Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

среда, 31 мая 2017 г.

01.06.2017թ.Ուսումնական Ճամբար

Աշխատակարգը
09.00-09.20-առավոտյան ընդհանուր պարապմունք
09.20-11.00-4-րդ դասարանցիների ստուգումը մայրենիից
10:00-11:00-բակային աշխատանք 5-րդ դասարանցիներ
11:00-11:30-ընդմիջում
12:00-13:30-Անտիվիրուս Կոմիտաս

31.05.2017թ. Ուսումնական ճամբար

Աշխատակարգը
09.00-09.20-առավոտյան ընդհանուր պարապմունք
09.20-10.00-օրվա անելիքների քննարկում, աշխատանք 4-րդցիների հետ
10:00-11:00-խնդիրներ լուցկու փայտիկներով 1. 2
11:00-13:30 Տեղեկատվական թերթերի բաժանում Կինո Հայաստանի  
11:30-12:30-Համատեղ նախագիծ Լուսինեն ներսիսյանի և ընկերների հետ
(math-o-mir ծրագրի  քննարկում)
12:30-12:45-ընդմիջում:
12:45-13:30-լող, օրվա ամփոփոմ:

понедельник, 29 мая 2017 г.

Ամառային ճամբար-30.05.2017թ.

Աշխատակարգը
09.00-09.20-առավոտյան ընդհանուր պարապմունք
09.20-10.00-օրվա անելիքների քննարկում, աշխատանք 4-րդցիների հետ
10:00-11:00-խնդիրներ լուցկու փայտիկներով 1. 2
11:00-11:30-ընդմիջում
11:30-12:30-Համատեղ նախագիծ Լուսինեն ներսիսյանի և ընկերների հետ
(math-o-mir ծրագրի  քննարկում)
12:30-12:45-ընդմիջում:
12:45-13:30-լող, օրվա ամփոփոմ:

«Սովորող-Սովորեցնող» նախագծով համագործակցություն Միջին դպրոցի 6-րդ դասարանցիենրի և  Արևելյան դպրոցի  4-5-րդ դասարանցիների  միջև:


  Արևելյան դպրոցի Մաթեմատիկների ջոկատը այցելեց Միջին դպրոց Լուսինե Ներսիսյանի ջոկատ: Համագործակցելով  6-7-րդ դասարանցիների հետ ընկեր Լուսինեն  և իր օգնական սովորողները մեզ  ներկայացրին մաթեմատիկական  MATH_O_MIR ծրագիրը: Միասին ծանոթացանք ծրագրի գործիքներին, ծրագիրը համակարգչում ներբեռնելուց հետո, տեղում մի քանի խնդիր լուծեցինք, քննարկեցինք ծրագրի առավելություններն ու թերությունները: Հինգերորդ դասարանցիները համակարգչով  դժվարանում են մուտքագրել կոտորակներ  կամ բլոգում տեղադրել նկարներ (դժվարանում են, քանի որ ժամանակատար է) ,  այս ծրագիրը կօգնում  ավելի հեշտությամբ և արագ աշխատել թվերի աշխարհում` MATH_O_MIR ծրագրում:

Օրվա աշխատանքը նկարներով`





понедельник, 22 мая 2017 г.

Ամառային ճամբար-2017թ.

    Չորրորդ ուսումնական շրջան

Ամառային ճամբար-անհատական պլան-
                2017թ.






Ամառային ուսումնական ճամբար

Ջոկատի Մասնակիցներ`
4-3 դասարան`


  1. Ալեն
  2. Արեգ
  3. Հայկ
  4. Անժել
  5. ՄԱՐԳԱՐԻՏ



4-1 դաս.

   6. Գարիկ
   7. Մարիա
   8.Անի

5-1 դաս.
  9.Մառա
  10.Գագիկ
  11.Արտյոմ
 12.Էրիկ

5-2 դաս.
 13.Էլեն
 14.Տիգրան

Աշխատակարգ
09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք- տողան
09:20-10:00 Օրվա անելիքներ, ստուգատեսների նախապատրաստում
10:00- 10:30 Համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում
Ստուգգատեսների նախապատրաստում
11:00-11:30 ընդմիջում
11:30-12:00 Պատրաստվում ենք մաթեմատիկայի քննությանը
12:00- 13:30 Ամառային ուսումնահետազոտական ճամբարային նախագծեր`
լող, հեծանիվ, շախմատ, քայարշավներ, սպորտլանդիաներ
Ճամփորդություններ

