пятница, 29 августа 2014 г.

Թարգմանություն

   Նեյջել Լատտա
<< Մինչ   երեխան   կհասցնի ձեզ  խելագարության>>
Կանոններ    Էջ 6
 Ամենակարևոր կանոնները  սրանք են: Դրանք իմ խուրհուրդների հիմքն են, որոնք ես ասում  եմ   հուսահատ  ծնողներին: Կարելի  է   բաց թողել այս գլուխը,  ու կարդալ մի քանի իրական պատմություններ, եթե ձեզ շտապ խորհուրդներ են պետք( իսկ այն միշտ անհրաժեշտ  է  գրեթե բոլորին ): Բայց մեկ, երկու պատմություն կարդալուց հետո վերադարձեք նրան ինչ  գրված է այստեղ: Այն շատ կարևոր է. ես չեմ կատակում:
   Այս կանոններն անհրաժեշտ  է հիշել, որպեսզի  հասկանաք բոլոր ձևերը, որոնք գրված են այս   այս գրքում: Փորձերի  հիման վրա ավելի պարզ կլինեն  դրանք, եթե դուք հասկանք այս գրքի սկզբունքները:


Երեխաների  դաստիարակության  պարզ  տաս կանոնները
Ամեն անգամ, ծանոթանալով նոր ընտանիքի հետ, փորձում եմ հետևել  մի քանի պարզ   կանոնների:  Սկզբից   կարող է  ձեզ թվալ մի քիչ տարօրինակ և անհասկանալի,  դրա համար  պետք է բացատրել, թե ինչի՞ ն  պետք է առաջին հերթին  հետևել:
Դուք՝ որպես  ծնող, ոչ միայն պետք է զարգացնեք  երեխաների համար կանոններ, այլև՝   ձեզ  համար:  Եթե չպահպանեք  սահմանված կանոնը, ապա շատ հեշտությամբ կարող եք  շեղվել ճիշտ  ճանապարհից : Կանոնները՝ սկզբունքներ են, որոնք օգնում են չշեղվել ճիշտ ճանապարհից, և չկորցնել   նպատակը: Կանոնները օգնում են յուրաքանչյուր իրավիճակում որոշել, թե ինչն է կարևոր  և ինչին պետք է ձգտել:
Իմ կյանքի ընթացքում ես գործ եմ ունեցել հազարավոր երեխաների հետ և դաստիարակել եմ  իմ երկու երեխաներին, ովքեր  օգնեցին ինձ սահմանել ամենակարևոր  կանոնները:  Դրանք տասն  են, չնայած գրքի վերջում չեն լինի  կանոնները  ստուգող  խնդիրներ, ավելի լավ է դուք պարզեք այդ կանոնները, և պահպանեք  ձեզ մոտ  15-20 տարի, մինչ ձեր երեխան կլքի հայրական տունը: Այդ կանոնները այնքանով  են լավ, որ գործում են ամենուր, այնպես, որ ձեզ  պետք  չէ վերապատրաստել:
Ամենակարևորը,  պահպանել այն հիշողության   հարմար անկյունում, որպեսզի ցանկացած իրավիճակում,  անհրաժեշտության դեպքում կարողանաք  կիրառել:

