четверг, 5 мая 2016 г.

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեությունը կրթահամալիրում

Կլոր սեղան
4-5-րդ դասարան





Նկարը`  Մանիկ Պողոսյանի բլոգից:

     












  Այսօր, մայիսի 5-ին,  Մայր դպրոցի   Տիգրան Հայրապետյան  ընթերցասրահում  քննարկեցինք 2015-2016թթ.-ի   մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության նախագծերը: Քննարկմանը մասնակցեցին կրթահամալիրի   4-5-րդ դասարանի մի խումբ սովորողներ և դասավանդողներ:Սովորողները   մեծ ոգևորվածությամբ պատմեցին 2015-2016  ուսումնական տարվա նախագծերի մասին: Յուրաքանչյուր դպրոց պարտեզ պատրաստել էր մաթ. նախագծերի փաթեթ, որից  կարող են օգտվել այդ տարիքային խմբի ցանկացած սովորող: Խնդիրները ձևակերպել են սովորողները, գրված է պարզ և մատչելի, այն նաև կհանդիսանա  լրացուցիչ կրթություն  այն սովորողների համար, ովքեր չեն մասնկացել  մաթ.ընտրությամբ  գործունեթությանը: Սովորողները  խոսեցին  իրենց  նախընտրած թեմաների ու մաթեմատիկական խաղերի մասին:Նշեցին այս մեկ տարվա    ձեռքբերումները և թերացումները:
Քննարկման վերջում կազմակերպեցինք միասնական դաս պարապմունք, որի ընթացքում յուրաքանչյուր դպրոց առաջարկեց իր նախընտրած  խաղ - խնդիրը մնացած  սովորողներին: Ասեմ,  որ բոլոր  դպրոց  պերտեզների սովորողները    շատ  արագ հաղթահարեցին առաջադրված խնդիրները և առաջարկեցին պարբերաբար միասնական դասեր կազմակերպել:    Պարապմունքի վերջում  տիար Բլեյանը ավելացրեց, որ այս քննարկումը ավելի արդյունավետ կլինի, եթե կարողանանք մեր առաջարկած նախագծերով, օնլայն մաթեմատիկական խաղերով  ավելի շատ սովորողներ մասնակից դարձնել  ամառային ճամբարին :

Նոր դպրոց+Գեղարվեստ
Դպրոց Պարտեզ
Հիմանական դպրոց










0 коммент.:

Отправить комментарий