Կլոր սեղան
Նկարը` Մանիկ Պողոսյանի բլոգից:
Այսօր, մայիսի 5-ին, Մայր դպրոցի Տիգրան Հայրապետյան ընթերցասրահում քննարկեցինք 2015-2016թթ.-ի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության նախագծերը: Քննարկմանը մասնակցեցին կրթահամալիրի 4-5-րդ դասարանի մի խումբ սովորողներ և դասավանդողներ:Սովորողները մեծ ոգևորվածությամբ պատմեցին 2015-2016 ուսումնական տարվա նախագծերի մասին: Յուրաքանչյուր դպրոց պարտեզ պատրաստել էր մաթ. նախագծերի փաթեթ, որից կարող են օգտվել այդ տարիքային խմբի ցանկացած սովորող: Խնդիրները ձևակերպել են սովորողները, գրված է պարզ և մատչելի, այն նաև կհանդիսանա լրացուցիչ կրթություն այն սովորողների համար, ովքեր չեն մասնկացել մաթ.ընտրությամբ գործունեթությանը: Սովորողները խոսեցին իրենց նախընտրած թեմաների ու մաթեմատիկական խաղերի մասին:Նշեցին այս մեկ տարվա ձեռքբերումները և թերացումները:
Քննարկման վերջում կազմակերպեցինք միասնական դաս պարապմունք, որի ընթացքում յուրաքանչյուր դպրոց առաջարկեց իր նախընտրած խաղ - խնդիրը մնացած սովորողներին: Ասեմ, որ բոլոր դպրոց պերտեզների սովորողները շատ արագ հաղթահարեցին առաջադրված խնդիրները և առաջարկեցին պարբերաբար միասնական դասեր կազմակերպել: Պարապմունքի վերջում տիար Բլեյանը ավելացրեց, որ այս քննարկումը ավելի արդյունավետ կլինի, եթե կարողանանք մեր առաջարկած նախագծերով, օնլայն մաթեմատիկական խաղերով ավելի շատ սովորողներ մասնակից դարձնել ամառային ճամբարին :
Նոր դպրոց+Գեղարվեստ
Դպրոց Պարտեզ
Հիմանական դպրոց
4-5-րդ դասարան

Комментариев нет:
Отправить комментарий