1.   Երեք  ամենակարևոր բառերը
Հարաբերություն,  հարաբերություն և նորից հարաբերություն:
Սա իրոք ամենակարևոր կանոնն է,  եթե նույնիսկ մոռանաք մնացած կանոնները,  այս պետք է  ընդմիշտ լինի ձեր հիշողությունում: Մարդկանց փոխհարաբերությունը ամենինչ  է:  Ով այդ մասին մոռանում է, նա համարձակվում է կորցնել ամեն ինչ: Հսկել երեխաներին հեշտ է,  բավական է նրանց վախեցնել, բայց վաղ թե ուշ նրանք մեծանում են և  դադարում են վախենալ: Դերերը փոխվում են, այդ դեպքում   ձեր վիճակը կլինի  աննախանձելի: Եթե ձեր հույսը միայն վախեցնելն է, ապա սպասեք մեծ տհաճությունների: Հավատացեք ինձ, ես տեսել եմ ընտանիքներ, որտեղ ծնողները երեխաներին ստիպում էին  կարգապահ լինել, միայն վախեցնելով, պատժելով,  այդ ընտանիքին երջանիկ չես համարի: Իմ  տեսած ընտանիքներից նրանք  ամենադժբախտն  են:
Կարգուկանոն կարելի է երեխաներին սովորեցնել միայն ցուցաբերելով հարգանք, և վերաբերվելով՝  ինչպես լիարժեք  մարդու:
Այն ամենն ինչ ես գրում եմ այս գրքում, հիմքը՝   երեխաներին  հարգել, փորձել ստանալ  լավ հարաբերություն: Դրանից է կախված, թե ինչպես նրանք իրենց կպահեն, և ինչի կհասնեն: Ծնողի ամենամեծ խնդիրն երեխային սովորեցնել, թե ինչպես շփվել  շրջապատի, այդ թվում նաև  ձեզ հետ,  իսկ դա հնարավոր չէ,  առանց իսկական մարդկային փոխահարերության: Եթե դուք կենտրոնանք այդ  խնդրի վրա,  ապա 98,6 տոկոսով   ձեզ մոտ ամեն ինչ կլինի կարգին:


2.Երեխաներին սիրելը  հեշտ է, բայց դրանում  գտնել հաճույք՝ դժվար
Երեխաների մեծ մասը հավատում է, որ  ծնողներն իրենց սիրում են, նույնիսկ նրանք ում ծնողներն պատժում կամ հատկացնում են քիչ ժամանակ: Երեխաներն   իրենք կածում են, որ նրանց պարտադիր պետք  է սիրեն:  Բայց նույնը չես ասի  համակրանք  զգացումի մասին: Ինձ հանդիպած երեխաների մեծ մասը կարծում է, որ իրենք այդքան էլ դուր չեն գալիս շրջապատին: Նրանցից շատերը նույնիսկ վստահ են, որ ծնողները վերաբերվում են  նրանց թշնամաբար :  Պատճառն այն էր, ինձ հանդիպած  ծնողների մեծ մասը, որոնց ես տեսել եմ, դժվարությամբ ստիպում են իրենց լավ վերաբերվել  երեխաներին: Երբ նրանք շփվում էին  ինձ հետ , իրենց զգում են այնքան ճնշված, որ հազիվ են  իրենց զսպում չպոռթկալ:Ես սիրում եմ նրան, բայց տանել չեմ կարողանում,  այս բառերը ես հաճախ եմ լսում: Երեխաները պետք է զգան, որ նրանց հիացմունքով են վերաբերվում: Սերը դա ավտոմատ զգացում է: Սիրել պետք է հենց այնպես, ցանկանալով, և ոչ թե՝ անհրաժեշտաբար: Հիացմունքն  այն է, որ հետաքրքիր է շփվել այլ մարդկանց հետ, երբ դու նրանց կողքին ես,  հաճույք ես ստանում: Հիացմունքը, ինչպես մարդկանց միջև հարաեբերությունը, կարելի է որոշել ընտանիքում իշխոխ  մթնոլորտից, կատակներից և խաղերից:   Անկաշկանդվածությունը  և խաղաղությունը ընտանեկան կյանքի ինքնարտահայտումն է, առանց որի դժվարությամբ կպտտվի     կյանքի անիվը: Երբ նկատում եմ ընտանիքի  անդաների միջև կոպիտ հարաբերություն, լարվածություն սկսում եմ անհանգստանալ:
Եթե տանը տիրում է  կարգ ու կանոն, այն  հարգանք  է ուրիշների հանդեպ, լավ վերաբերմունք  առանց դերասանության: Սիրել կարելի է նույնիսկ ամենավատ տրամադրության ժամանակ, քանի որ խաղաղության համար պետք է միշտ ուրախություն: Եթե դուք չեք իմանում ինչպես շեղվել անհանգիստ մտածմունքներից , ես կասեմ  ձեզ, թե  ինչպես կարելի է մի փոքր թարմանալ:



