https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

воскресенье, 16 января 2022 г.

Ուսումնական այց Մատենադարան, հունվարի 21

 Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների ջոկատ

Այցելության օրը՝  հունվարի 21

Սկիզբ՝  Մայր դպրոցի բակ, ժամը՝ 10:30

Վերադարձ 13:00

Ջոկատավար՝ Լիանա Հակոբյան


Տեղեկություն Մատենադարանի մասին.


Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված 
Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»: Աղբյուրը տես այստեղ:

Այցելության նպատակը.
«Մաթեմատիկա» ամսագրի օրացույցով որոշված Անանիա Շիրակացու օրերին,  վեցերորդցիների հետ սկսել էինք ուսումնասիրել  նրա աշխատանքը, գործունեությունը, խնդիրները, նախագիծն տե՛ս այստեղ: Ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ սովորողներն տեսնեն մատենադարանում  պահպանված Շիրակացու աշխատանքները: Ինչպես նաև տեղեկություն իմանալ մատենադարանի մասին:


Նախապատրաստման աշխատանքը:
Սովորողները նախապես տեղեկություն կհավաքեն մատենադարանի, նրա գործունեության մասին: Կամբողջացնեն իրենց նախագիծը:

Վարորդ՝

Տրանսպորտի վարորդ՝  Արսեն Գալուլյան (հեռ. 077961693)

Մակնիշ-Ford Tranzit

28 UL 774

Երթուղի՝ Բաբաջանյան պողոտա- Մաշտոցի պող., 53 շենք

Եղանակը՝  զրո աստիճան:

Վճարը՝ 500դրամ +200դրամ /տրանսպորտ+ մատենադարան/

Մասնակիցներ

Комментариев нет:

Отправить комментарий