05.06 Երկրի օր — Գետը քաղաքում նախագիծ, քայլարշավ Հրազդանի կիրճում. Իվետա Ջանազյան ջոկատի հետ
06.06 Երկրաբանական թանգարան. Իվետա Ջանազյան ջոկատի հետ

Համագործակցություն 
Համագործակցում Թարգմանչական ջոկատի հետ
Համագործակցություն Հայրենագետների ջոկատի հետ
Համագործակցություն Մարինե Ամիջանյանի հետ
Մաթ. փաթեթի պատրաստում-խմբագրող Մարինե Ամիրջանյան և ընկերներ
Մաթեմատիկա + Բնագիտություն-Իվետա Ջանազյան և ընկերներ
Անգլերեն + Մաթեմատիկա - Անի Մրտեյան և ընկերներ

Նախագծեր`
Նախագիծ 1.
Մաթ ֆլեշմոբի խնդիրների ժողովածուի կազմում
Նախագիծ 2.
Հետաքրքիր փաստեր թվերի մասին:
Նախագիծ 3.
Մաթեմատիկական մրցույթներ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս:
Նախագիծ 4.
Բանավոր հաշվարկ


Ամառային ճամբար-աշխատաժամանակ



вторник, 16 мая 2017 г.

«Բանավոր մաթեմատիկա» համատեղ նախագիծը շարունակվում է...

«Բանավոր մաթեմատիկա»  համատեղ  նախագիծը  այս անգամ  շարունակեցինք  «Շահամիր Շահամիրյանի» անվան վարժարանում, որտեղ էլ իրենց մաթեմատիկական գիտելիքները   ստուգեցին կրթահամալիրի երեխաները`  մրցելով վարժարանի  երեխաների հետ:
Մինչ մրցույթի սկսելը` շրջեցինք դպրոցով,  բակով,  համեղ հյուրասիրությունից հետո  անցանք նախագծին: Արևելյան դպրոցից մասնակցում էր  10 հինգերորդ դասարանցի, ընդհանուր խաղին մասնակցում էր երեք թիմ: Յուրաքանչյուր թիմ ունեցավ իր անունը և ավագը: Խաղին հետևում էին հրավիրված ծնողները,  դասավանդողներ, իսկ հանձնաժողովը հնարավորինս արդարացի գնահատում էր խաղի ընթացքը (ի դեպ  նշեմ, որ ես  էլ էի  ընդգրկված  այդ կազմում): Խաղը կազմված էր  հինգ փուլից, որոնք իրար հաջորդում էին սովորողների երգ-ողջույններով, հանելուկներով, թվերի մասին կարճ պատմություններով:Կրթահամալիրի սովորողները խաղին մասնակցում էին շատ ակտիվ, հիմնավորում  բոլոր հարցերի պատասխանները: 
Երեք թիմն էլ  կարծում եմ` հավասարահզոր էին, ամեն դեպքում մենք գրավեցինք խաղում երկրորդ հորիզոնականը` մեկ  միավորով զիջելով առաջին տեղ գրաված թիմին:
 Իհարկե, հիշում ենք, որ մեր այցի նպատակն էր ընկերությունը, ծանոթությունը, բանավոր մաթեմատիկայի տարածումը: Միավորները ամփոփելուց հետո    խոսեցինք մեր կրթահամալիրից, ֆլեշմոբերից  և  ամառային ճամբարից: 
Որպես ամփոփում այնտեղի սովորողներից մեկը ցույց տվեց, թե ինչպես կարելի է  արագ հաշվել  աբակուսի միջոցով, այն  նույնիսկ  գերազանցում է սովորական հաշվիչի արագությանը:
Մեր համատեղ նախագիծը  կարծում եմ` ստացվեց:
 Հուսով եմ`  այն կլինի շարունակելի ...
Երեխաները շատ տպավորված վերադարձան կրթահամալիր:
Կարդացեք սովորողների բլոգներում`
  1. Գոմցյան Կարինե
  2. Մառա Մկրտչյան







воскресенье, 14 мая 2017 г.