Կանոն 3. Երեխաները  գիշատիչներ են
Երեխաները  գիշատիչների  նման  են, ովքեր  պահանջում են ուշադրություն,   և ագահորեն  այն կուլ են տալիս:  Ինչպես իսկական գիշատիչներ, որոնք   կարող են ուտել  կով  մի քանի րոպեում, ինչը երբեք շատ չի լինում: Նրանք պատրաստ են ամեն ինչին, որպեսզի նրանց նկատեն, նույնիսկ եթե վնասում է ոչ միայն շրջապատին այլև հենց իրենց: Երեխաները  օգտագործում են ցանկացած փոքր հնարավորություն,  որ իրենց ուշադրություն դարձնեն, անտեսելով  հնարավոր  ավերիչ հետեւանքները:  Ուշադրություն գրավելու համար նրանք ցանկացած առիթով կարող են հունից դուրս գալ: Անհրաժեշտ է սա լավ ընկալել, քանի որ, եթե դուք մոռանաք,  որ երեխաները պահանջում են ուշադրություն, նրանք  այն քիչ կստանան և կհարձակվեն ձեզ:
Գիշատիչների կյանքի  գլխավոր նպատակը խժռել այն ամենը ինչ կպատահի ճանապարհին. Երեխաների կյանքի   հիմնական նպատակն է, շրջապատն ինչ գնով էլ լինի անընդհատ  ուշադրություն դարձնի իրենց վրա:  Դուք չեք ցանկանում չէ,  որ ձեր տանը  բնակվի   ագահ, քմահաճ ու սոված գիշատիչներ. Կերակրեք նրանց ինչպես որ հարկն է, և նրանք իրենց հունով կգնան:
Կանոն 4
Գովաբանեք լավը,  անտեսեք վատը
Հետևելով գիշատիչների օրինակին, կարելի է  որպես հետևանք՝ հետևություն անել. կ հետևեք նրան, թե ինչով եք կերակրոմ այդ շատակեր էակներին:  Առաջին հայացքից այն ակնհայտ է, բայց երեխաներն կարող են այնքան ձեզ խենթացնել, որ դուք մոռանաք  այն, ինչ ակնհայտ է,  և անեք ամեն ինչ, որ ձեր հոգին խաղաղ լինի, բայց չպետք  է  մոռանալ,  գովաբանեք լավ վարքագիծը, և անտեսեք վատը:
Եթե ինչ որ բան խնամես , ապա այն կաճի: Հակառակ դեպքում, այն աստիճանաբար կմարի: Սա պարզ սկզբունք է, բայց մեծամասնությունը երեխաների հետ շփվելով,  ով այդ խնդրի առաջ է կանգնել, կամ տեսադաշտից բաց է թողում կամ էլ երբեք մտքով չի անցել ինչ և ինպիսի վարքը պետք է  իրականում գովաբանել: Լավ վարքին պետք է մեծ ուշադրություն դարձնել-գովքը շատ չի լինում: Վատ վարքը պետք է անտեսել , կամ գոնե նայել սառը հայացքով: Եթե անընդհատ ուշադրություն դարձնել վատ վարքագծին, ապա արդյոնքում կմեծացնեք հրեշ: Հետագայում ցույց կտամ ինչպես կիրառել այս սկզբունքը ամենօրյա փորձի ժամանակ, իսկ հիմա միայն պահեք ձեր հիշողությունում՝ գովաբանեք լավը, անտեսեք վատը:


