Միջին դպրոցի Մաթեմատիկների ջոկատում ընդգրված են վեցերորդցիները: Բոլորն էլ տարբեր են, բայց բոլորի հետաքրքրությունը նույնն է, զբաղվել մաթեմատիկայով: Սովորողները, ճիշտ է նույն դասարաններից չեն, բայց առաջին շրջանից ծանոթ էին, այժմ հասցրել են ըկներանալ, և առաջին օրվա խմբերի դասավարությունը ըստ դասարանների, արդեն խառնվել է, աշխատում, ստեղծագործում են խառը խմբերով, իսկական ընկերներով:
Ճամբարի առաջին օրը մասնակիցները լրացնելով հետևյալ ձևաթուղը՝ արդյունավետ ճամբար, անցանք մեր բուն աշխատանքին: Էլ ինչ Մաթեմատիկների ջոկատ, առանց մաթեմատիկական խնդիրների, քննարկել ենք դեկտեմբերյան ֆլեշմոբի խնդիրները և մի քանի ոչ ստանդարտ խնդիրներ սովորողների առաջարկով: Այնուհետև անդրադարձանք Մաթեմատիկա ամսագրին, առաջին համարին: Սովորողները ծանոթացան Մյոբուսի ուժապավենին, ինչպես հետո իրենք են անվանեցին՝ Կախարդակն ժապավեն:
Ներկայացնում են ջոկատի մասնակիցների պատրաստած տեսանյութերը՝
Եվա Մովսիսյան, Մարիա Մելոյան
Աննա Թադևոսյան
Մկրտչյան Դավիթ
Ճամբարը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպեցինք խաղ-մրցույթ՝ Ով է ուզում դառնալ միլոնատեր, ունեցանք հաղթող թիմեր, պատումը տե՛ս Դավիթ Մկրտչյանի բլոգում:
Միջին դպրոցի մաթեմատիկների ջոկատը ներկայացնում են իրենց ճամբարային առօրյան՝
Զոյա Այվազյան
Դավիթ Մկրտչյան
Մարիա Մելոյան
Եվա Մովսիսյան
Արեգ Հարությունյան
Մարկ Բուդաղյան
Комментариев нет:
Отправить комментарий