«Իրական մաթեմատիկա կամ մաթեմատիկան դրսում՝ կանաչների մեջ»

Մայիսի  12-ին, մայիսյան հավաքի երրորդ օրը,  Արևելյան դպրոցում կայացավ բացօթյա մաթեմատիկական ֆլեշմոբ, որին մասնակցեցին 2-10 տարեկեկան բոլոր երեխաները: Յուրաքանչյուր դասվար, դաստիարակ նախապես կազմել  էր հարցաշարը, բակային խաղերն ու խնդիրները:  Արևելյան դպրոցի բակը լի էր ինքնաշեն կշեռքներով, մեծ ու փոքր դույլերորվ, չափման տարբեր միավորներով` թիզ, ոտնաթաթ, քայլ,ցատկ, գունավոր ժապավեններ և այլ հնարած չափման գործիքներով:
Յուրաքանչյուր սովորող  հստակ գիտեր իր անելիքը, ուներ իր տարածքը, իր  չափման գործիքը:
Ավելի մեծերը` 5-րդ դասարանցիները,   բաժանվեցին     երկու թիմի և բանավոր հաշվարկներ կատարելով  մրցեցին   միմյանց  դեմ: Առավել  ակտիվ գտնվեցին 5-2 դասարանի տղաները:
Ստուգատեսի  ամփոփումը տե'ս դասավանդողների բլոգներում.




Լիանա Հակոբյան
Տաթև Թամազյան
Լիլիթ Սահակյան
Հասմիկ Ղազարյան
Մարինե Ամիրջանյան




четверг, 11 мая 2017 г.

Բանավոր մաթեմատիկա-համատեղ նախագիծ

Նախագիծ:
Մաթեմատիկական ֆլեշմոբի մեկնարկից հետո սկսվեց «Մաթեմատիկական խաղ- մրցույթ» նախագիծը, որին   մասնակցում  են մաթեմատիկական ֆլեշմոբի ժամանակ   առավել բարձր միավոր հավաքած սովորողները:
Նախագծի  առաջին փուլը   կայացավ Արևելյան դպրոցում, որտեղ  մրցում էին կրթահամալիրի 4-5 րդ դասարանցիները` լուծելով նախապես ընտրված 10  ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ: Այնուհետև, սովորողների խնդրանքով,  փոխեցինք նախագծի կանոնները և    բոլոր մաթեմատիկական  մրցույթներն   անցկացնում ենք  բանավոր, յուրաքանչյուր անգամ ընտրելով կրթահամալիրի որևէ դպրոց - պարտեզ:
Կրթահամալիրում աշխատող   մաթեմատիկայի դասավանդող` Գևորգյան Գևորգի նախաձեռնությամբ,   առաջարկ եղավ  թիվ  174 հիմական դպրոցում անցկացնել հերթական «Մաթեմատիկական խաղ- մրցույթ»-ը:  Կրթահամալիրից մասնակցեց լավագույն 11 հինգերորդ դասարնցի:  Մրցույթի բոլոր փուլերում մեր սովորողները  ցուցաբերեցին բարձր ցուցանիշ, հաշվում և տրամաբանում էին միասնական:
Համատեղ  «Մաթեմատիկական խաղ- մրցույթ» նախագիծը շարունակվում է, այս անգամ հանատեղ նախագծով մասնակցելու ենք ակնկալում ենք  «Շահամիր Շահամիրյանի» անվան դպրոցում, 5-րդ դասարանցիների հետ:

Ծրսգրում:


Թեմա`
 Բնական թվեր, գործողություններ  նրանց հետ
 Մեծություններ
Կոտորակներ, գործողություններ նրանց հետ:
       

Նախագծի նպատակն է`
  • Ծանոթություն, ընկերություն
  • Լավացնել սովորողի  բանավոր հաշվելու ունակությունը
  • Մասնակցել այլ մաթեմատիկական մրցույթներին
  • Ծանոթացնել բանավոր   հաշվելու մի քանի  հնարքներին
  • Սեր առաջացնել դեպի մաթեմատիկան
  • Մաթ. ֆլեշմոբի տարածում
Տևողությունը` 60 րոպե

Մասնակիցներ`
5-րդ դասարան


  1. Մառա Մկրտչյան
  2. Ղալամքարյան Լևոն
  3. Արշակյան Հայկ
  4. Հովակիմյան Վիգեն
  5. Մովսիսյան Ռուբեն
  6. Գոմցյան Կարինե
  7. Մանուչարյան Վահան
  8. Գևորգյան Գևորգ
  9. Շուշան Փաշինյան

среда, 10 мая 2017 г.

Գործուղում Մարգարա գյուղ-09.05.2017թ.

 Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի համագործակցության շրջանակներում «Զանգվի տուտից տուտը» նախագծով`  մայիսի 9-ին  մի խումբ տարատարիք սովորողների և դասվար Կարինե Խառատյանի հետ ուղևորվեցինք Մարգարա գյուղ: Թվով սա  մեր  երրորդ ճամփորդությունն էր դեպի  գյուղ, ամեն անգամ անցնելով նույն  ճանապարհով, այս անգամ կարծես ավելի կարճ ու գեղեցիկ թվաց ճանապարհը, օգտվելով առիթից, որ  սահմանված ժամանակից շուտ ենք հասել դպրոց, քննարկեցինք սովորողների հետ նրանց  մոտ առաջացած ՏՀՏ հարցերը: Այնուհետև  զինղեկի հրամանով  բոլորս շարք կազմեցինք և գնացինք զորամաս:  Մարգարա գյուղի սովորողները իրենց դասավանդողների հետ մեծ միջոցառում էին կազմակերպել Մեծ հաղթանակի  հետ կապված: Միասին երգեցինք, պարեցինք, համով ընդմիջեցինք, ինչպես սովորողներն էին պնդում, զորամասի ուտելիքները պատրաստված են  տնավարի: Անցանք տարածքի ուսումնասիրմանը: Տեսանք սահմանապահ շներին, նրանց վարժեցման վայրը, հատուկ շների համար նախատեսված խոհանոցը, քայլ առ քայլլ մոտենենում էինք սահմանին,  մարմնովս վախ անցավ, հատկապես այն  պահին, երբ միանում էր ձայնանշանը, բայց ամեն ինչ միանգամից փոխվեց, երբ տեսանք Արաքս գետը, Մարգարա կամուրջը, երկար նայեցինք, վայելեցինք տեսարանը, շատ ափսոսացինք, որ  թույլ չտվեցին նկարել, տեսարանը հավերժացնելով մեր աչքերում, չկշտանալով  Արաքսից`  վերադարձանք զորամաս:
Սովորողները ծանոթացան զենքի տեսակներին, կառուցվածքին: Շոշափեցին, ուսումնասիրեցին, տվեցին իրենց անվերջանալի հարցերը զենքի հետ կապված, ոգևորված, տպավորություններով լի  վերադարձանք Երևան:  Մեր խմբի կողմից խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել  դպրոցի տնօրեն` տիկին Արուսյակին, ընկեր Սաթենիկին,  այդ օր անմոռանալի դարձնելու համար: Մեր հաջորդ  հանդիպումը կլինի  կրթահամալիրում մայիսի 12-ին: Անհամբեր սպասում ենք ձեզ...
Օրվա մասին պատմում են սովորողները`
Շուշան Փաշինյան
Մառա Մկրտչյան
Հարություն Հարությունյան
Թադևոսյան Սամվել



































































































































































 որ շները ունեն ունենց առանձին խոհանոց, բայց ամենաուրախալին ամսի

Մայիսի 10. 2017թ.

Սովորողները հնարում և կառուցում են քարերից  լաբիրինթոսներ:
Տես նկարաշարը`
















пятница, 5 мая 2017 г.

Գործուղում Մարգարա գյուղ, զորամաս


  
09.05.2017թ.

Գործուղում Մարգար գյուղի 

միջնակարգ դպրոց, 

զորամաս:









«Զանգվի տուտից տուտը» հայրենագիտական,բնապահպանական նախագծի շրջանակներում այցելել Մարգարա գյուղ, միջնակարգ դպրոց, զորամաս, մինչև Զանգվի ակունքներ` Արաքս գետ:
Մեկնարկը- Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը`  8:30ր

Հետադարձը` 14:30ր

Գործուղման նպատակը`

«Էկոտուր 2017, մայիս»



  • 1.   Հանդիպում Մարգար գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների և դպրոցի պատասխանատու`Սաթենիկ Գաբրիելյանի հետ -09:30ր

    2.   Այցելություն Մարգարա գյուղի զորամաս-10:00ր /հրավեր/

    3.   Մարգարա  գյուղի սովորողների և կրթահամալիրի սովորողների  համատեղ դաս` Զինպատրաստվածություն

    4.   Մարգարա  գյուղի սովորողների և կրթահամալիրի սովորողների  համատեղ  դաս` էկո-2017  


    5.   Միասնական երգ, պար, ընթերցանությունԽ. Աբովյան «Վերք Հայաստանի. Զանգի»

    6.   Քննարկում  հետագա անելիքների մասին, հրավերք  
    «Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր, մայիսյան հավաք
    /մայիսի 10-13/:






      Անհրաժեշտ իրեր՝
  • Բրդուջներ
  • Ջուր
  • Արևային գլխարկ
  • Սպորտային հարմարավետ հագուստ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ
Խ. Աբովյան «Վերք Հայաստանի. Զանգի» — կարդում են սովորողները, դասավանդողները
Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված, մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փընչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով՝ մեկ թևն իր ծոցի, էն սև՛, մութն ու չանգը կոխած, խևանդ-խևանդ կտրատած փորն ու դոշը բաց արած, ծառով, թփով զարդարած ձորի գլխովը քցած, մեկ թևն էն նե՛ղ, չո՛ր, տխո՛ւր Կաքավասարի տակիցը որ ական թոթափել դուս չի՛ պրծնում, վազում, — ու հրո՛վ, սրո՛վ, բոցո՛վ, բրո՛վ, փռնչալով, մռնչալով, խոնչալով, քարի, քարափի գլուխ վե՛ր հատելով, իր փորը խցկելով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակին տալով, ճչալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, — ցած ափները, սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, քրքրելով, քրքրվելով, կենդանի, անկենդան, իսան, հայվան գետնին զարկելով բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով՝ վառված, կրակված աչքերը արնով լիքը, յալը ցցած, ատամները ղրճտացնելով, կրճտացնելով, դաշտ ու տափ դրմբացնելով, դրնգացնելով, դմբդմբացնելով, դնգդնգացնելով, ու կայծակի թուրը բերնին բռնած, վրա պրծած որ չի՛ գալիս ամեհի Ջանգին ու Ձորագեղ մտնում, որ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տվողին, մեր նախնյաց մաքուր գերեզմանները քանդողին, կործանողին, մեր նահատակաց սուրբ, անմեղ, արդար արինը թափողին, կխչորողին, մեր Աստվածաբնակ տաճարները, եկեղեցիքը ավերողին, ապականողին, մեր հոյակապ թախտերը, քաղաքները խլողին, փչացնողին, մեր անճար, օրվան հացին կարոտ, եթիմ, ցրված, սասանած, գերի ընկած, հարամու, թշնամու ձեռին կոտորված, երկրե-երկիր կորած, փչացած, խեղճ, անտեր ազգի տունը քանդողին, հողի հետ հավասարողին՝ ու մեր չար հարամու բունը, անօրեն թշնամու տունը, մեր արինը խմողի թախտը, մեր աշխարքը քանդողի ամարաթը, նրա արինաշաղախ բերդը, նրա ոսկորաշեն բուրջը, նրա գողաբնակ տեղը, նրա գազանաբնակ հողը՝ քանդի՛, տապալի՛ փշրի՛, ավերի՛, տակ ու գլուխ, գլուխ ու տակ անի՛, քարեքար, պատեպատ տա՛, հիմնատակ, բրիշակ անի՛, կլանի ու՝ նրանց միջի ըլողներին, դրսի, թաղածներին, գլխումը բուն դնողներին, տակումը քուն մտնողներին՝ քշի՛, տանի՛, սրբի՛, ողողի՛, թիքա-թիքա, փառչա- փառչա անի՛ ու մեր խեղճ աշխարքի, մեր ողորմելի ազգի աղի արտասունքը սրբի՛, էրված, խորովված սիրտը հովացնի՛, զովացնի՛, մեր հազար տարվան թունալից, անբժշկելի յարեն կտրի՛, վերջացնի՛, որ հազարների, բյուրավորների ցավամաշ հոգին ուտում, կեղեքում, մաշում, տոչորում, սաղ-սաղ, դալար ու զվարթ՝ էս անգո՛ւթ ազգին, անողո՛րմ գազանին շատ տարի, շատ դար ղուրբան էր տալիս, վերջացնում:

Մասնակիցների ցուցակը, դասավանդողներ
.Հակոբյան Լիանա Վահրամի
.Ամիրջանյան Մարինե Աբոյի
.Խառատյան Կարինե Աբրահամի

Սովորողներ-5-րդ դասարան, Արևելյան և Միջին դպրոցներ

  • Մկրտչյան Մառա Բորիսի
  • Հարությունյան Հարութ Արմանի
  • Թադևոսյան Սամվել Խաչատուրի
  • Մարտիրոսյան Գագիկ Միսակի
  • Թաթոյան Վաչե Գրիգորի
  • Պողոսյան Ջանո Էդուարդի 
  • Ղահրամանյան Սոս Գևորգի
  • Բաբայան Վռամ  Հովհաննեսի
  • Փաշինյան Շուշան Նիկոլի
  • Ասլանյան Անի Արթուրի
  • Ալինա Արզումանյան Արթուրի
8-րդ դասարան
  • Իսախանյան Նարեկ Խորենի