Կանոն 5.
 Երեխաներին  հարկավոր է սահմաններ
Եթե դուք ձեր երեխաներին չեք դնում  սահմաններ,ապա դուք հիմար եք : Գուցե այդ կոպիտ է թվում,  բայց ինչպես հիմարին ասել, որ հիմար ես: Բայց ինչպես ամնեուրեք հիմարներն էլ ունեն իրենց դասակարգումները: Օրինակ՝  հիպպիներ չեն դնում սահմաններ, նրանք կարծում են, որ երեխաներն պետք է ազատ շարժվեն աշխարհով մեկ. <<խաղաղություն ձեզ եղբայրներ>>:
Ծույլերը նույնպես չեն դնում սահմաններ: Նրանց թվում է, որ հեշտ է ոչ մի բան չանել: Անհանգիստ մայրերը նույնպես սահմաններ չեն դնում, նրանք ոչ մի հարցում չեն նեղացնում իրենց երեխաներին՝ իրենց թանկագին երեխաներին, վախենալով որ կվնասեն նրանց ինքնագնահատականը: եթե դուք նրանցից եք, որ փակում է աչքերը և  շուրթերը, իսկական ժամանակն է սկսել:
Փսլնքոտներ նույնպես սահմաններ չեն դնում, որովհետև նրանք ուզում են լինել ոչ թե ծնողներ, այլ իրենց երեխաների  ընկերը:Նրանք  ուզում են երեխաների հետ լինեն նույն  հարթակում: Բայց այս տեսակի ծնողներն վաղ թե ուշ հայտնվում են իմ սենյակում: Նրանք բոլորը տալիս  են միևնույն հարցը-ինչու են իրենց երեխաների վարքագիծը այդքան հրեշավոր:
Երեխաներին պետք է սահմաններ: Սահմանեք կանոներ, դրեք սահմաններ և հնարավորինս խիստ պահպանեք: Բնազդաբար երեխաներն միշտ առաջ են շարժվում, մինչ խոչընդոտի հանդիպելը:
Որոշ երեխաների անհրաժեշտ է պարզապես իմանալ, որ խոչընդոտներ գոյություն ունեն, իսկ որոշներն պետք  է մի քանի անգամ դեմ առնեն, ամեն դեպքում՝  սահմաններ պետք է բոլորին:
Երկիրն առանց սահմաննների է, փոքրերի համար շատ վախենալու և վտանգավոր վայր: Սահմանները կարծես ասում են որ, այո մինչև  այստեղ կարելի է, բայց հետո չի կարելի: Սահմանների ներսում տիրում է խաղաղություն ու անվտանգություն: Սահմանները օգնում են հասկանալ աշխարհում քո տեղը: Սահմաններրը ոչ միայ չեն թողում դուրս գալ, ալև  ներս չեն թողում վատը:Կրկնում եմ մեկ անգամ ևս ՝ Երեխաներին պետք է սահմաններ :

Կանոն 6
Փորձեք լինել հետևողական
Երբ նոր էի սկսել իմ փորձառությունը, երիտասարդ, ռոմանտիկ ուսանող՝ ապագա  հոգեբանին, թվում էր  ամեն ինչ պարզ ու հասարակ:Ես իմ սենյակում նստած հետևում էի անհանգիստ և հուսահատ ծնողներին և զարմանում,  թե ինչպես նրանք չեն նկատում իրենց անհանգստության արմատը: Այն ինձ ակնհայտ էր թվում:Գաղտնիքը  նրանում էր, որ ես խելոք դեմքով հայտարարեցի,  որ այդպիսի բան կարող է թույլ տալ միայն քսան տարեկանից  ոչ մեծ փորձագետը, որ պետք է լինել հետևողական:
Վերջին բառը ես արտասանեցի  Մոեսեի ինտոնացիայով:Երբեմն ինձ թվում է, որ պետք է առանձնացնել ինչ որ կարևոր և իմաստուն բառ, որ ուժեղ տպավորություն թողի շրջապատի գիտակցության վրա:Մենք Մոեսեի հետ շատ լավ հասկանում ենք :  Լինել հետևողական այնքան պարզ է:Ես հիմա հասկանում եմ,թե ինչ հիմարն եմ եղել այն ժամանակ:Այո, ինձ պատել էր    այն զգացումը, որ   ես անկեղծ ուզում էի մարդկանց օգնել, բայց այն չի փոխում գործի բնույթը:
Ինչ որ ժամանակ անց, ես էլ ունեցա իմ երկու երեխաներին՝ երկու տղա, այդ ժամանակ փոխվեց ամեն ինչ: Հիմա ինձ համար հետևողականությունը նշանակում է , որ ես փախնում եմ երեխաներին պատուհանից դուրս գցելու հետևողական ցանկությունից, նույնիսկ՝  լավ տրամադրության ժամանակ:
Մնացած ամեն ինչ տանելի է : Ամեն ինչ , նույնիսկ հետևողականությունը, հատուկ հետևողականությունը: Երբ մարդիկ դառնում են ծնող, նրանցից շատերը հենց այդպիսի  որոշումներ են կայացնում չխենթանալու համար, կամ էլ գոնե պահպանել հոգու հանգստությունը:Եթե ես հիմա անդրառնամ երիտասարդ մասնագետներին  ինչպիսին, որ ես  էի առաջ, և որ ինձ ասեին   պետք է լինել հետևողական, ես նրան կծեծեի: Հենց այդպես՝ առանց խոսակցության: Հետևողականությու՞ն- կբղավեի ես, համարյա հիստերիկ ձայնով, կխփեի նրան, մինչ  նա կփորձեր   մտնել աթոռի տակ,  ինչպես կրծքի երեխան: Հիանալի է , ավելացրի խոսքս հերթական հարվածով .
Մտածում ես, ինչու՞ մտքովդ չէր անցել, դու խելացի ես,   շարունակեցի խփել մինչև  կհոգնի ձեռքերս, մինչև չեմ զգա  գերագույն հաճույք: Դրա համար իմ խորհուրդն է՝ գոնե փորձեք լինել հետևողական: Այն կարող է ուշ ստացվի ձեզ մոտ,  ինքներդ ձեզ հետ մի վիճեք, եթե հանկարծ նշված կետերից մի քանիսը չպահպանեք:

