Դիջիթեքյան ստուգատեսի շրջանակում, Միջին դպրոցի Մաթեմատիկների ջոկատը Սովորող -սովորեցնող նախագծով, այցելեց Արևմտյան դպրոց-պարտեզ Math-o-Mir մաթեմատիկական ծրագիրն ուսուցանելու։ Սեմինարավարներ՝ Դավիթ Մկրտչյան, Ստեփան Իլոյան:
Ավագ ընկերները նախ խոսեցին ծրագրի առանձնահատակություններից, ինչու են կարևորում ծրագիրը և ինչպես պետք է կիրառել մաթեմատիկայի դասին: Այնուհետև անցան գործնական մասին. սովորեցրեցին թե ինչպես պետք է ծրագիրը ներբեռնել համակարգչում, ինչպես մուտքագրել օգտվելով ծրագրի գործիքաշարից, ցույց տվեցին մաթեմատիկական սիմվոլները արագ և հեշտ գրելու տարբերակները, այնուհետև կատարված աշխատանքը ինչպես պահպանել համակարգչում, և վերջապես, ինչպես տեղափոխել այն բլոգ:
Մանրամասն տե՛ս տեսանյութում:
Նախագիծը տե՛ս այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий