռուսական Ֆանտազյոր ամսագրի ներկայացում
  4. Ռուսական թիվիիռուսական ռադիոյի ներկայացում։

Ծրագիր

Հոկտեմբերի 15

09։30-ին՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

12:30` Համագործակցություն թիվ 10 Գյումրու միջնակարգ դպրոցի հետ (Հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, 77 շենք )

15:00` Իրերի տեղավորում կացարանում։

16։00՝ Ընդմիջում։

17:00` Գյումրի, այցելություն Յոթ Վերք, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի,

քայլք Գյումրու Վարպետաց, Ռուսթավելու, Գորկու փողոցներով

19:30` վերադարձ կացարան, ընթրիք

20:30` օրվա ամփոփում, խաղեր

22:00` քուն 

Հոկտեմբերի 16

08:00` վերկաց, հիգիենա

09:00` մարզական առավոտյան պարապմունք

09:30` նախաճաշ

10:30` այցելություն Ձիթողցոնց տուն-թանգարան

11:30-16:00` այցելություն Մարմաշեն, խաղ, ընթերցումներ, ընդմիջում, Русское школьное ТВ -ի նկարահանումներб մաթեմաթիկական խնդիրների նկարահանում

17:30` վերադարձ կացարան, հանգիստ

18:30` ընթրիք

20:00` օրվա ամփոփում, ռուսական ռադիոյի ձայնագրություն

22:00` քուն 

Հոկտեմբերի 17

08:00 վերկաց, հիգիենա

09:00` մարզական առավոտյան պարապմունք

09:30` նախաճաշ

10:30` քայլք Գյումրիում, Սև բերդ

16:00` Կանգառ Մաստարա գյուղում։ Այց Սբ Հովհաննես եկեղեցի  

18:00` Վերադարձ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Անհրաժեշտ իրեր

  • Ճանապարհի համար օրապահիկ՝ բրդուճներ, ջուր
  • հարմար ուսապարկ
  • անհատական ճամփորդական սպասք
  • տաք հագուստ
  • սպորտային հագուստ
  • հիգիենայի պարագաներ

Ակնկալվող արդյունք

  • Ճամփորդական տպավորությունների հրապարակում՝ պատումի, տեսանյութի, ռադիոնյութի տեսքով
  • Գյումրին մեր աչքերով. տեսանյութեր
  • Ընթերցումների, բարբառային տեսանյութերի փաթեթ

Թանգարանների մուտքավճարի գումար՝ 1000 դրամ 

Մեկ սովորողը՝ 13.000 դրամ (վճարողը ծնող)

Մասնակիցներ՝

Комментариев нет:

Отправить комментарий