Կանոն.7
Մի ներեք սարսափելի վարքը

Ես երբեք չեմ դադարում զարմանալ, որ որոշ մարդիկ կարող են հանդուրժել իրենց երեխաների ամենավատ վարքը. Ես տեսել եմ ինչպես   յոթ տարեկան մի տղա,  հրեշավոր վիրավորանք հասցրեց  իր ծնողներին, բայց միակ մարդը ով  շփոթեց,   ես էի: Կամ աղջիկը կռիվ սարքում  է կռվում մայրիկի հետ , բայց վերջինս  հանգիստ նստած էր, կարծես ոչինչ չի պատահել:
Ալլո, տանը մարդ կա?
Իմ սենյակում ես չեմ հանդուրժի նման վարքը. Առաջին հերթին   ես   նկատողություն եմ անում,  եւ եթե  բավական չէ,  անվերահսկելի, անչափահաս խուլիգաններին կանգնացնում եմ  դռան մոտ. Դրանից հետո, երբ երեխաները կանգնած են, ես  նկատողություն են եմ անում  ծնողներին, ովքեր  ուշադրություն չեն դարձնում նման վարքը: Իհարկե հնարավոր չէ,  որ երեխաներն ամբողջ օրն իրենց լավ պահեն, բնազդաբար  , նրանք ժամանակ առ  ժամանակ անհնազանդ են դառնում և խուլիգանություն են անում, բայց դա չի նշաակում, որ պետք է դրա հետ համակերպվել. Եթե ​​դուք ոչինչ չանեք եւ հանգիստ  հետևեք դրան, հավատացեք , հետագայում ավելի վատ կլինի: Ընդ որում պետք չէ լինել դիկտատոր, որ ճնշում երեխայի ամենափոքր ոչ համաձայնությունը: Չհամաձայնվելը և վիճելը  դա բնական է: Չհարգելն՝ այլ հարց է. Վեճերը ապացուցում են,  որ դուք անում եք ձեր աշխատանքը՝որպես ծնողներ. Այդ  է վկայում , այն որ  երեխաները մեծանում են, եւ, որ նրանք  ամեն ինչում ունեն իրենց  սեփական կարծիք. Սեփական կարծիք, նույնիսկ  լավ բան է, քանի որ վաղ թե ուշ նրանք կլքեն  ձեր տունը, տալով ձեզ այդքան սպասված հանգստի հնարավորություն. Սեփական կարծիքը նրանց  շատ պետք կգա է հավատացեք ինձ, կարծում եմ, որ մի բան էլ  լավ է,  որ նրանք երբեմն կռվում են: Բայց չհարգանքը, այլ հարց է. Այս պահվածքը սարսափելի եւ դուք այն չեք կարող ներել.


Կանոն 8:
Պարտադիր կազմեք ծրագիր, պլան:

Միակ բանը, որ տեղի է ունենում անսպասելի դա  անսպասելին է. Հազիվ թե,  դուք երեխայի դաստիարակությունը  թողեք  բախտի քմահաճույքին: Ես տեսել եմ այդպիսի ծնողներ, ավելի լավ է դուք այն չկրկնեք:Ավելի լավ է դաստիարակությանը մոտենալ նպատակասլաց, ունենալով գործողությունների սահմանված ծրագիր: Ես չեմ ասում, որ դուք պետք է նստեք եւ գրեք առանձին հաստ տետրում սահմանված գործողությունների գծագիրը, աղյուսակը: Պարտադիր չէ թվարկել բոլոր նպատակները իր ցուցանիշով:Նման ձևով պետք չէ  տարեվերջյան կամ կիսամյակային  հաշվետվություն   տրամադրելով դրան մի քանի օր: Այնպես որ շունչ քաշեք, ես ձեզանից այդպիսի բան չեմ ուզում, բայց այնուամենայնիվ ծրագիր ձեզ պետք է: Սա նշանակում է, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է նստել ու մտածել նախքան գործողություն անելը, կամ էլ մինչ ինչ - որ բան է տեղի ունենալը: Եթե ​​դուք ունեք  խնդիրներ, ապա դուք պետք է մտածեք, թե ինչ խնդիրներ են, որտեղից և ինչպես ուղղել դրանք: Դրա համար երբեմն,անհրաժեշտ է   մի քանի րոպե, երբեմն էլ մի քանի ժամ: Ամեն դեպքում, տվեք ձեզ   ընդմիջում, և կազմեք  ծրագիր:
Այս գրքում ես ցույց ձեզ կտամ, թե ինչպես է այն  արվում,  օրինակ բերելով տարբեր ծրագրեր, որ ես փորձարկել եմ տարբեր ընտանիքներում  տարբեր խնդիրների ժամանակ: Սկզբի համար միայն հիշեք, որ պետք է ունենալ գործողությունների ճրագիր: Սկզբից մտածիր, հետո գործիր, այս սկզբունքն  խորհուրդ եմ  տալիս   միշտ հետևել:

Կանոն 9
Ցանկացած վարք  շփման ձև է
Սա պարզ, բայց չափազանց կարևոր սկզբունք է: Երբ  վերլուծում եմ որեւէ երեխայի վարքագիծը, անկախ նրանից , թե ով է նա, եւ ինչ է անում, ես միշտ հանգում եմ այն եզրակացության, որ փոքր երեխաները իրենց վարքագծով ուզում են ասել այն, ինչը չեն կարողանում արտահտել, կամ չեն ուզում ասել  բառերով: Վարքը   պարզապես շփման ձև է: Գիշերը տան  պատուհանից դուրս թռչել ու փախչել՝  այն իր սեռի արտահայտումն է. Երեխաները  ավելի  խորամանկորեն են արտահայտում իրենց մտքերը  վարքի ձևով , քան բառերով: Դրա հիմնական պատճառն այն է, որ նրանց բառապաշարը  քիչ է: Նրանք ունեն շատ զգացմունքներ, բայց նրանք դեռ չեն կարողանում  ընտրել ճիշտ բառ, որ  արտահայտեն իրենց    զգացմունքները: Որպես հետևանք, նրանք հակված են ցույց տալ  իրենց զգացմունքները  իրենց վարքագծով: Վատ վարքը ,  դա ոչ միայն վատ վարք է , այլ շփման միջոց: Սովորաբար այն նշանակում է, որ նախորդ ութ կանոնները չեն իրականացվել կամ իրականացվել են շատ  վատ: Երեխաների վատ վարքը սովորաբար ուշադրություն է գրավում : Նրանք ուշադրության պակաս են զգում, դրա համար փորձում են հասնել դրան բոլոր հանարավոր ճանապարհներով: Իմ պարտականությունը՝ որպես մասնագետ, և ձեր պարտականությունը որպես ծնող այն է պարզել ինչ են ուզում երեխաները ասել իրենց վարքագծով. Ինչ են  նրանք իսկապես ուզում. Շատ դեպքերում, եթե դուք կարողանում  եք պարզել, թե իսկապես իրենց վարքագծով ինչ են ուզում ասել երեխաները, համարեք,  որ աշխատանքի հիմնական մասը արել եք:


Կանոն 10
Մի պայքարեք քաոսի դեմ
Վերջերս ընկերոջս հետ խոսում էի այն մասին, թե ինչպես  փոխվեց   մեր կյանքը երեխաների  ծնվելուց   հետո: Նա նշեց, որ իրեն դուր է գալիս,  թե ինչպես են մասնագետները՝  բժիշկները, հոգեբանները, իրավաբանները, եւ այլոք  ուսումնասիրում երեխաներին:  Նրանց  մեծ մասը անկեղծորեն հավատում է, որ հնարավոր է ունենալ երեխա և  հաջողությամբ  ավարտել    առօրյա  գործերը: Նրանք ասում են,  որ  հեշտ է,   պարզապես անհրաժեշտ  է ստեղծել աշխատանքի  ժամանակացույց  եւ ուշադիր հետևել: Պետք է ուղղակի լինել ավելի կազմակերպված:
Մենք  ծիծաղեցինք:
Երեխայի ծնվելուց  հետո  ձեր կյանք են թափանցում քաոսային ուժեր:  Ընդ որում հույս դնել   ինչ որ աշխատաքնային գրաֆիկի, նույնն է  անցնել ճանապարհ փոթորիկի  ժամանակ: Երբ քամին ուժեղ է փչում, էլ ինչ  երթուղային: Սա պետք է հասկանալ և ամխուսափելիորեն  հաշտվել:  Եթե
​​դուք չեք հաշտվում, դուք կպայքարեք քաուսի դեմ: Դուք կբողոքեք ձեր անհաջողությունների համար, մեղադրելով ձեզ և շրջապատին, փորձելով ուղղել անխուսափելին,  հիասթափվածությունը:  Անխուսափելի քաոսը եւ խելագարությունը պետք է ընդունել: Պետք է վերաբերվել դրան շատ հանգիստ, բուդդայական պարզությամբ: Երբեմն երեկոյան մեր տանը սկսվում է իսկական խելագարություն: Այնպիսի տպավորություն է, որ կարծես  բոլոր մոլորակները դասավովել են չար դեմքով, անխուսափելի է  աղետը: Վերցնենք օրինակի համար  այսօրվա օրը:  Երեք  ժամ առաջ  մենք կռվել ենք երեխաների  հետ:Նախ նրանք դժգոհեցին, ապա սկեցին կամակորել, որից հետո հուսահատված  վիճում էին:Թվում է, դեպի  մեզ է շրջվել բոլոր անհաջողությունները:Ինչպես հեռուստասերիալում՝ խելագար ընտանիքների մասին ֆիլմում, մենք անկարգ վազում և բղավում էինք: Այդ ժամանակ, ավելի լավ է հեռանալ անվտանգ մի  վայր եւ սպասել փոթորկի: Պայքար նրա հետ  անիմաստ է, քանի որ  անհնար է հաղթահարել այդ  խելագարությունը: Պարզապես ամուր պահեք ձեր ձեռքերը ղեկին , հետևեք ուղեցույցին և սպասեք,  երբ կհանդարտվի  ծովը:

Այս պահին, երբ  ես մուտքագրում եմ  այս տողերը, իմ առաջ դրված է մի բաժակ  տաք  սուրճ, տղաները հանգիստ քնած են իրենց մահճակալներին, կարծես հենց նոր երկնքից իջած հրեշտակներ լինեն, իսկ  նրանց մայրը ննջում է  հեռուստացույցի առաջ: Աշխարհում կրկին թագավորում է  կարգ ու կանոնը  եւ ներդաշնակությունը. Ութ ժամ անց նրանք կարթնանան, եւ մենք կրկին կնավարկենք ալիքոտ ծովով, բայց հենց այդ է կյանքի հրաշալիքը:Այնպես որ, իմ խորհուրդը է ձեզ՝ մի պայքարեք նրա դեմ,  ինչը թվում է անխուսափելի, միևնույնն է՝  ընտրություն չունեք: 

0 коммент.:

Отправить комментарий